Բնություն և մշակույթ

Հայնրիխ Ռիկկերտ «Մշակութաբանություն և բնագիտություն» գրքից Հայնրիխ Ռիկկերտը (1863-1936) գերմանացի փիլիսոփա է, որը Վ. Վինդելբանդի հետ միասին գլխավորել է նեոկանտականության բադենյան թևը: Փիլիսոփայություն, պատմություն և գրականություն է ուսումնասիրել Բեռլինի, Ստրասբուրգի և Ֆրայբուրգի համալսարաններում: Կարևորագույն աշխատություններն են «Ճանաչողության առարկան», «Փիլիսոփայության համակարգը», «Կյանքի փիլիսոփայությունը»: Գլխավոր խնդիրը, որ հուզել է փիլիսոփային, վերաբերում է պատմական ճանաչողության ինքնավարությանը: Պատմական ճանաչողության առարկան ըստ այդմ մշակույթն է, իսկ արժեքները, որոնց հետ հարաբերակցվում է ճանաչողությունը, մշակութային …