Սա ծխամորճ չէ

Միշել Ֆուկո Ահա երկու ծխամորճ Առաջին տարբերակը` կարծեմ 1926 թվականինը, խնամքով նկարված ծխամորճ է, իսկ ներքևում (գրված կանոնավոր, փութաջան, արհեստական ձեռագրով` աշակերտական ձեռագրով, որի նմանը կարելի է գտնել որպես նմուշ, դպրոցական տետրերի վերևում, կամ էլ` գրատախտակին` ուսուցչի տված հանձնարարություններից հետո) հետևյալ նշումը` «Սա ծխամորճ չէ»: Մյուս տարբերակը,– կարծում եմ` վերջինը,– կարելի է գտնել «Aube à …