«Սուպրեմատիզմ, Աշխարհը որպես առարկայազուրկ կամ հավերժական հանդարտություն»

Կազիմիր Մալևիչ

Գերշենզոնյան գլուխ (հատված) 

8.         Բոլոր իրերը գրգիռի նշաններ են՝ մարդու մեջ գրգիռ հարուցող, այսինքն՝ իրեր որպես նշաններ այն բանի, որ նրանցում գրգիռը գոյություն ունի որպես առարկայազուրկ վիճակ: Իրից իր, գրգիռից գրգիռ, սկզբից սկիզբ, առարկայազուրկից առարկայազուրկ՝ հավերժական շրջապտույտի լիակատար անիմաստությունն իր վազքը լրում է տարածության օղակների հողմերով:

Մարդկային բոլոր իմաստները նույնպես շարժվում են առարկաների հողմապտույտում, առաջ են մղում նրանց գործնական ու տնտեսական ՙգիտակցությունը՚, ողջ իմաստի ու տրամաբանության հենարանն են, բայց չնայած վերջինիս, հավասար են առաջինի անիմաստությանը, քանի որ առարկայական բոլոր իմաստների երկու ծայրերում էլ անիմաստության բևեռներն են ծառանում, ինչպես իրենց անհասանելիությամբ կլանող բաց անդունդներ ու հողմապտույտի մեջ առած` դեպի ոչինչը տանում կատարելության դարաշրջանները իրար ետևից:

9.         Մարդու գանգը իրենից նույն անվերջությունն է ներկայացնում պատկերացումների շարժման համար: Այն հավասար է տիեզերքին, քանի որնրանում պարփակվում է այն ամենն, ինչ տեսնում է տիեզերքում, նրանով ճիշտ նույն կերպ անցնում են արևը և գիսաստղերի ու արևների ողջ աստղային երկինքը, և դրանք ճիշտ նույն կերպ փայլում ու շարժվում են, ինչպես բնության մեջ, գիսաստղերը հայտնվում և, բնության մեջ իրենց անհետանալունհամաչափ, անհետանում են նաև նրանում: Կատարելությունների բոլոր հղացքները առկա են նրանում: Դարաշրջան առ դարաշրջան, մշակույթ առմշակույթ հայտնվում ու անհետանում են նրա անվերջավոր տարածության մեջ:

Ողջ տիեզերքը նույն այդ տարօրինակ գանգը չէ՞ արդյոք, որով արևների, գիսաստղերի ու մոլորակների ասուպներ են անվերջ սուրում: Եվ <կարծում եմ,> որ դրանք ևս տիեզերական մտքի պատկերացումներն են սոսկ և որ դրանց ողջ շարժումն ու տարածությունը և հենց իրենք իսկ առարկայազուրկ են, քանի որ եթե առարկայական լինեին, ոչ մի գանգ դրանք չէր պարփակի:

Միտքը շարժվում է, քանի որ շարժվում է գրգիռը, և իրենց շարժումներում նրանք ստեղծում են ռեալ պատկերացումներ կամ ստեղծագործության մեջհորինում են ռեալը որպես իրականություն: Եվ ողջ ստեղծվածը փոփոխվում է ու չգոյության հավերժության մեջ սուզվում, ինչպես որ եկել է հավերժականկեցությունից, և այդ հավերժականը ծառայում է որպես մարդու հավերժական ուսումնասիրություն: Այդ ուսումնասիրությունն ինքը պատկերացումներիպարզ հորինում է, իսկ ավելի ճիշտ, <նա> անկարող է պատկերացնել, քանզի եթե մարդը կարողանար ինչ-որ բան պատկերացնել, դա վերջավորությունկլիներ նրա համար: Կյանքն ու անվերջությունը նրա համար ոչինչ պատկերացնել չկարողանալն է. ողջ պատկերացնելին ճիշտ նույն կերպ անորսալի է իրանվերջությամբ, ինչպես և ամեն ինչ:

Այսպիսով, նրա համար հորինման դժվարություն գոյություն ունի, իրականությանը հասու լինելու դժվարություն, նրան չի հաջողվում հաստատելիրականությունը, քանի որ չկա և ոչ մի պահ, որ չփոփոխվի անհամար անգամներ: Պահի քանակը կայուն չէ, այդ քանակի տատանումները անհունորենթրթռուն են ռիթմի ալիքներում, ուստիև ոչինչ հնարավոր չէ հաստատել գրգիռների այդ ռիթմում: Պատկերացումն ինքը առկայծում է ինչպես աստղը, ևանհնարին է առկայծման ետևում հաստատել դրա իրականությունը, հաստատել առարկա:

10.       Հետազոտել իրականությունը, նշանակում է հետազոտել այն, ինչը գոյություն չունի, այն, ինչն անհասկանալի է, իսկ մարդու համար անհասկանալինգոյություն չունեցողն է, հետևաբար հետազոտման ենթակա է գոյություն չունեցողը: Մարդը որոշարկել է իր համար նախապես անհասկանալի, գոյությունչունեցող իրերի գոյությունը և ուզում է դրանք հետազոտել:

<Եթե> վերցնենք մարդու իրերից ցանկացածը և փորձենք հետազոտել, <ապա> կտեսնենք, որ հետազոտող գործիքի ազդեցության տակ այն իսկույնկտարբաղադրվի միմյանցից միանգամայն անկախ բազմաթիվ բաղկացուցիչ իրերի, և հետազոտությունը կապացուցի, որ իր գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել իրերի գումար: Բայց իրերի ի՞նչ գումար է դա, ի՞նչ թվերով այն կարտահայտվի: Դրա համար անհրաժեշտ է պարզելտարբաղադրված ամբողջ գումարի յուրաքանչյուր իրի գումարը: Ձեռնամուխ ես լինում տարբաղադրված իրերի հետազոտմանը, և դրա ազդեցությանտակ իրերը դարձյալ բազմաթիվ իրերի են տարբաղադրվում. ուսումնասիրությունը կապացուցի, որ տարբաղադրված իրերը ևս իրենց հերթինինքնուրույն իրերի բաժանվեցին և բազմաթիվ նոր կապեր ու հարաբերություններ ստեղծեցին նոր իրերի հետ, և այսպես անվերջ: Ուսումնասիրությունըկապացուցի, որ իրեր գոյություն չունեն, և միևնույն ժամանակ գոյություն ունի դրանց անվերջությունը, «ոչինչ» և միաժամանակ «ինչ»:

Եվ այսպես, հետազոտությունը ոչինչ չբերեց հասկացությանը, չտվեց իրերի գումարը, քանզի եթե փորձեր այդ գումարը տալ, ապա թվերի այնպիսի միշարք կբերեր, որի անվերջությունը ընթերցված չէր լինի: Հանրակեցությունը պարզ է վարվում այդ գումարի հետ` բաժանում է այն, իր համար հասկանալիգումար է հարմարեցնում, ապա անվերջ բազմապատկում է այն` ըստ իր հասկանալի նախագծի:

Ենթադրում եմ նաև, որ ողջ գիտությունը ևս, ինչպես և որևէ բանի գիտական հիմնավորումները, նույն կերպ է վարվում: Առանձին գումարների բաժանելովթվերի անիմաստ հերթագայության անվերջանալի շարանը, որի ընդհանուր գումարը չի կարող հայտնի լինել, հանրակեցությունն ուրախանում է, որկարդացել է գումարը, և հետևաբար ամեն ինչ պարզ է ու հասկանալի: Բայց սա միայն հանրակեցության ուրախությունն է ու խաբկանք, իրականումսակայն նա ոչինչ էլ չի հասկացել, քանի որ չի կարդացել բոլոր էջերը: Ո՛չ առաջին, ո՛չ վերջին էջ գոյություն չունի, ինչպես նաև հայտնի չեն ո՛չ առաջին, ո՛չէլ վերջին թվերը: Ի՞նչ թվեր են իրի մեջ և ընդհանուր գումարի ի՞նչ թիվ է կազմում իրը: Այսպիսով, չի կարելի գումարներ հորինել, ինչպես որ չի կարելիառարկան հորինել:

