Բանախոսություն` Գեորգ Բյուխների անվան մրցանակի ստացման առիթով (հոկտեմբեր 22, 1960 թ.)։ Աղբյուրը՝ Paul Celan, Der Meridian und andere Prosa, Frankfurt am Main, 2010: Տիկնայք և պարոնայք, Արվեստը, դուք սա հիշում եք, խամաճիկանման, հնգոտնյա-յամբային և,- այս հատկությունը դիցաբանորեն հղում է Պիգմալիոնին և նրա ստեղծագործությանը,- անզավակ էություն է: Այս տեսքով արվեստը զրույցի առարկա է դառնում սենյակում և …