«Սուպրեմատիզմ, Աշխարհը որպես առարկայազուրկ կամ հավերժական հանդարտություն»

Կազիմիր Մալևիչ Գերշենզոնյան գլուխ (հատված)  8.         Բոլոր իրերը գրգիռի նշաններ են՝ մարդու մեջ գրգիռ հարուցող, այսինքն՝ իրեր որպես նշաններ այն բանի, որ նրանցում գրգիռը գոյություն ունի որպես առարկայազուրկ վիճակ: Իրից իր, գրգիռից գրգիռ, սկզբից սկիզբ, առարկայազուրկից առարկայազուրկ՝ հավերժական շրջապտույտի լիակատար անիմաստությունն իր վազքը լրում է տարածության օղակների հողմերով: Մարդկային բոլոր իմաստները նույնպես շարժվում են առարկաների հողմապտույտում, առաջ են մղում նրանց …