11.       Աշխարհը մարդու առջև կանգնած է որպես իրականության անփոփոխ փաստ, որպես անսասան ռեալություն (հանրակեցության խոսվածք): Եվայնուամենայնիվ, այդ անսասան ռեալության` որպես իրականության մեջ անկարող են թափանցել երկու հոգի, որ միևնույն գումարը դուրս բերեն, միանման չափեն: Որքան մարդ էլ որ այդ իրականություն թափանցի, յուրաքանչյուրը տարբեր իրականություն կբերի, իսկ ոմանք էլ ոչինչ չեն բերի, քանիոր որևէ իրական բան չեն տեսնի: Յուրաքանչյուրը կբերի իր դատողությունն այն իրի մասին, որը գնացել էր տեսնելու. նրանց դատողություններն էլ հենցկլինեն այն իրականությունը, որը կապացուցի, թե չկա այն առարկան, որի մասին խոսվում է, քանզի այդ դատողություններն իսկ, փոխանակմանդեպքում, հակասությունների բազմաթիվ երանգներ են առաջ բերում: Ուստիև այն, ինչը իրականություն ենք անվանում, մի անվերջություն է, որ չունիերբևէ ձև ընդունած ո՛չ կշիռ, ո՛չ չափ, ո՛չ ժամանակ, ո՛չ տարածություն, ո՛չ բացարձակ, ո՛չ հարաբերական: Այն չի կարող լինել ո՛չ ճանաչելի, ո՛չներկայացնելի: Չկա ճանաչելին, և միաժամանակ գոյություն ունի այդ հավերժական ՙոչինչը՚: Մարդը, սակայն, հավերժորեն մտահոգված է, որ ամեն ինչմտածված, հիմնավորված լինի, և ապա միայն ձեռնամուխ է լինում իրի կառուցմանը և կառուցում է այն ամուր, ՙգիտականորեն հիմնավորված հիմքիվրա՚` մոռանալով, որ իրի համար ամուր հիմք է կառուցում այն բանի վրա, ինչը հիմք չունի: Այդպիսին է նրա անխախտ առարկայականտրամաբանությունը:

12.       Մարդը նույնպես Կոսմոս է կամ Հերկուլես, որի կողքին պտտվում են արևներն ու դրանց համակարգերը: Այսպես, նրա կողքին հողմով պտտվում եննրա ստեղծած բոլոր առարկաները, նա, ինչպես արևը, կառավարում է դրանք ու իր հետևից տանում անվերջ առարկայականի` իրեն անհայտ ուղիով, ինչպես տիեզերքն իր բոլոր գրգիռներով: Հնարավոր է` երկուսն էլ միության են ձգտում: Նրա ցրիվ եկած «առարկաները» միասնությունն են կազմում նրակենտրոնի, որն իր հերթին շարժվում է տիեզերական ձգողության ուղիներով: Այսպես միություն միության ետևից, միմյանց մեջ ներառվելով, սուրում ենառարկայազուրկի անվերջ ուղիով:

13.       Տիեզերական գրգիռի միջուկում գտնվելով` մարդն իրեն զգում է կատարելությունների գաղտնիքի հանդիման և գաղտնիքի խավարից վախենալով` շտապում է դրանք ճանաչել: Իսկ ճանաչել նա կարող է կատարելագործման միջոցով (հանրակեցության դատողություն), քանի որ կատարելագույնգործիք ստեղծելով է միայն ճանաչում կամ փշրում գաղտնիքը. այսպես է ասում հանրակեցության տրամաբանությունը:

Այսպես, բնության մեջ առկա ողջ ակնհայտը կատարելության իր ուժով ասում է նրան, որ տիեզերքը` որպես կատարելություն, Աստված է: Աստծո կամտիեզերքի` որպես կատարելության ըմբռնումը դարձել է նրա առաջնագույն խնդիրը: Ըմբռնումը բնության բոլոր դրսևորումների, պարզապես բնությանճանաչումն է. առաջնությունը կամ կատարելության տիտղոսը բնությանը տալով թե ոչ`առանց նրա իմաստությունը ճանաչելու մարդը, միևնույն է, չիկարող և ոչ մի կատարելություն ստեղծել: Հետևաբար նրա կյանքի ուղին կատարելությունների կառուցման ուղին է, կյանքը` վերջիններիս ուղին:

Սա է ողջ հանրակեցության <տեսա>կետը: Մարդն սկսեց մտածել բնության բոլոր երևույթների մասին և դրանց ուժերի բանական ճանաչման հիման վրաառաջարկում է կառուցել պատկերացումների իր աշխարհը: Ընդունելով տիեզերքի կատարելությունը` ընդունեց Աստծուն և դրանով իսկ բնության մեջընդունեց այն, որ բնությունը չի մտածում, մտածում է միայն ինքը, քանի որ Աստված որպես բնության կատարելության բացարձակ <աստիճան> այլևսմտածել չի կարող: Նման բանի ընդունումով մարդը` իբրև մտածող էակ, առանձնացրեց և Աստծո արարչության կատարելությունից դուրս դրեց իրեն:

Ի՞նչ պատճառներ մղեցին նրան այդ ելքին: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես նա դուրս եկավ, համընդհանուր բացարձակ կատարելությունից դուրսդրեց իրեն և թե ինչու նրա համար անհրաժեշտություն դարձավ մտածելը, երբ ամեն ինչ արդեն կար բացարձակի մեջ: Միայն նա սկսեց ձգտել բնության` որպես կատարելությունների Աստծո ճանաչմանը. դուրս գալով չմտածումից որպես բացարձակ կատարելությունից` նա դարձյալ ձգտում է իր կատարյալառարկաների միջոցով մարմնավորվել բացարձակապես չմտածող գործողության կատարելության մեջ, կարծես թե ինչոր անզգուշություն է տեղիունեցել, կարծես թե սայթաքել ու դուրս է ընկել բացարձակից:

Այսպիսով նա` որպես բացարձակ մտքի մի մասնիկը, որ դուրս է եկել շարժվող բացարձակի ընդհանուր ուղեծրից, այժմ ձգտում է իրեն ուղեծիր մտցնել: Գուցե դրա համար է Երկրում հավաքում իր մարմինը, որպեսզի դեպի անվերջություն նետի այն: Սկզբում նա ազատեց իր ոտքերը, հետո բարձրացրեցդրանք, և դա առաջին պոկումն էր երկրից:

Եվ այսպես աստիճանաբար, անիվների արագությունից դեպի աերոպլանների թևերը, անընդհատ ավելի ու ավելի հեռու դեպի մթնոլորտի սահմանը, ապա և ավելի անդին` դեպի իր նոր ուղեծրերը` միանալով շարժումների օղակներին առ բացարձակը:

Ձգտելով հաղթահարել կատարելությունները` նա ստիպված է կառուցել իր բնությունը. ինչից երևում է, որ մարդը դեռևս օժտված չէ համաշխարհայինկամ բացարձակ մտքով որպես կատարելություն, նա միայն շարժվում է դեպի այդ միտքը, նրա ուղին առ մարդկություն է տանում, ապա այդտեղից` առ Աստված որպես կատարելություն: Լարված է մարդու միտքը, և առաջին բառը նրա շուրթերին կատարելությունն է կամ իրի գործնականությունը իրկյանքի խնդիրների հաղթահարումներում: Իսկ քանի որ կատարելությունն Աստված է, ուստի նրա առաջին բառը միշտ էլ Աստվածն է լինելու: Աստծունկամ կատարելությանը հասնելու հույսով նա իր բոլոր արտադրությունների միջոցով փորձում է մտքի գահին հասնել որպես բացարձակ վերջնակետի, ուրարդեն ոչ թե իբրև մարդ կգործի, այլ իբրև Աստված, քանի որ նրա մեջ կմարմնավորվի, կատարելություն կդառնա: Բայց ի՞նչ է պետք անել դրա համար: Ոչ շատ բան` արևների աստղային տարածությունները, տիեզերական համակարգերը կառավարել: Իսկ մինչ այդ մեր Երկիրը, իր խելահեղ անկման մեջ, դեպի անվերջ ոչինչը կտանի նրան` տիեզերքի ռիթմիկ հողմապտույտի առարկայազուրկ շարժման զնգոցի մեջ:

14.       Մարդկությունն իր ջանքերի շնորհիվ իր միջավայրից միտք է արտադրում և կառավարման գահին է բարձրացնում այն, կամ էլ նոր ճշմարտությունըգրգռում է մարդուն և, նրա մեջ բնավորվելով, նոր ուղու գահին բարձրացնում իրեն: Բոլոր ճշմարտությունները դրված են մարդկության մեջ և բռնկվում եննրանում, ուստիև ճշմարտությունը ձգտում է ամենայն ինչում արթնացնել իրեն, որ պեսզի նոր ուղու վրա դնի ամեն ինչ:

