Հայնրիխ Ռիկկերտ «Մշակութաբանություն և բնագիտություն» գրքից Հայնրիխ Ռիկկերտը (1863-1936) գերմանացի փիլիսոփա է, որը Վ. Վինդելբանդի հետ միասին գլխավորել է նեոկանտականության բադենյան թևը: Փիլիսոփայություն, պատմություն և գրականություն է ուսումնասիրել Բեռլինի, Ստրասբուրգի և Ֆրայբուրգի համալսարաններում: Կարևորագույն աշխատություններն են «Ճանաչողության առարկան», «Փիլիսոփայության համակարգը», «Կյանքի փիլիսոփայությունը»: Գլխավոր խնդիրը, որ հուզել է փիլիսոփային, վերաբերում է պատմական ճանաչողության ինքնավարությանը: Պատմական ճանաչողության առարկան ըստ այդմ մշակույթն է, իսկ արժեքները, որոնց հետ հարաբերակցվում է ճանաչողությունը, մշակութային …
Category Archives: Մշակութաբանություն
Հատվածներ օրագրից
Արա Գուրզադյան 23.09.97 Փարիզում եմ: Նոտր-Դամն ու կանացի մարմինների առատությունն իրագործում են այս հպանցիկ ու թեթև թվացող ներկայացման առօրյան, դարերի ծանրության ընդերքից բացելով միապետության ու տիրապետության ձգտող ոգու քարացած ճարտարապետությունը: Երևակայել, թե ինչպիսի մարդիկ են անցել այստեղով և հպվելով այս օդին ընկալել կատարվածի ու կատարվողի անկրկնելիությունը: Էժանագին տուրիզմի ճոխ առավոտներ, որ բացվում եք այս թանկարժեք …
«Կենտրոն» և «ծայրամաս» հասկացությունների ֆենոմոնոլոգիան. Մայրցամաքային աշխարհագրությունների եզրերին
Արա Գուրզադյան XXI դարի ստորոտին նորից պանդխտության մեջ հայտնվածի ճշմարտության պեղումներից, մշակութային մայրցամաքների հերթական հայտնագործումից և սահմանների տարանջատող պաթոսը անընդհատ խեղդելուց հետո, մենության մեջ խրված սիրտը աշխարհագրության իմաստը վերծանելու ճանապարհին հանդիպում է իրեն ու իր անցյալին, իր ծագման պատմությանը և փորձում հիմնավորել իր փոքրիկ գոյության մեծ իմաստը, որպես ծայրամասի և կենտրոնի սինթեզ: Մեր գոյությունը ծայրամասային …
Արա Գուրզադյան. երկու խոսք
Սերգեյ Ստեփանյան «Ճշմարտության որոնումը, մարդու ամենանախնական այդ բնազդը, զարգացման այն փուլում, երբ ճանաչողությունը հղիացնելով երևակայությունը` վերածվում է ստեղծագործության, աստիճանաբար դառնում է ճշմարտածնություն, որը և իրական ազատության նախապայմանն է»: Այսպես է գրել Արա Գուրզադյանը «Ռուբիկոն» հանդեսի առաջին համարը բացող ներածական հոդվածում: Թերևս սա է լավագույն հակիրճ բնորոշումը նրա այն հավատամքի, ըստ որի մարդու գոյությունը կոչված է …
Հրապարակումներ Կոստան Զարյանի թղթակցությունները «Զարյա Վոստոկա» օրաթերթին
Արծվի Բախչինյան Կոստան Զարյանի (1885–1969) բազմալեզու մեծածավալ գրական ժառանգությամբ զբաղվողները դեռևս երկար ժամանակ հայտնաբերելու և ուսումնասիրելու շատ նյութ կունենան: Բախտիար Հովակիմյանի` 2005-ին հրատարակված «Հայոց ծածկանունների բառարանի» շնորհիվ պարզվեց, որ Կոստան Զարյանը 1924–1925 թթ. աշխատակցել է Թիֆլիսի «Զարյա Վոստոկա» («Արևելքի արշալույս») ռուսերեն օրաթերթին` Կոստար գրչանվամբ: Այս մասին Հովակիմյանին վկայել է Զարյանն ինքը: Սկսելով տարերային որոնումներ «Զարյա Վոստոկայի» վերոհիշյալ տարեթվերի էջերում` մենք հայտնաբերեցինք …
