Լյուդվիգ Վիտգենշտայն 1 Աշխարհն այն ամենն է, ինչ տեղի է ունենում: 1.1 Աշխարհը փաստերի ամբողջությունն է, ոչ իրերի: 1.11 Աշխարհը որոշարկված է փաստերով և նրանով, որ դրանք բոլորը փաստեր են: 1.12 Քանի որ փաստերի ամբողջությունը որոշարկում է այն, ինչը տեղի է ունենում, ինչպես նաև ամեն բան, որ տեղի չի ունենում: 1.13 Աշխարհը փաստերն են տրամաբանական տարածության մեջ: 1.2 Աշխարհը տարբաժանվում է փաստերի: 1.21 Մի բան կարող է տեղի ունենալ կամ տեղի չունենալ, իսկ մնացած ամեն բան կմնա նույնը: …
Continue reading “Տրամաբանա-փիլիսոփայական տրակտակ (Tractatus logico-philosophicus) (հատվածներ)”