Ճշմարտության նման միտքն արդեն մարդկային չէ, քանզի արարում է իր «Եղիցի» հրամանով: Այն բարձրագույն սկիզբ է` մարդկանցից վեր, այնմտածում է նրանց փոխարեն, նրանք իրենք ոչինչ չեն մտածում, ինչպես որ չեն մտածում այն մասին, թե ուր և ինչու է ընթանում Երկիրը և ուր է այն իրենցտանում: Նման միտքը լոկ կայծն է այն բանի, ինչին ապագայում պիտի հասնի մարդկությունն իբրև ամբողջական միասնություն, ուստիև յուրաքանչյուրըձգտում է մարմնավորվել տիեզերական մտքի` որպես մաքուր մտքի մեջ, որպեսզի միասնական մտքի` որպես բացարձակ կատարելության գահին լինի(Հանրակեցություն):

Եվ այսպես, դեպի բացարձակ միտքն է ընթանում մարդկությունն իր արտադրանքներով, (թեև գործածության պարզ առարկաներ է տեսնում դրանցում):

Ո՞րն է ուրեմն իմաստը ողջ արտադրության` իր վերջնակետում: Մեկը` ֆիզիկական իրականությունից ազատագրումը առ գործողությունների նորարարը: Արարների իրագործումը մաքուր մտքի ներսում կհասնի այն բանին, որ միտքը վերամարմնավորումների միջոց կլինի (կատարելությանհասնելու` հանրակեցության պայմանից բխող անխուսափելի արդյունքը):

Ողջ ֆիզիկական իրականությունը հավերժի մեջ ինքնավերարտադրվող նոր կազմակերպությունների վրա է այժմ հիմնվում, ինչպես որ դա ձեռք էբերված բնության մեջ: 

Ֆիզիկական աշխատանքից մարդու ազատագրումն է տեխնիկայի պայմանը, դա է նրա էությունը: Ուստիև չի՞ կարելի արդյոք արդարացնել լեգենդը կամիրականությունը Աստծո` որպես հանրակեցության բոլոր դատողությունների ու կատարելությունների վերջնական նպատակի մասին: Նաև արդարացնելԴրախտի արարման և այնտեղից մարդու վտարման մասին լեգենդը, <Դրախտից>, որում նրան տրված էր Աստվածային տեխնիկումի հավերժական, ինքնարարվող, անմեղանչելի շարժման հայեցման հնարավորությունը միայն, տեխնիկում, որ կառուցված էր առանց գիտության ու կրթության, համալսարանների ու ճարտարագետների, մտավորականության, բանվորների ու գյուղացիների օգնության:

15.       Մեծագույն ինքնավերարտադրումը արարչությունից ազատագրված Աստծո ցնծության մեջ նետվել է անվերջություն: Աստված` այդկատարելագույն մտածողը (հանրակեցություն), իր մտքով արարեց աշխարհը` չծախսելով աշխատանքի և ոչ մի րոպե (բացառությամբ կավից մարդստեղծելուց), վեց անգամ «Եղիցի» ասելով կառուցեց աշխարհը:

Արարչության վեց օր` և եղավ տիեզերքը` Աստվածային կատարելության նմուշը (հանրակեցություն): Արարչության գագաթնակետը հանդիսացավմարդը, որին գերագույն դերն էր տրվել Դրախտում: Բայց հետագայում պարզվեց, որ մարդը կատարյալ չէր, նա մեղանչեց. հետևաբար մեղքն այլ բան չէ, քան համակարգի անկատարության արդյունք. հանցավորությունը հետևանք է: Եթե Աստված կատարյալ կառուցեր համակարգը, Ադամը չէր մեղանչի, իսկ եթե մարդը կառուցեր իր Դրախտը` Պետությունը, ո՛չ դատարան կլիներ նրանում, ո՛չ հանցագործություն:

Ո՞րն է սխալը: Ողջ սխալն այն է, որ համակարգում սահման է դրվել: Սահման չունեցող համակարգը արատներ չունի: Ըստ երևույթին Աստված, ասեսփորձելու համար, սահման էր դրել, և այդ փորձությունը հետագայում շատ թանկ արժեցավ:

Դրախտը փուլ եկավ, և փոխանակ նրա համակարգում կատարելությունը լիներ սահմանի միջոցով, այդ կատարելությունն սկսեց ավերվել:

Այսպիսով, արգելքն է մեղսավորության ու անկատարությունների պատճառը: (Մարդու կյանքի դրվածքն այնպիսին է, որ նրա բոլոր ոլորտներըարգելքների հաղթահարումով են զարգանում, այսինքն` հաստատված ճշմարտությունը արգելքներ է դնում նորի դեմ: Մի ոլորտ, մինչևիսկտեխնիկականը, արգելված ճշմարտության կարգավիճակում է գտնվում. այդ ճշմարտության ոլորտը գործնական առումով, թվում է, շատ ակնառու է և<իր նվաճումներով շատ օգտակար>, և այնուամենայնիվ, շատ ու շատ գյուտարարներ ստիպված եղան զոհվել: <Այսպես>, Մոլլերին` գուլպա գործողմեքենայի հայտնագործողին ջրահեղձ արեցին Դանցիգի բնակիչները:)

Եվ իրոք, համակարգի կառուցումը տեղի է ունենում ոչ այլ կերպ, քան հանցավորության, նախորդը խորտակելու ու նորը կառուցելու միջոցով: Յուրաքանչյուր համակարգ այնպես իրագործված կառուցվածք է, որ միավորներից յուրաքանչյուրը, շարժվելով իր համար նախատեսված տեղում, չկարողանա դուրս գալ համակարգի սահմաններով/սահմաններից: Համակարգի      խորտակումն անխուսափելի է, երբ միավորներից մեկը դուրս էգալիս նրա սահմաններով/սահմաններից, և չկա որևէ համակարգ, եթե միավորները նրա սահմանների մեջ ներառված չեն: Համակարգիկատարյալությունը որոշվում է նրանով, որ ցանկացած միավոր, ազատ շարժում ստանալով և ճնշում չզգալով,այնուամենայնիվ չի կարող դուրս գալ նրասահմաններից: Նման համակարգը ես կանվանեմ ցեղային: Ցեղային շղթայակցումներն էլ հենց տոհմական համակարգեր են ստեղծում:

Չգիտես ինչու համակարգի մեղանչումը միայն երկրային դրախտին բաժին ընկավ, այլ ոչ ամբողջ տիեզերքին, նույնիսկ Երկիրը այդ մեղքի մեջ չընկավ: Սրանից երևում է, որ տիեզերքը համակարգում անմեղ է: Այն` ցեղային համակարգը, ո՛չ արգելքներ ունի, ո՛չ եզրեր, ո՛չ սահմաններ ունի, ո՛չ օրենքներ: Նրանում ավերում չկա և չի կարող լինել, քանի որ մոլորակների անհետացումը, դրանց կործանումը, այն, ինչը հանրակեցությունը աղետ է անվանում, նրանում գոյություն չունի: Ցեղային համակարգերն իրենց ուժի մեջ կմնան ու իրենց շարժման կյանքը կապրեն, և քանի որ նրանցում չկահանրակեցության կատարելությունը, ուստիև դրանցում այս կամ այն ձևերը հավերժորեն հավասարարժեք են իրենց շղթայակցումներում, դրանցգիտակցությունը երբեք չի անհետանում:

Ադամը խախտեց արգելվածի սահմանը, և Աստծո համար դա բավական եղավ, որ նրա ողջ ցեղին պատժի վտարումով: Սկսվեց նրա մարդկայինտառապանքի, քրտինքի, կոշտուկների, արյունահեղության պատմությունը, աշխատանքի պատմությունը: Այդպես դաժանորեն պատժվեց մարդը Աստծոկողմից: Դրախտը փուլ եկավ, ամեն ինչ ցրիվ եկավ ու վայրենացավ: Դրախտի բարիքը անհետացավ, իսկ չէ՞ որ Ադամը պետք է միայն հայերհավերժական գեղեցիկ շարժումը ու նույնիսկ չմտածեր, քանզի ամեն ինչի մասին մտածել էր Աստված:

16.       Եվ այսպես, Աստված մտադրվեց կառուցել աշխարհը, որպեսզի մեկընդմիշտ ազատվի նրանից, ազատ լինի, իր մեջ ընդունի լիակատար «ոչինչը»կամ հավերժական հանգիստը որպես այլևս չմտածող էակ, քանզի այլևս մտածելու որևէ բան չկա, ամեն ինչ կատարյալ է:

Նույնով ցանկացավ օժտել նաև մարդուն երկրի վրա: Մարդը սակայն համակարգին չդիմացավ, զանցեց այն, դուրս ընկավ նրա նախագծից, և ողջհամակարգը փուլ եկավ, և նրա ծանրությունն ընկավ մարդու վրա:

Այլ խոսքով, իր մեջ ծանրություն զգալով` Աստված փոշիացրեց այն համակարգի մեջ, և այն թեթև դարձավ, կամ` անկշռության բերեց այն: Եվ <Աստված> մարդուն դրա` անկշիռ համակարգի մեջ դրեց, և մարդը, չզգալով այդ ծանրությունը, ապրում էր այն մեքենավարի նման, որը չի զգում շարժման մեջ եղողիր շոգեքարշի ծանրությունը, բայց բավական է համակարգից հեռացնի որևէ մաս և վերջինիս ծանրությունը կճնշի ու կսպանի նրան: Այդպես էլ Ադամըզանցեց համակարգի սահմանը, և համակարգի ծանրությունը փուլ եկավ նրա վրա: Եվ այն պատճառով է մարդկությունը քափ ու քրտինք մտած, տառապանքի մեջ աշխատում, որ ազատագրվում է փուլ եկած համակարգի ծանրությունից, ձգտում է այդ ծանրությունը բաշխել համակարգերում, ուզումէ ուղղել սխալը: Դրա համար էլ նրա մշակույթը ծանրությունը անկշռության համակարգերում բաշխելու մեջ է կայանում: Այսպիսով, յուրաքանչյուրհամակարգ ազատագրության նոր փորձ է, նոր արյուն:

Ավելի ու ավելի արագ է մարդն ուզում վազել-անցնել համակարգերը, անհաջողություններ կրելով` ավելի արագ է ուզում կտրել անցնել պատիժների ուոճիրների դաշտերը: Եվ մի՞թե պատիժների տեսքով նրան անվերջ հետապնդում է վրիժառու Աստված: Մի՞թե մարդուն վիճակված է սատանայի ուհրեշտակների շարքի միջով անցնել` նրանց ձաղկումների ներքո: Եվ այն պատճառով չի՞ արդյոք վազում, որ վազի անցնի Աստվածային կարգի այդշղթան, ոճիրների ու պատիժների այդ գոտին: Վազի անցնի օրենքներից ու հայտնվի անօրենության ճանապարհի վրա, հասնի վերջապես մարդկությաներկիրը, ուր կդադարեր ձաղկել ինքն իրեն (հանրակեցություն): Սա դատողության երկրորդ կետն է:

Երրորդ կետը կամ նրա վազքի երրորդ պատճառը պայքարն է, «գոյության համար մղվող պայքարը», որը ծանրության կամ նրա տակ շնչահեղձ չլինելուհամար այդ ծանրության դեմ <մարդու մղած> պայքարի մասին առաջին ենթադրության մեջ պետք է որոնել:

Եվ չորրորդ կետը` ձգտումն է առ Աստված-կատարելությունը, որի մեջ կգա բարիքը:

Այս չորս ենթադրությունների վրա կարելի է հիմնել մարդու արտադրության բոլոր տեսակների պատճառները:

Հետևաբար, Աստծուն ստեղծագործության մղող պատճառը առաջին դեպքում համարում եմ ծանրության բաշխումը, անկշռության մեջ ազատագրումը: Աստված նետեց իր վրայից ծանրությունը, կամ Աստված որպես ծանրություն փոշիացրեց իրեն անկշռության մեջ, բայց, անկշռության մեջ փոշիացնելովմիտքը, ինքը մնաց ազատության մեջ:

Այդպես և մարդը` երեք կետերում էլ նույն բանին` ծանրության բաշխմանն է ձգտում, <որպեսզի> ինքն էլ անկշռության մեջ հայտնվի, այսինքն` մտնիԱստծո մեջ: Բայց արդյո՞ք ճշմարիտ է, որ մարդը ձգտի Աստծուն, որի հետ խզում էր տեղի ունեցել: Մարդը նրա կողմից աշխատանքի հավերժականաքսոր ուղարկված ոճրագործ դարձավ: Արդյոք ամբողջովին հեռացա՞ն նրանք իրարից, թե՞ ոչ: Ոչ,

Աստված նրան չի թողել, մարդու ամեն քայլի հետ նա ևս առաջանում է, կամ էլ` մարդը ոչ մի քայլ չի կարող անել առանց Աստծո (հանրակեցություն):

Աստված նրան ուղեկցում է այսօր, երեկ և վաղը, և այդպես երկուսով օրեցօր ետևից գնում են նրանք`աշխատանքում փոշիացնելով մեղսականծանրությունը: Եվ այն բանում, որ նրանք միասին են ընթանում, արարվում է կյանքը: Եվ ո՞ւր են նրանք գնում: Դեպի իրենց են գնում, դեպիկատարելություն, դեպի հավերժական հանգիստը, և մարդն ընթանում է իր բոլոր ջանքերի գնով: Նրա բոլոր ջանքերը կատարելություններ արտադրելունեն ծառայում, և լոկ այն պատճառով, որ դրանք քայլեր են առ կատարելություն, <դրանք> իմաստ ու նպատակ ունեն:

Բայց միևնույն ժամանակ, գնալով առ Աստված` մարդը մտադիր է տապալել նրան: Բայց ինչպես դա անել և ինչ է պետք անել Աստծուն տապալելուհամար, եթե Աստված ներկա է մարդու ստեղծած յուրաքանչյուր իրի մեջ: Չէ՞ որ յուրաքանչյուր իր կառուցված է կատարելության հաշվարկով, այսինքն` Աստծո մեջ: Որևէ իր դեռ Աստված չէ, անշուշտ, քանի որ այն <ընդամենը> հղվում է առ Աստված. այն միտք է, իսկ միտքը դեռ Աստված չէ որպեսհավերժական ազատ հանգիստ: Տապալել Աստծուն նշանակում է տապալել իրերի կատարելությունը, իսկ մարդն այդ կատարելության վրա էհաստատված, դեռ նրանում է գտնվում այս էակը:

Եվ այսպես, հանրակեցությունն իր համար Աստված ստեղծեց, քանզի առարկայազուրկ տիեզերքը նրա ներկայության մասին ոչինչ չասաց, այն նրանցույց չտվեց Աստծո գտնվելու վայրը: Նա ինքը եզրակացրեց, որ բնությունը աներևակայելի անսահման երևույթների մեծ արարչի մասին խոսող նշան է: Եվ կառույցն, – Աստված որպես բացարձակ, որպես կատարելություն, – ամուր է կառուցված:

Ժողովուրդները տարբեր կերպ են պատկերում նրան, բայց ինչպես էլ որ պատկերեն, բոլոր պատկերացումները համընկնում են մի բանում` Աստվածկատարելություն է: Աստծո` իբրև կատարելության սահմանումը բացարձակ կատարելությունն է: Իսկ ի՞նչ է, որ հավերժորեն կանգնած է մարդու առջև, եթե ոչ կատարելության մասին միակ հարցը: Դա էլ հենց կլինի նրա Աստված` այլ բառերով արտահայտված:

17.       Յուրաքանչյուր մարդ ձգտում է իր կատարելությանը, ձգտում է առավել մոտ լինել Աստծուն, քանզի Աստծո մեջ է նրա կատարելությունը: Հետևաբար մարդու յուրաքանչյուր քայլ պետք է որ Աստծուն ուղղելի լինի, ինչի համար նա ուղիներ ու միջոցներ է որոնում, պարզապես Աստվածայիննշաններ է փնտրում:

Նվաճումների մասին մտածելով` նա երկու ճանապարհ է կառուցել իր համար` Կրոնական տեխնիկումը և Քաղաքացիականը կամ գործարանայինը, Եկեղեցին և Ֆաբրիկան:

Կրոնական տեխնիկումը ձգտում է մարդուն դարձնել ոգով ժամանակակից և հոգևոր կատարելության միջոցով է ձգտում հասնել Աստծուն: Կրոնականտեխնիկումը փոփոխում է իր համակարգերը, կատարելագործում է դրանք: Այստեղից էլ ահա կրոնական համակարգերի բազմազանությունը, որոնքիրենցից ներկայացնում են Աստծուն հասնելու մոտակա ճանապարհը:

Երկու տեխնիկումներն էլ միանման նպատակ ունեն, երկուսի առջև էլ տեխնիկական խնդիրների կատարելագործումներն են, որոնց միջոցով հնարավորէ հասնել նպատակին կամ իրագործել այն:

Ինչպես խորքային, <այնպես> և արտաքին առումներով <ամեն ինչ> նման է` ծիսայնություն, սրբազան վերաբերմունք, հավատ, ապագայի հույս: Ինչպեսեկեղեցին ունի իր առաջնորդները` կրոնական կատարյալ համակարգերի հայտնագործողները, այնպես էլ գործարանային տեխնիկումն ունի իրառաջնորդները: Առաջինն ընդունում ու պատվում է իր առաջնորդներին, երկրորդը` իր:

Երկուսի պատերն էլ նույն կերպ զարդարված են դեմքերով կամ դիմանկարներով, ինչպես առաջինում, նաև երկրորդում նույն կերպ` ըստ իրենցարժանավորության ու կարգի` նահատակներ ու հերոսներ կան, նրանց անունները նույն կերպ սրբոց կարգն են դասվում:

Այսպիսով, տարբերություն չկա, բոլոր առումներով ամեն ինչ նման է, քանի որ նման է խնդիրը, նման է նպատակը, և իմաստը` Աստծո որոնումը:

Եթե Քրիստոսն ասել է` Աստծուն մի որոնեք որևէ այլ տեղ, քան ձեր մեջ, ապա ցանկացած տեխնիկ էլ կարող է ասել` իրի կատարելությունը փնտրեքմիայն ձեր մեջ:

Բայց ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ <դեպքում> անհնար է գտնել այդ տեղը նաև մեր մեջ, քանզի որտե՞ղ եմ ես սկսվում և որտե՞ղ ավարտվում: (Ի~նչ խելահեղ որոնումներ է հնարել հանրակեցությունը):

Բայց, ամեն ինչից անկախ, մարդը երկու ճանապարհով է որոնում Աստծուն: Դրանց միջև վեճը կայանում է կամ կարող է կայանալ լոկ այն մասին, թե այդհամակարգերից որն ավելի արագ կհասնի այն տեղին, ուր առաջինի դեպքում կգտնվի Աստված, երկրորդի դեպքում` գործնական կատարելությունը, այլոչ թե նախապաշարումների համար միմյանց մեղադրելու մասին: Չէ՞ որ ինչպես առաջինին, այնպես էլ երկրորդին կարելի է մեղադրելնախապաշարման համար. առաջինին` Աստծուն, երկրորդին` կատարելության հասնելու <նախապաշարման> համար: Եվ եթե մեղադրողը չկարողանամեղադրել, ապա կապացուցի միայն, որ մարդը գնում է առ Աստված` որպես կատարելության մարդկային սահմանը: Իսկ կատարելության հարցըքննելով` կտեսնենք, որ Աստծուն կամ կատարելությանը որպես բացարձակի հասնելը նախապաշարում է:

18.       Մարդն Աստծուն միտումնավոր կերպո՞վ է բացարձակ կատարելության վերածել, թե՞ պատահաբար: Բայց ամեն դեպքում Աստծուն բացարձակիմեջ սահմանելիս մարդու կողմից սահման է դրվել, քանի որ հակառակ դեպքում երբևէ չէր հասնի Աստծուն: Բացարձակը կատարելությունների սահմաննէ, և եթե Աստված սահմաններ չունենար, մարդուն հնարավորություն չէր տրվի հասնել նրան: Բայց մյուս կողմն այլ բան է ասում. օրինակ` տիեզերքըսահմաններ չունի, կատարելությունը որպես Աստված անսահման է, ուստիև դժվար է բացարձակը սահմանել: Բայց ըստ եկեղեցու տեսակետի` Աստվածսուրբ է, հետևաբար բացարձակը սահմանվում է իբրև անմեղանչելիության կատարելություն, բայց ինքը անմեղանչելիությունը, ինչպես և Աստծոկատարելությունը, ամենաահարկուի մեջ պետք է կայանա` դա իմաստն է: Այս փորձաքարով են ահա բաժանվում այդ երկուսի` ֆաբրիկայի ու եկեղեցուճանապարհները:

Աստված պետք է որ իմաստ լինի, ուստիև նրա կատարելությունը պետք է որ իմաստ ունենա: Ի՞նչ իմաստի է նա հանգում: Եվ կարո՞ղ է Աստվածիմաստի հանգել: Ոչ, եթե Աստված իմաստի հանգի, ապա նա ինչ-որ ավելի մեծ բանի է հանգում, քան ինքն է, հետևաբար նա ինքը իմաստ լինել չիկարող, նա միայն մարդու իմաստն է:

Մյուս կողմից, եթե նա ինքնին ոչ-իմաստ է, ի՞նչ իմաստ է տեսնում մարդը նրանում և ինչի՞ է ուզում հասնել: Որո՞նք են նրան կատարելության հանգեցրածիմաստները, և` ի՞նչ կատարելության: Աստված չի կարող իմաստ լինել, իմաստը «ինչի» հարցն ունի միշտ, հետևաբար Աստված չի կարող նաևմարդկային իմաստ լինել, քանի որ հասնելով դրան որպես վերջնական իմաստի` նա չի հասնի Աստծուն, քանզի Աստծո մեջ սահմանն է, կամ, ավելիճիշտ, Աստծո դիմաց ծառանում է բոլոր իմաստների սահմանը, բայց սահմանից անդին է գտնվում Աստված, որի մեջ արդեն իմաստ չկա:

Այսպիսով, Աստված-իմաստին տանող մարդկային բոլոր իմաստները ոչ-իմաստով են պսակվում: Ուստիև Աստված ոչ թե իմաստ է, այլ ոչ-իմաստ: Նրաոչ-իմաստությունն է հենց պետք տեսնել բացարձակի` վերջնական սահմանի մեջ որպես առարկայազուրկի: Վերջնականին հասնել նշանակում է հասնելառարկայազուրկին: Աստծուն հասնել ինչ-որ տեղ երկնքի տարածության մեջ, իրոք որ հարկ չկա, քանզի նա մեր յուրաքանչյուր իմաստի մեջ է, քանի որմեր յուրաքանչյուր իմաստը միաժամանակ նաև ոչ-իմաստ է:

19.       Կրոնական նոր համակարգերի անցկացումը նույն միջոցներն ունի, ինչ և տնտեսական, քաղաքական <համակարգերը> կամ քաղաքացիականտեխնիկումը:

Հեթանոսությունը ոչնչացնում էր քրիստոնեական համակարգը, հետո քրիստոնյաները ոչնչացրին հերետիկոսներին. այդպես էլ ահա քաղաքացիականհամակարգերում մեկը ոչնչացնում է մյուսին: Յուրաքանչյուր Կրոնական համակարգ ժողովրդին ապացուցում է իր առավելությունն ու Աստծուն հասնելուբարիքը. Քաղաքացիական համակարգը ևս ապացուցում է իր բարիքը և կատարելություններով դրան շուտափույթ հասնելը: Երկուսի խոսքն էլ բարիքին էվերաբերում, բայց ի՞նչ բարիքի:

Առաջինը բարիքը տեսնում է հոգևոր Աստծո հետ հոգևոր լինելության մեջ. երկրորդի այդ բարիքը ևս դրան է հանգում, եթե ուշադրության առնենքտեխնիկայի զարգացումը, որ պիտի ազատի մարդու մարմինը ֆիզիկական աշխատանքից` ողջ աշխատանքն իր վրա վերցնելով: Իսկ ի՞նչ պիտի անիմարմինը, <չէ՞ որ> այն ազատված է <աշխատանքից>: Չեմ կարծում, որ այն միայն ուտելու դերը ստանձնի, այն պետք է որ նոր պահանջմունքներ ունենա, նոր ֆիզիկական կյանք հոգևորի մեջ: Իսկ եթե ոչ, ապա, ազատելով մարմինը ֆիզիկականից, քաղաքացիական տեխնիկումը կապացուցի, որ կառուցելկամ վերականգնել է դրախտը, որում մարդը Ադամի վիճակում կլինի:

Դա նույն երկինքը կնշանակի, առ որը ցանկանում է տանել եկեղեցին, բոլոր ծխականների կրոնը, այն տարբերությամբ միայն, որ առաջինն իրծխականներին առանց մարմնի կտանի, կտանի լոկ հոգին, իսկ երկրորդն իր ծուխը ի մարմինս կթողնի:

Բայց եթե ուշադրության առնենք Քրիստոսի երկրորդ գալուստը մեղավորներին դատելու համար, ապա կտեսնենք, որ բոլոր հանգուցյալները մարմինկհագնեն և արդեն այդպիսին կմտնեն երկինք:

Այնպես որ, երկու համակարգերի հիմքում էլ` թե՛ կրոնի և թե՛ ֆաբրիկայի, միևնույն կատարելություններն են ընկած, նույն Աստվածն ու նույն բարիքը, ևեթե <փոխադարձ> հանդիմանություններ կան նախապաշարումների համար, ապա դրանք անհասկանալի են: Կրոնն իր հավատացյալների համարվկայաբանություններ է կարդում իր սրբերի կատարելության մասին, ֆաբրիկան իր գիտական գրքերն է կարդում <իր> կատարելությունների մասին: Առաջինը սուրբ գրոց միջոցով սովորեցնում է` ինչպես կրոնական կատարելության հասնել, որ սուրբ դառնաս, նույն բանն է սովորեցնում ֆաբրիկայիտեխնիկումը` ինչպես հասնել բոլորի մեջ ամենագիտունը լինելուն: Կրոնում ընդամենը մի քանի սրբեր են հանդիպում դարերի ընթացքում, ինչպես որհարյուր հազարից մի քանի կատարյալ գիտուն մարդ է հանդիպում, մնացածները պարզ մեղավորներ են մնում ինչպես այնտեղ, այնպես էլ այստեղ: Կրոնը կամ Եկեղեցին սրբերի կարգն է դասում նրանց, ովքեր հրաշքներ են գործել մարդու տեխնիկական թերությունների նկատմամբ: Ֆաբրիկանգիտնականների շարքն է դասում նրանց, ովքեր նույնպես հրաշք են գործել մարդու կյանքի տեխնիկական թերությունների նկատմամբ: Երկուսում էլ կանԿրոնի ու Ֆաբրիկայի տեխնիկական կատարելությունների քարոզիչներին սպանող հեթանոսներ. ինչպես առաջիններին` նաև երկրորդներին այրել են, ջրահեղձ արել, հետապնդել: Ինչպես մեկը` նաև մյուսը, պայքարում են կատարելությունների համար, Աստծո համար:

20.       Մարդու միասնության ձգտումը խուլ ձգտումն է առ Աստծո մեջ առկա ամենայնի կառավարման միասնությունը: Երրորդության մեջ դա որպեստիեզերքը կառավարողի մեջ առկա միասնությունն է, իսկ մարդու մեջ` որպես իր համամարդկային կյանքի կառավարումը հանդիսացողը: Բայցմարդկային կյանքը կյանքի երկու ըմբռնման կամ իմացության է բաժանվել:

Մի իմացությունը կյանքը տեսնում է ոգու` որպես Աստծուն ծառայելու մեջ, տաճար կամ եկեղեցի է կառուցել, որում և անցնում է կյանքն այդ ծառայությանմեջ, հանուն ինչի էլ ստեղծում է այդ ծառայության համար անհրաժեշտ միջոցների իր արտադրությունը:

Երկրորդ իմացությունը կյանքը տեսնում է ինքն իրեն ծառայելու մեջ և ֆաբրիկա է կառուցել, որում անցնում է տեխնիկական կատարելության միջոցներիստեղծման ծառայությունը: Առաջինը հոգևոր կատարելություն է ստեղծում, երկրորդը` մարմնի: Սրանց պառակտվածությունը, նյութի ու ոգու պայքարըստիպում է մտածել, որ ոգին ու մարմինը ինքնուրույնաբար ու միմյանցից անկախ գոյություն ունեցող ինչ-որ թշնամական երկու սկզբունքներ են: Բայցայդ ինչո՞ւ նրանց միջև պայքար գոյություն ունի: Արդյոք ա՞յն պատճառով, որ նախահավիտենության մեջ տեղի են ունեցել նրանց շղթայակցումները ևայժմ <նրանք> ցանկանում են վանվել միմյանցից և ինքնուրույն ապրել իրենց ոլորտներում: Բայց մյուս կողմից էլ, ոգին չի կարող ապրել առանց նյութի, ինչպես և նյութը` առանց ոգու: Մեկ այլ կողմից էլ, հարց է ծագում` նյութ գոյություն ունի՞ արդյոք: <Իսկ եթե> այն, ինչը մենք նյութ ենք անվանում, ոգուշարժումներ են պարզապես, ու հնարավոր է նաև, որ այն, ինչը ոգի ենք անվանում, նյութի շարժում է: Բայց այսպես թե այնպես, թե սրանցից որըկհաստատվի, սա չէ այս դեպքում կարևորը, կարևորը կյանքի սահմանումն է: Ի հայտ է գալիս մի երրորդ սկիզբ, որը սահմանում է, որ կյանք կա, և այդսահմանումից է հենց կախված, թե ինչի կփոխարկվեն ոգի <եղող> նյութը կամ նյութ <եղող> ոգին:

Մի դեպքում ընդունված է, որ ճշմարիտ կյանքը միայն ոգու մեջ է, մյուսում` ճշմարտությունը նյութի մեջ է: Այսպիսով, կյանքի երկու շարժում առաջ եկավ` հոգևոր ու նյութական: Հետևաբար, երկու սկիզբների ենթադրվող շղթայակցումը չի եղել, քանի որ մեկ սկիզբ է եղել` երկու պլանով դիտարկվող:

Իսկ այդ ի՞նչ մեկ սկիզբ է դա: Ես շրջանցում եմ մյուս երկուսը և գրգիռն եմ սկիզբ համարում: Նյութ կամ ոգի գոյություն ունի՞ արդյոք նրանում: Ըստ իմենթադրությունների` նյութ գոյություն չունի, քանի որ նյութ ասելով` ես անտրոհելի մասնիկը նկատի ունեմ, ինչն, ըստ իմ եզրահանգման, տիեզերքումգոյություն չունի: Հետևաբար նյութ ասելով` հանրակեցությունը նկատի ունի որոշակի հոծություններ, հոծությունը, սակայն, տրոհելի է, ուստիև այն նյութլինել չի կարող:

Հոգևոր ասելով ևս` հանրակեցությունը կրոնական շարժման ըմբռնած հատուկ վիճակն է հասկանում: Հոգևորությունը Աստծո մեջ է գործում, բայց մյուսկողմից, հոգևորը և ոգին տարբեր են միմյանցից: Ոգին կարող է ամենուր լինել` Աստվածայինում և ոչ աստվածայինում: Ասում ենք` պետք է բարձրացնելբանակի ոգին, ոգու բարձրացումը արդյունք է տալիս` բերդի գրավում, զորախմբի ոչնչացում: Իսկ եթե բարձրացնեն հոգևոր վիճակը, բանակըռազմադաշտից տաճար կգնա:

Այսպիսով, նյութը և ոգին սկզբունքներ են, որ հանրակեցությունը իր դատողություններին է հարմարեցնում` զուտ առարկայական տեխնիկականգործածության մեջ իրագործելով դրանք: Սխալ սահմանազատվող և թյուր ըմբռնվող սկզբունքներ: Հոծության` իբրև նյութ ընդունումով սկսվում էաշխարհայացքի` որպես ինչ-որ ռեալ, իրական բանի կառուցումը, հետևաբար, ինչպես որ ըստ մեր հայեցողության ըմբռնենք հիմքը, այնպիսին էլ կլինիռեալիզմը կամ իրականությունը. ուստիև` ինչպիսի հիմք, այնպիսի շենք:

Մարդը, կարելի է ասել, ավարտին չի հասցրել և ոչ մի շենք, քանի որ գոյություն ունեցող աշխարհայացքները վիճելի են միմյանց համար, դադատողություն է անհայտի, հնարավոր է` գոյություն չունեցողի մասին: Շենք չկա, և վստահ չեմ` երբևէ կլինի՞ արդյոք: Չի լինի, քանի որ մարդը ձգտում էհիմքի, օրենքի, իմաստի, տրամաբանության, գործնականության վրա կառուցել ամեն ինչ, այսինքն` մի բանի վրա, որը նրա արտածած հիմքերումգոյություն չունի: Այսպես օրինակ, նյութն ընդունելով իբրև գոյության հիմք` նա նյութական աշխարհը կկառուցի իբրև իրականություն, ընդունելով հոգևորը` կկառուցի հոգևորը: Բայց չէ՞ որ երկու ապացույցներն էլ վիճելիի սահմաններում են գտնվում, հետևաբար կեցության ռեալությունը վիճողների ձեռքում է, մեկի մոտ հոգևորն է, մյուսի մոտ` առարկայականը:

Ուստիև մարդու համար, նրա ողջ կյանքի առումով, գոյություն ունի աշխարհի կամ կյանքի երկու ռեալություն, բայց կարող է նաև ավելին լինել: Այսպիսով, մեկը նյութական ռեալության վրա է կառուցում աշխարհը, մյուսը` հոգևոր, և <ահա թե> ինչ են տեսնում երկուսն էլ. մատերիալիստը տեսնում է, որ հոգևորռեալություն <դավանող> մարդը շենք է կառուցում առանց ամուր հիմքի, հիմքի գոյությանը նույնիսկ չի հավատում. երկրորդը նույն բանը տեսնում էմատերիալիստի դեպքում: Արդյունքում նրանց համար օբյեկտիվ ռեալություն գոյություն չունի, յուրաքանչյուրն ունի իրենը, <իր> սեփականը:

