Հանդիպումներ Պիեռ Բուլեզին (fragments pour un portrait)

Արթուր Ավանեսով Բուլեզի մասին դժվար է գրել: Ինձ համար‚ դժվար է երիցս, քանի որ երեք անգամ առիթ եմ ունեցել աշխատելու նրա  ղեկավարությամբ, ուստի նաև‚ երեք անգամ հոգուս խորքում հերքելու այն ամենը, ինչ սովորել էի նրա մասին դասախոսություններից ու գրքերից: Ընդ որում, այժմ արդեն կարող եմ հետին թվով պնդել, որ նրա մասին պատկերացումներս երբեք թյուր չէին: …