Բլեյք . Թոմաս Սթեռնս Էլիոթ

Ներկայացնում ենք ամերիկացի բանաստեղծ Թոմաս Սթեռնս Էլիոթի «Բլեյք» (1921) հոդվածը «Սրբազան անտառ» ժողովածուից։  Աղբյուրը՝ T. S. Eliot, Hamlet and His Problems, Sacred Wood, 1921:  I  Եթե հետևենք Բլեյքի մտածողությանը դրա բանաստեղծական զարգացման մի քանի փուլերի ընթացքում, ապա անհնար է նրան համարել նաիվ, ցնորված մարդ, գերկիրթ մարդկանց ցնորված սիրելի: Տարօրինակությունն անհետանում է, իսկ բացառիկությունը կարծես դառնում …

Թոմաս Սթեռնս Էլիոթ. «Համլետը և նրա խնդիրները»

Ներկայացնում ենք ամերիկացի բանաստեղծ Թոմաս Սթեռնս Էլիոթի «Համլետը և նրա խնդիրները» (1921) հոդվածը «Սրբազան անտառ» ժողովածուից։ Աղբյուրը՝ T. S. Eliot, Hamlet and His Problems, Sacred Wood, 1921: Քիչ քննադատներ են խոստովանել, որ «Համլետի» գլխավոր խնդիրը հենց պիեսն է, մինչդեռ Համլետի կերպարը երկրորդական հարց է: Համլետի կերպարի հանդեպ թուլություն է տածել քննադատների ամենավտանգավոր տեսակը. խոսքս մտքի …

Պաուլ Ցելան. Միջօրեականը

Բանախոսություն` Գեորգ Բյուխների անվան մրցանակի ստացման առիթով (հոկտեմբեր 22, 1960 թ.)։ Աղբյուրը՝ Paul Celan, Der Meridian und andere Prosa, Frankfurt am Main, 2010: Տիկնայք և պարոնայք, Արվեստը, դուք սա հիշում եք, խամաճիկանման, հնգոտնյա-յամբային և,- այս հատկությունը դիցաբանորեն հղում է Պիգմալիոնին և նրա ստեղծագործությանը,- անզավակ էություն է: Այս տեսքով արվեստը զրույցի առարկա է դառնում սենյակում և …

Ջոն Դրայդեն. Հատվածներ «Օվիդիուսի նամակների նախաբանից»

Ստորև ներկայացնում ենք հատվածներ անգիացի բանաստեղծ, դրամատուրգ, կլասիցիզմի տեսաբան Ջոն Դրայդենի  (1631-1700) Օվիդիուսի նամակների իր թարգմանությանը կցված նախաբանից, որտեղ հեղինակը քննում է թարգմանական արվեստին առնչվող հարցեր: Աղբյուրը՝ John Dryden, Preface to Ovid’s Epistles (1680): I …Ինձ մնում է մի քանի խոսք ասել բանաստեղծական թարգմանությունների մասին ընդհանրապես և կարծիք հայտնել (իհարկե, ընդունելով, որ կարող են լինել նաև …

Շարժում դեպի հավասարակշռություն

Հենրիկ Էդոյան (Գրական ժանրերը XVII-­XIX դդ. գրականության մեջ)  «Ոմանց անհատականությունը ավելի տարածական է, մյուսներինը` ավելի ժամանակային: Արդյոք դա չէ՞, որ պիտի լինի տարբերությունը հերոսների ու արվեստագետների միջև»,– գրում է Նովալիսը: Հերոսներն, ըստ էության, միշտ «ծավալվում» են դեպի տարածականությունը (թերևս սրանով կարելի է բացատրել նրանց նվաճողական ձգտումները, քանի որ նրանք, ի վերջո, կապված են տարածության նվաճումների …