Continue reading “Հրապարակումներ Կոստան Զարյանի թղթակցությունները «Զարյա Վոստոկա» օրաթերթին”
Ոգեգիտությունը և լեզուն
Ռուդոլֆ Շտայներ Անչափ հետաքրքիր է ոգեգիտության տեսանկյունից դիտարկել մարդկային էության տարբեր դրսևորումները՝ այնպես, ինչպես այստեղ նկատի ունի ոգեգիտությունը: Դիտարկելով մարդկային կյանքը, ինչպես որ եղել է այս զեկուցումների ընթացքում, տարբեր կողմերից, մենք կարող ենք մի ընդհանուր տպավորություն ստանալ այդ մասին: Այսօր կխոսենք մարդկային ոգու այն ունիվերսալ դրսևորման մասին, որը տեսնում ենք լեզվի մեջ, իսկ հաջորդ անգամ «Ծիծաղ և լաց» խորագրի տակ կքննենք մարդկային, այսպես ասած, արտահայտչականակության մի տարատեսակ, որը թեև կապված է …
Բանավորություն և գրագիտություն. բառի տեխնոլոգիականացում (հատվածներ գրքից)
Վալտեր Օնգ Լեզվի բանավորությունը1 Գրագետ մտածելակերպը և բանավոր անցյալը Անցյալ մի քանի տասնամյակի ընթացքում գիտնականների շրջանում վերստին հետաքրքրություն արթնացավ լեզվի բանավոր բնույթի և բանավորության ու գրության միջև հակադրության խորին նշանակությունների նկատմամբ: Հրապարակվեցին զեկուցումներ մարդաբանների, ընկերաբանների և հոգեբանների` բանավոր հասարակություններում կատարած դաշտային աշխատանքների մասին: Մշակույթի պատմաբաններն իրենց որոնումներն ավելի ու ավելի ուղղեցին դեպի մարդու գոյության նախապատմական ժամանակաշրջանը, …
Continue reading “Բանավորություն և գրագիտություն. բառի տեխնոլոգիականացում (հատվածներ գրքից)”
Վալտեր Օնգը և մեդիումի տեսությունը
Հրաչ Բայադյան Իր աշխատությունը Վ. Օնգը խիստ ընդհանուր և համառոտ ձևով բնութագրում է այսպես. «Այս գրքի առարկան բանավորության և գրագիտության միջև եղած տարբերությունն է»*: Այս խնդրի նկատմամբ ուշադրության առաջացումը և հետազոտական ավանդության ձևավորումը տևական պատմություն ունի, իսկ այդ տարբերության ըմբռնումը, ինչպես ընդգծում է նա, կատարվեց էլեկտրոնային հաղորդակցության դարաշրջանում, երբ աստիճանաբար ակնառու դարձան տպագրության և էլեկտրոնային …
Ռուդոլֆ Կասսներ
Մաքս Ռյուխներ «Երկրորդ ուղևորությունը» ինքնակենսագրական հատորում Ռուդոլֆ Կասսները նկարագրում է Մորավիայում իր մանկությունը` ընդգծելով, սակայն, որ ընտանիքը ներգաղթել է Շլեզիայից: Նշանակալի է այն, որ նա Սիլեզիացի է (Silesius), – Յակոբ Բյոմեն էլ էր իրականում շլեզիացի, – և մեծացել է այն հողի վրա, որում բոհեմիական կամ մորավիական Եղբայրները ձեռնարկեցին կյանքը խիստ քրիստոնեական ոգով հիմնովին կարգավորելու գործը, …
Մուշի բանալի
Արա Գուրզադյան …բանալի ու բանալիություն է փնտրում… Ի՞նչ ես փակել և ի՞նչ ես բացել դու, երբ Հայրենիքի մարմինը դեռ կաթվածահար չէր իր ոգեզարկերակը արձանագրող վանքերում: Երբ Երկինքը դեռ մուտք ուներ Երկիր մարդիրեղենության բոլոր մանրուքներում: Քեզ վստահված դռան ետևում մեր նախնիների խնամած տարածությունն իր աղոթքներով ու դպրությամբ դեռ զրնգում եր ոգեբերքահավաքի երկնակամարում: Այնուհետև սկսվեց ջարդն ու …