Խուան Միռոյի ժառանգությունը

ART ամսագիր «Նրա աշխարհում տեղ ունեն ոչ միայն ուրախությունը, հեգնանքն ու բանաստեղծությունը, այլև երազները, վախն ու ագրեսիան: Միռոյի իրականությունը տեսանելիի իրականությունը չէ. այն թաքուցյալի, մոգականի և միստիկականի իրականությունն է»:  Վալտեր Էռբեն «Միռոն ինձ համար ազատության էությունն է: Ավելի օդային, տարրալույծ, թեթև, քան այն ամենը, ինչ ես երբևէ տեսել էի: Ինչ-որ առումով նա կատարյալ է …»: Ալբերտո Ջակոմետտի «Պարե°ք լեռներ: Միռոյ մասին մտածելիս ոգեկան ծանր սարսուռի պատկերում իսկույն անթիվ ճեղքվածքներ են բացվում, առանց աշխարհի չնչին իսկ մասնիկի տարրալուծման: Նավաբեկության դղրդացող բեկորները, քանդակված արձանն ու խաղաղ կտավն այլևս չեն սահում ետ՝ դեպի հեռուներ: Դրանք բացվածքի …