Ռուդոլֆ Շտայներ
Անչափ հետաքրքիր է ոգեգիտության տեսանկյունից դիտարկել մարդկային էության տարբեր դրսևորումները՝ այնպես, ինչպես այստեղ նկատի ունի ոգեգիտությունը: Դիտարկելով մարդկային կյանքը, ինչպես որ եղել է այս զեկուցումների ընթացքում, տարբեր կողմերից, մենք կարող ենք մի ընդհանուր տպավորություն ստանալ այդ մասին: Այսօր կխոսենք մարդկային ոգու այն ունիվերսալ դրսևորման մասին, որը տեսնում ենք լեզվի մեջ, իսկ հաջորդ անգամ «Ծիծաղ և լաց» խորագրի տակ կքննենք մարդկային, այսպես ասած, արտահայտչականակության մի տարատեսակ, որը թեև կապված է լեզվի հետ, բայց և հիմնովին տարբեր է նրանից:
Երբ խոսքը մարդկային լեզվի մասին է, մենք թերևս բավականաչափ զգում ենք, թե որքան սերտորեն է կապվում այն, ինչ անվանում ենք լեզու, մարդուամբողջ նշանակության ու արժանապատվության, նրա ողջ էության հետ: Մեր ամենախորքային ներքին կյանքը, մեր բոլոր մտքերը, զգացումներն ուկամային մղումները ասես հեղվում են դեպի մեր մերձավորները, կապելով մեզ նրանց հետ լեզվի միջոցով: Այսպես լեզվի միջոցով մենք զգում ենք մերէության ընդարձակման անսահման ունակությունը, շրջապատի մեջ այդ էության ճառագման հնարավորությունը: Մյուս կողմից, նույն այդ մարդը, որն իվիճակի է թափանցելու որևէ նշանավոր անհատականության ներքին կյանքի մեջ, կարող է զգալ, որ մարդկային լեզուն այդուհանդերձ մի տեսակբռնակալ է, մի ուժ, որ իշխում է մեր ներքին կյանքի վրա: Մենք զգում ենք դա, երբ ուզում ենք արտահայտվել մեր զգացումների ու մտքերի մասին, այնամենի, ինչն իր ողջ ներանձնականությամբ ու յուրահատկությամբ անցնում է հոգու միջով, բայց կարողանում ենք այդ ամենն արտահայտել բառի, լեզվիմեջ լոկ խղճուկ ու նվազ կերպով: Նաև զգում ենք, որ այդ լեզուն, որի մեջ ենք մենք, մեզ նույնիսկ որոշակի մտածողություն է պարտադրում: Կա՞ արդյոքմեկը, որ չիմանա` որքան կախյալ է մարդը լեզվից մտածողության առումով: Բառերը, որոնց ամրացվում են մեր հասկացությունները, բազմաթիվ են, ևմարդը, զարգացման անկատար վիճակում, հեշտորեն կարող է բառը կամ այն, ինչ ներշնչում է բառը, շփոթել հասկացության հետ: Այստեղից է որոշմարդկանց անկարողությունը կառուցելու իրենց համար հասկացությունների մի աշխարհ, որն իրենց շրջապատում ընդունված բառերից անդին է: Եվմենք անշուշտ գիտենք նաև, որ մի ընդհանուր լեզվով խոսող ցանկացած ժողովրդի բնավորությունը որոշակիորեն կախված է այդ լեզվից: Համենայնդեպս ժողովուրդների, լեզուների տարբեր բնույթներն իրենց փոխկապվածության մեջ ի մոտո դիտարկողը պետք է իմանա, թե ինչպես է այն ձևն ուկերպը, որով մարդը դրոշմում է իր հոգում եղածը հնչյունների մեջ, կրկին անդրադառնում և ազդում նրա բնավորության թույլ և ուժեղ կողմերի, նրախառնվածքի դրսևորման, անգամ նրա ողջ կենսաըմբռնման վրա: Եվ գիտակ մարդը կարող է ժողովրդի լեզվի կոնֆիգուրացիայից որոշ բաներ քաղել: Բայց քանի որ լեզուն ժողովրդի համար ընդհանուր է, ապա ամեն ոք կախված է մի ընդհանրությունից, ժողովրդի մեջ իշխող ինչ-որ միջին աստիճանից: Այդպիսով նա որոշ չափով բռնության տակ է, հանրության իշխանության տակ: Բայց երբ մարդը զգում է, որ լեզվի մեջ, այսպես ասած, տեղավորվել է միկողմից` մեր անհատական, մյուս կողմից` հանրությունների ոգեկյանքը, նրան առանձնակի նշանակություն ունեցող մի բան է թվում այն, ինչը թերևսկարելի էր անվանել լեզվի գաղտնիք: Կարելի է ասել, որ մարդու հոգևոր կյանքի մասին իսկապես հնարավոր է որոշ բաներ իմանալ, եթե դիտարկվեն այնդրսևորումները, որ անմիջապես լեզվի մեջ ի հայտ է բերում այդ մարդ էակը: