Սերգեյ Ստեփանյան Լյուդվիգ Վիտգենշտայնը (1889-1951թթ.) XX դարի ամենաազդեցիկ և ամենախորհրդավոր մտածողներից է: Կենսագրական վայրիվերումները, գրվածքների խիստ գիտականից մինչև միստիկական հասնող ձևակերպումները, վաղ և ուշ շրջանի հակասականորեն միավորվող կոնցեպցիաները և իր փիլիսոփայությանը տրված գնահատականների ու մեկնաբանությունների բազմազանությունը (այդ փիլիսոփայության ներքին մեծ պոտենցիալի վկայություն) մեր առաջ գծում են պարադոքսալ, բայց իր որոնումների ու հետևությունների մեջ չափազանց ազնիվ հոգու պատկեր: Ծնունդով Վիտգենշտայնը Ավստրիայից է: Նրա վառ երևակայությունը սնվել է դարասկզբին …