Վասիլի Կանդինսկի ՏԵՍՆԵԼ Կապույտ, կապույտն է բարձրացել, բարձրացել է և ընկել: Սրածայր, բարալիկ սուլոցով խփվել է, բայց չի խոցել: Որոտն է պատել ամենուր: Թանձր դարչնագույնն է կախվել կարծես ընդմիշտ: Կարծես: Կարծես: Լայն բաց արա թևերդ: Լայն: Լայն: Եվ ծածկիր դեմքդ ալ գլխաշորով: Եվ գուցե այն չի շարժվել տեղից, շարժվել ես միայն ինքդ: Ճերմակ թռիչք, ճերմակ …
Category Archives: Արվեստ
Հարցազրույց Ջեքսոն Պոլոքի հետ
Ուիլլիամ Ռայթ Սփրինգս, Լոնգ Այլնդ, Նյու Յորք, 1950թ. վերջ: Ռադիո հաղորդում «Ուերի ռադիոալիքով, Ուեսթերլի, Ռոդ Այլնդ, 1951թ.: ՈՒ.Ր. Պրն. Պոլլոք, Ձեր կարծիքով, ի՞նչ է ժամանակակից արվեստը: Ջ.Պ. Ըստ իս, ժամանակակից արվեստը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր դարաշրջանի արդիական նպատակների դրսևորում: ՈՒ.Ր. Դասական արվեստագետներն ունեցե՞լ են իրենց դարաշրջանն արտացոլելու միջոցներ: Ջ. Պ. Այո, նրանք դա լավ էին անում: …
Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ
Ջորջ Սանտայանա ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Գեղեցիկի զգացողությունը շատ ավելի կարևոր տեղ ունի կյանքում, քան էսթետիկայի տեսությունը երբևէ ունեցել է փիլիսոփայության մեջ: Պլաստիկ արվեստները, պոեզիայի և երաժշտության հետ միասին մարդկային սույն հետաքրքրության ամենից ակնառու հուշարձաններն են, քանի որ դիմել են միայն հայեցողությանը, ընդ որում, բոլոր քաղաքակիրթ դարերում ի սպաս են դրել հսկայական ջանք, հանճար ու փառք, և այդուհանդերձ, …
Continue reading “Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ”
«Ապրել, նշանակում է կարծել…»
Մարսել Դյուշան «Ապրել եմ միանգամայն հրաշալի կյանք»: Մարսել Դյուշան Անդրե Բրետոնի վկայությամբ «Մարսել Դյուշանը քսաներորդ դարի ամենախելացի մարդն է»: Նա ծնվել է 1887թ. Բլենվիլ-Կրևոնում՝ նոտարի ընտանիքում, մահացել Նյոյի-սյուր Սենում՝ 1968թ.: Նկարիչ Ժակ Վիյոնի և քանդակագործ Ռեյմոն Դյուշան-Վիյոնի եղբայրն է: Հաճախել է Փարիզի Ժուլիան ակադեմիան, ծաղրանկարներ տվել «Կուրիեր ֆրանսեին», գրադարանավար աշխատել Սենթ-Ժընևիևում: Դյուշանի առաջին կտավների՝ բնապատկերների հիմքում մասամբ իմպրեսիոնիզմն է: «Ջահել քրոջ մասին», «Բզկտված Իվոննան ու Մագդալենան», …
Արդի բեմական արվեստի որոշ միտումներ
Արա Խզմալյան Ինչպիսի՞ն է լինելու թատրոնը 21-րդ դարում: Սա մի հարց է, որով մտահոգ է թատրոնով տեսականորեն և գործնականորեն զբաղվող ամեն ոք: Ակնհայտ է, որ բեմական արվեստի ավանդական ձևերն սպառվել են, բայց նոր ձևերի մասին խոսելը վաղ է: Հետարդյունաբերական կամ գերարդյունաբերական շրջանում բոլոր չափանիշները շրջվում են, փոխվում են գեղարվեստական ընկալումները, կյանքի ռիթմն ու ժամանակի զգացողությունը: Ինչպե՞ս է կողմնորոշվելու թատրոնը հարափոփոխ …
