«Ապրել, նշանակում է կարծել…»

Մարսել Դյուշան «Ապրել եմ միանգամայն հրաշալի կյանք»: Մարսել Դյուշան Անդրե Բրետոնի վկայությամբ «Մարսել Դյուշանը քսաներորդ դարի ամենախելացի մարդն է»: Նա ծնվել է 1887թ. Բլենվիլ-Կրևոնում՝ նոտարի ընտանիքում, մահացել Նյոյի-սյուր Սենում՝ 1968թ.: Նկարիչ Ժակ Վիյոնի և քանդակագործ Ռեյմոն Դյուշան-Վիյոնի եղբայրն է: Հաճախել է Փարիզի Ժուլիան ակադեմիան, ծաղրանկարներ տվել «Կուրիեր ֆրանսեին», գրադարանավար աշխատել Սենթ-Ժընևիևում: Դյուշանի առաջին կտավների՝ բնապատկերների հիմքում մասամբ իմպրեսիոնիզմն է: «Ջահել քրոջ մասին», «Բզկտված Իվոննան ու Մագդալենան», …