Շուշան Մակարյան – Բարև Ձեզ, պարոն Լը Գոֆֆ: – Բարև ձեզ, տիկնայք: Համեցե՛ք: Եթե դեմ չեք, կզրուցենք իմ աշխատասենյակում: Գրքեր, ամենուր գրքեր. պատերին` հատակից մինչև առաստաղ, սեղանին, սեղանի տակ, պատուհանի գոգին, անկյուններում, անկանոն, խիտ շարքերով կամ իրար վրա կիտված: Ես և գործընկերուհիս` Սուսաննա Խաչատրյանը, ում հետ կիսում էի փարիզյան գործուղման բերկրանքն ու դժվարությունները, այդ օրը` …