Խոսքի «ներքին տեսանելիություն» և «կինեմատոգրաֆիկ բովանդակություն»
Սիրանույշ Գալստյան Ինքնին խոսքն ունի «ներքին տեսանելիություն», որը ծնունդ է առնում գրողի, բանաստեղծի, այնուհետև ընթերցողի մտապատկերում, շնորհիվ այն հիմնարար բանաստեղծական մեթոդի, որը բառերն ազատագրում է իրենց սովորական նշանակությունից: Բառերի ներսում թաքնված տեսանելի որոշակի պատկերի կորզման օրինակները պոեզիայում անվերջ են. «Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կ՛արթըննան. Իրենց խորքեն կը հոսի դող մ՛անսահման» («Ցորյանի ծովեր», Դ.Վարուժան), «Եթե ուզեն` …
Continue reading “Խոսքի «ներքին տեսանելիություն» և «կինեմատոգրաֆիկ բովանդակություն»”
Խուան Միրո
Արա Գուրզադյան XX դարի գեղարվեստական երկնակամարում 60 երկար տարիներ փայլատակած աստղերից մեկի, իսպանացի նկարիչ Խուան Միրոյի մասին դժվար է համապատասխան բառեր գտնելը: Քանի որ նրա ստեղծած արվեստը, իր եզակիության մեջ, ոչ միայն եկավ փոխարինելու բառերին, այլև ստեղծեց այնպիսի արտահայտություններ, բանաստեղծություններ և պատմություններ, որ բառերն անկարող էին: Նա պատմեց գույների և գծերի լեզվով: Ինչ-որ տեղ անգամ …
Արվեստն իբրև հաղորդության լեզու
Արա Գուրզադյան Մարդու պատմության ամենաառանցքային իրադարձությունը անհատի և անհատական ինքնագիտակցության, անհատական ազատության կայացումն է մարդու անհատական միկրոկոսմի, անհատական մշակույթի ձևավորման տեսանկյունից: Իր զարգացման որոշակի փուլում մարդը միշտ հարկադրված է լինել ընդօրինակողի դերում: Վերջին 2500 տարիների ընթացքում այդ փաստը տարբեր ելևէջներով գործել է հին հույների արձանագրած «բնությունն ընդօրինակելու» էսթետիկական կարգախոսում, որն ըստ էության սպառվեց XIX դարի վերջի և …
«Քանդակ»
Բարբարա Հեփվորթ (1903-1975) Բարբարա Հեփվորթը Բրիտանիայում աբստրակտ արվեստի զարգացման մեջ կարևորագույն դեր ունեցած անգլիացի քանդակագործ է: Ծնվել է 1903թ. հունվարի 10-ին Ուեյքֆիլդում, Յորքշիրի կոմսությունում: Ուսանում է Լիդսի Արվեստի դպրոցում, ուր և ծանոթանում է Հենրի Մուրի հետ, ապա` Արվեստի թագավորական քոլեջում: Նրա վաղ քանդակները քվազի-նատուրալիստական են և շատ ընդհանրություններ ունեն Մուրի աշխատանքների հետ, սակայն 1930-ականներից սկսած …
Զրույց
Կառլեն Մուրադյան – Վիլհելմ Դեկունինգ Մուրադյան: Դուք և Գորկին շատ մոտ ընկերներ եք եղել: Դեկունինգ: Կարծում եմ իսկապես շատ պայծառ, սարսափելի պայծառ անձնավորություն էր: Ճիշտ գաղափարներ ուներ: Գիտեք, ես բնազդաբար զգում էի, որ նա ճիշտ է: Զգացողություն ուներ: Եվ երբ տեսա նրան քայլելիս Յունիոն հրապարակի մերձակայքում, որտեղ ապրում էր, ասացի. «Թույլ տվեք կրկին տեսնել Ձեզ: …