Մարդկանց վեճը շարունակվում է, իսկ շենքը չկա ու չկա, երկուսն էլ ուզում են ապացուցել առարկայական հիմքի միակ հաստատունություն լինելը, բայցիրականում երկուսն էլ մնում են առարկայա զուրկի մեջ:

21.       Հավասարապես բարձր է թե՛ Կրոնական և թե՛ Քաղաքացիական տեխնիկումների կատարելության Աստված: Հավասարապես անհուն է ինչպեսմարդու ոգեղեն հոգու կատարելությունը, այնպես էլ ֆաբրիկաների ու գործարանների արտադրությունը: Ինչպես որ հեռու է նյութականիկատարելության` իբրև բարիքի հորիզոնը, այնպես էլ հեռու է հոգևոր բարիքը: Մարդիկ տարբեր կրքերով են առաջնորդվում դեպի այդ հորիզոննընթանալիս:

Հոգևոր շարժումը մարդկանց տանում է սեփական

«Ես»-ն իբրև կամք և բանականություն իր մեջ ոչնչացնելու ճանապարհով. «իմ կամքն Աստծո մեջ է, նրա կամքին եմ հանձնում ինձ ու իմ բոլոր գործերը»: Հետևաբար մարդն առանց կամքի է ու առանց բանականության, քանզի այդ ամենն Աստծո մեջ է. հանելով իրենից կամքն ու բանականությունը`դրանովիսկ ոչնչացնում է իրեն: Սրա իմաստն այն է, որ ոչնչացնելով իրեն իբրև առանձին գոյություն ունեցող միավորի` իր մեջ իբրև ի միություն է հավաքումԱստծուն, կամ մարդու մեջ եղած Աստվածայինը մարմնավորվում է Աստծո մեջ, նրանում է հավաքվում կամքն ու բանականությունը: Ի՞նչ է առկա այսգործողության մեջ: Աստծո կամքին ապավինելով և <իր> բոլոր գործերը նրան հանձնելով` մարդը մնում է առանց կամքի ու բանականության, իրեն իբրևգոյություն չունեցող է ընդունում, և այդժամ ամեն գործ Աստծո գործն է: Բայց ի՞նչ է այդ դեպքում մարդը: Մի եզրակացություն եմ տեսնում` որ մարդն այդդրության մեջ գոյություն չունի, գոյություն ունի Աստված որպես կամք, բանականություն ու կատարելություն: Այնուհետև` մարդու հոգևոր կրոնական ուղինձգտում է հասնել երկնքին, Աստծո հետ լինել, բայց ամենևին մտադիր չէ մարմնավորվել նրանում: Մարդը հաշտվել է այն մտքի հետ, որ անհասանելի էայն բարձրությունը, որում գոյում է Աստված, ավելին, նա չի էլ համարձակվում մտածել այդ մասին: Եվ իրոք, ո՞ւր է այդ բարձրությունը, ո՞ւր է այնբարձունքը, որին հասնելով` կասենք` բոլոր բարձունքների բարձունքին ենք ահա, մենք կատարյալ ենք, ես` մարդս, ահա հասել եմ այն սահմանին, ուրդադարում եմ մարդ լինելուց, ես Աստված եմ: Ոչ մեկը չի հասնում այդ սահմանին, ո՛չ կրոնական հոգևոր ուղին, ո՛չ նյութականը, ինչ համակարգեր էլ որհայտնագործեն և ինչքան էլ որ հավատան:

Եվ այսպես, մարդու առջև սահմանագծված Աստված է, որին անհնար է հասնել, թեև մարդու երևակայությունը սահմանափակել է նրան բացարձակով:

22.       Ֆաբրիկայի առարկայական ուղին պարզապես թոթափում է Աստծուն` միայն նախապաշարում տեսնելով նրանում, իսկ հոգևորի, կրոնականի վրա<իրենց> կյանքը կառուցող մարդկանց ուղղակի անմիտներ է համարում, որոնք չեն զորել մտածել ու հասկանալ, որ իրենց շենքը Աստծո վրա հենվողնախապաշարման վրա է կառուցվում:

Աստծուն դնելով կյանքի հիմքում` դատարկությունն են դնում:

Մատերիալիստը համոզված է, որ նյութեղեն հիմքի վրա է կառուցում իր կյանքը: Բայց նյութապաշտի հիմքը ևս նախապաշարման վրա չի՞ կառուցվածարդյոք, քանզի ի՞նչ է նյութը: Նյութ ասելով` ես հոծությունը նկատի ունեմ, իսկ ի՞նչ է հոծությունը, ի՞նչ անտրոհելի մասնիկներից է այն կազմված`անհայտէ, ճիշտ այնպես, ինչպես որ չի կարելի ասել, թե Աստված երեք մասից է կազմված: Մարդկային դատողությունը երեք սկիզբների վրա է կառուցելԱստծուն` Հոր, Որդու և <Սուրբ> Հոգու: Սա նույնպիսի ճշգրտություն է, ինչպես որ նյութական միավորի որոշումը, ուստիև երկու հիմքերն էլնախապաշարում չե՞ն արդյոք:

Հանրակեցությունը հիմք է կառուցում` համոզված լինելով, որ քար է ձեռքն առնում և ոչ մեկ այլ բան:

Բայց գիտական հետազոտության համար դա արդեն քար չի լինի, այլ մի հոծություն` ամենևին էլ ոչ քարային ծագման անհամար հոծություններիցբաղադրված, և ինչ է ապացուցվել հանրակեցությանը այն օրինակով, օրինակ, որ քարը գոլորշու է փոխարկվում, ինչպես ջուրը, որ քարը փոխարկելի էհեղուկ վիճակի որոշակի հոծության:

Եվ հազիվ թե հնարավոր լինի վերջինիս նյութական միավորները որոշել:

Եվ այսպես, հանրակեցության ու շատ դեպքերում նաև գիտության ռեալիզմը միավորների բաղադրության ճշգրտությունը որոշելու առումով կարող էանհաջողության մատնվել: Այսպիսով, քարե հիմքի` որպես մի ինչ-որ անհերքելի, ամուր, անբաժանելի բանի վրա կառուցելով <իր> տունը` մարդը կարողէ սխալվել իր ռեալիզմի մեջ:

23.       «Ես` ֆաբրիկաս, Աստծո կամքի մեջ տեսնում եմ միայն նախապաշարում, ամեն ինչում իմ կամքն է լոկ և իմ մեջ է բոլոր կատարելություններիիմաստը: Ես երկնային արքայությունը կստեղծեմ երկրի վրա, այլ ոչ թե երկնքում, ուստիև Ես Աստված եմ»: Դարձյալ Աստված, «երկնային արքայություներկրի վրա», «Ես ձեռքումս եմ պահում երկրի վրա և օդում գործող շարժիչների ողջ աշխարհը, Ես նետում եմ դրանք տարածության մեջ և նյութին տալիսեմ նոր ձև»: Բայց ավելի ճիշտ կլիներ <ասել.> «իմ դատողությանն եմ ձև տալիս». բայց նյութին ձև տալ ի զորու չէ, ավաղ, և ոչ մի Աստված: «Իմ ձեռքում ենէլեկտրականության լարերը (որոնց մասին դեռ վերջերս եմ իմացել), <այն> նոր սկիզբ կդառնա», «միայն ու միայն Ես եմ հզոր ու ամենակարող», «Ես եմիրականությունը, Ես նյութական երևույթների պարզ <ու> ակնառու ուժն եմ», «Ես եմ աշխարհի տերը, քանզի իմ ձեռքում է աշխատանքը՚ և ՙԵս եմտիեզերքը, քանզի տիրում եմ նրան»:

Այս բառերի մեջ չէ՞ արդյոք թաքնված «Աստվածային բոլոր ուժերին տիրելու» պատճառը: «Աշխարհի տերը լինել» կարող է լոկ Աստված կամ նա, ովվերցրել է Աստծո բոլոր յուրահատկությունները: 

Բայց եթե մարդը Աստծուց վերցնի <նրա> բոլոր յուրահատկությունները, չի՞ վերցնի արդյոք նաև նրա բոլոր նախապաշարումները և միևնույննախապաշարումների վրա չի՞ կառուցի արդյոք երկնային արքայությունը երկրի վրա:

Աստծուն թոթափող մարդն, ըստ երևույթին, կարիք ունի միանգամայն նոր սկզբունքների, «իրական <ու> ակնառու պատճառների», այլ ոչ թեԱստվածային, որևէ պատճառից զուրկ նախապաշարումների վրա կառուցելու իր աշխարհը, իր երկինքը:

Բայց պարզվում է` մարդու ողջ արտադրությունը նույն հիմքերի վրա է կառուցվում, ինչ և Աստծո աշխարհը: Եթե Աստծո ցանկացած արարածաշխարհում սնվում է, ցանկացած նոր մեքենա ևս սնունդ է պահանջում: Մատերիալիստն էլ վերցնում է այս վերջինն իբրև բոլոր պատճառներիպատճառ, և սրանից էլ հենց, որ ամեն ինչ ուզում է սնվել, սկսվում է իրարանցումը. սա է ողջ նյութապաշտ ուսմունքի ամենաակնհայտ պատճառը: Միայնթե, չնայած այդ ամբողջ ակնհայտությանը, ես կասկածում եմ դրան, քանի որ չեմ կարող պատկերացնել, որ աշխարհն իբրև տիեզերք այն պատճառով էլոկ կառուցվել, որ ինչ-որ ժամանակ ինչ-որ բան է ցանկացել ուտել: Եթե այդ ինչ-որ բանի մեջ ախորժակ չծագեր, ապա տիեզերքը գոյություն չէ՞ր ունենա:

Եվ այսպես, երկու հոգի տարբեր կերպ են պատկերացնում տիեզերքը, մեկը հոգևոր սկիզբ է տեսնում նրանում, մյուսը` նյութական: Մեկը հոգևոր սկզբիվրա է կառուցում, առավել մի բան է տեսնում նրանից անդին, ինչ որ տեսնում է մատերիալիստը, իսկ մատերիալիստն իբրև ինքնախժռվող նյութ էտեսնում աշխարհը: Հոգևորի առավելն այն է, որ այն արարում է ոչ թե ինքնախժռումի, այլ իր ոչ առարկայականության համար: Իսկ մատերիալիստըինքնախժռումն է տեսնում իբրև նույն այդ նյութի ստեղծման նպատակ` իր ախորժակի համար է իրեր ստեղծում:

Բայց մյուս կողմից, գիտականորեն ապացուցված ակնհայտությունն ասում է, որ նյութը չի անհետանում, այն հնարավոր չէ ո՛չ այրել, ո՛չ եփել, ո՛չ ուտել: Ուրեմն ինչպե՞ս հասկանալ նյութի մատերիալիստական ըմբռնումը. նյութը մի բան է, որը չի կարող ինքն իրեն ուտել, <որը հնարավոր չէ> ո՛չ կաթսայումեփել և ո՛չ էլ ուտել առանց մնացորդի:

Եթե դա այդպես է, ապա մատերիալիստական գիտակցության աշխատանքը անիմաստ աշխատանք է: Այդ աշխատանքում բարձրագույն պատճառտեսնելու և <այդ գիտակցությանը> առավելություն տալու համար <նրանում> ավելի մեծ արժանիքներ չեմ տեսնում, քան հոգևոր ու նույնիսկ Կրոնականաշխարհընկալման <դեպքում>: Իսկ ընդհանրապես, երկու աշխարհընկալումների դիմաց Էլ նույն առարկայազրկությունն Է:

Եթե մատերիալիստական գիտակցությունը առարկայական շինությունները համարում է միայն աշտարակ, որտեղից հնարավոր Է դիտել աշխարհը, հասնել այն բանին, որ նյութը տեսնի իր բոլոր ձևափոխությունները, ապա դա իրեն հայելում դիտելու` կանացի նույն պարզ հետաքրքրասիրությունն Է: Մատերիալիստական մտածողությունն զբաղված Է այդ հայելու կառուցումով, որպեսզի բուն նյութի աշխարհը տեսնի իր բոլոր ձևափոխություններով:

Բայց այդ «եթե»-ի մեջ նույնպես կատարելություն չկա, քանի որ հայելին, այնուամենայնիվ, չի արտացոլի նյութի բոլոր կողմերը: Առարկայականգիտակցությունը դեպի այն կատարելությունն Է ընթանում, որն, այնուամենայնիվ, կհասներ իր իմաստին` մասնավորապես, այնպիսի սարք ստեղծելուն, որը բավարարեր նյութական գիտակցության ախորժակը: Այլ կերպ ասած, ուզում Է այնպես կառուցել նյութը, որ այն բավարարի իր ախորժակը: Իսկվերջինիս այն ժամանակ Է հնարավոր հասնել, երբ նյութն անմնացորդ կերված կլինի:

Եկեղեցին ձգտում Է իր կրոնի միջոցով մարդու գիտակցությունը Աստծուն բերել որպես կատարելության, առարկայականը մեքենայի` որպեսինքնասնուցման միջոցով Է ձգտում հասնել կատարելության, ոմանք մտածում են Աստծով սնվել, մյուսները` մեքենայով:

Ձգտելով իրեն աշխարհի տիրակալը դարձնել` ֆաբրիկան միաժամանակ ասում է, որ վերջինիս հասնելու համար հարկավոր է ամեն ինչ իմանալ, ճանաչել, գիտակցել, հետազոտել, «գիտականորեն հիմնավորել», քանի որ այնժամ միայն կարելի է տիրակալ լինել և կառավարել աշխարհը, երբ ամենըգիտես: Եվ դարձյալ այդ «ամենը». ինչպես հավաքենք այդ ՙամենը՚ ու պահենք, որպեսզի ուսումնասիրենք ու ճանաչենք, ինչպես հավաքենք այդ «ամենը»և դարձնենք մեր վերջնական ուսումնասիրության առարկան: Իսկ որքան թվացյալ իրեր են մեզ շրջապատում, բայց հենց որ խելացի սարքերով դիպչումես դրանց, փուլ են գալիս, և որքան ավելի սուր է միտքը, այնքան ավելի լայնքով, խորությամբ, դեպի ներքև ու դեպի վերև փուլ են գալիս մերուսումնասիրման առարկաները` ասես պայքարելով իրենց առարկայազուրկ իսկության համար, չեն ուզում առարկա լինել, և մեր կամքը, բանականությունը, պրակտիկան, «ակնհայտ ըմբռնումը» փշրվում է` զարնվելով դրանց առարկայազուրկ իսկությանը կամ պարզապեսառարկայազրկությանը` առանց որևէ իսկության:

Աստծուն սահմանելով որպես բացարձակ` սահմանել ենք կատարելությունը, և չնայած դրան, այդ «ամենը» այնուամենայնիվ խուսափում է, նրասահմաններն անորսալի են բացարձակում, և չենք կարող ղեկավարել սահմանները:

Եվ իրոք, ի~նչ անհուն են տիեզերքի աշխարհները, անհաշվելի` իրենց համակարգություններով սուրացող արևների միգամածությունները: Ի՞նչտարածաչափ կչափի դրանց արագությունն ու անցած տարածությունները: Արեգակնային միգամածությունների ողջ անհամարությունը սուրում էխավարում, և մենք մեր Երկրի հետ, որպես փոշեհատիկ աշխարհների փոշում, սուրում ենք խելահեղ հողմապտույտում ու մինչև օրս չենք կարողանումպարզել` որտեղից և ուր ենք սուրում, ինչի համար է և ինչ իմաստ ունի այդ անվերջանալի հողմապտույտը: Եվ մարդն ուզում է այդ ողջ անհաշվելիությունըհաշվել և փորձի միջոցով <ստացվող> օրինակի «ակնառուությամբ» իր ուսումնասիրության ու «գիտական հիմնավորման» առարկան դարձնել <այն>, բայց ինչի՞, ի՞նչ առարկայի վրա դնել այդ փորձը:

Եվ թող ասի մարդը, թե երբ կգա այն օրը, երբ աշխատանքի ֆաբրիկայում վերջին անգամ կսուլի շչակը, երբ գիտական տեխնիկումը կասի, որ ամեն ինչվերջացած է, վերջին հերթափոխն է, «ամենը» իմացված է, և մարդը ֆաբրիկայում կգոչի` բավական է, աշխատանքն ավարտված է, ամեն ինչուսումնասիրված է, ես աշխարհների կատարին եմ, կամ` աշխարհները կլանված են իմ կողմից, ես տիրեցի բոլոր կատարելություններին, «Ես Աստվածեմ»:

Ռուսերենից թարգմանությունըՆաիրա Հարությունյանի

Казимир Малевич

Гершензоновская глава из соченения

«Супрематизм, мир как беспредметность, или вечный покой»

Черный квадрат