Մարդն ըմբոստացած

Ալբեր Կամյու I ՄԱՐԴՆ ԸՄԲՈՍՏԱՑԱԾ Ի՞նչ է ըմբոստացած մարդը: Մարդ, որ ասում է` ոչ: Բայց եթե նա մերժում է, ապա չի հրաժարվում. սա նաև այն մարդն է, որ իր այդ առաջին մղումով ասում է` «այո»: Ողջ կյանքում կարգադրություններ ստացած ստրուկը հանկարծ անընդունելի է համարում նոր հրամանը: Ո՞րն է այդ «ոչ»-ի բովանդակությունը: Օրինակ, այն նշանակում է. …

Ֆրիդրիխ Հյոլդեռլինի երկու բանաստեղծությունները

Վալտեր Բենյամին Վալտեր Բենյամինը (1892-1940) գերմանացի փիլիսոփա, գրականագետ և մշակույթի տեսաբան է: Փիլիսոփայություն է ուսումնասիրել Բեռլինի, Մյունխենի և Բեռնի համալսարաններում: 1933-ից ապրել և ստեղծագործել է Փարիզում: Սերտորեն համագործակցել է Հորքհայմերի գլխավորած Հասարակական հետազոտությունների ինստիտուտի հետ: Լայն ճանաչման արժանացավ հետմահու, երբ Թեոդոր Ադորնոյի աջակցությամբ լույս տեսավ նրա երկերի համակարգված ժողովածուն: Հիմնական աշխատություններն են «Գերմանական ողբերգական խաղի ծագումը», «Շառլ Բոդլեր. քնարական բանաստեղծը կապիտալիզմի դարաշրջանում», «Պատմության հասկացության շուրջ»: Նրա …

Մատիտագրեր գերմանական ծոցից. մայրցամաք 93-ի վերջին

Արա Գուրզադյան Չվացուցակներ կազմողի օրագրից գիրք անհայտության Աքսորյալի ծոցատետրից Ապագա կենսաբանության դասագիրք և այլ մոռացված բաներ… Գերմանիա աշուն 1993 Այս ափերին գամված ծաղրածուի կրծքից Տառապանքի հմայքն է վարագույրի պես իջնում Ցրելով մթնշաղն անմահության ողկույզների. Կործանման նոր ներկայացումների նախօրեին Լարախաղացի օրագրում` մերկացող հորիզոններ. Կենդանաբանական անդորր. և մեռյալի ծամածռված ժպիտ անկումի ժայռերին. ծարավի ակնթարթ, մագլցումի դադար, հաղթանակի …

1980-1983 Բառերի բույրը Օրագրեր

Արա Գուրզադյան Մարդը մանկության ներսում Սուր մի ցավ. և փշրվող հայելիների աղմուկ: Այն փոքրիկ այգին իր մեջ պարփակեց քո սիրած բնապատկերի անհասանելի բույրը: մանկությունդ կոտրվեց քո գրկում: այսօր անարդարություն կա այնտեղ: Փշեր աճեցրու: արյուն, անձրև և քամիներ կային: Լճափին դեղին կդառնաս երեխա Այնտեղ, լճափին իր մեջ, նրբորեն կրում է նա իմ մետաղյա ծերության ծանրությունը հին …

Պոեզիայի փոխարեն կամ «աքսորյալի եվրոպական օրագիրը» շարքից.

Արա Գուրզադյան գերմանա-հայկական օրագիր. 92-93 քայքայման տարեգրություն. Գերմանիա 10. X. 92 Լռության փափուկ ծալքերում բազմապատկվող ակնթարթն իր հիշողության ամայի ընդերքից կաթում է անմահության մեջ: Փխրուն բորբոսի երակներով առաքվում է խիղճը: Իսկ խայտաբղետ համբերության հրապարակներում ոմանք բարձրանում են կախաղան, ապրանքափոխանակությունն այստեղ ստորգետնյա էքստազի իր ապոթեզով մահկանացուներ է ապահովագրում անդրշիրիմյան կրքի մութ շտեմարաններում: Աշխարհամասերի ելուստներից կախված մենք …