Իմմանուել Կանտ («Զուտ բանականության քննադատություն», Տրանսցենդենտալ դիալեկտիկա, բաժին առաջին Չնայած մեր լեզվի անսպառ հարստությանը՝ խորհող մարդը հաճախ դժվարանում է գտնել մի տերմին, որը լրիվ կհամապատասխանի իր հասկացությանը, և այդ բացի հետևանքով հիշյալ տերմինը անհասկանալի է մնում թե՛ իր և թե՛ այլոց համար։ Նոր բառեր հորինել նշանակում է լեզվի մեջ հավակնել օրենսդրի պաշտոնին, ինչը հազվադեպ է …