Սոնետների պսակ

Մաքսիմիլիան Վոլոշին LUNARIA1 1 Ոլորտներում երկնային դու` մարգարիտ լռության– Բքահարված աստղերի ծովախորշում հեռավոր, Քո լույսի տակ` գունաթափ, պաղ դեմքերը բոլոր, Ծաղիկներն են կլանում քո շողերը թմրության. Ով թմրաբեր ծաղիկներ, ձեր ցողունով են հոսում Նրա շողերն` անձկությամբ թերթեր փակող ու բացող– Ծաղկաթերթեր, որ անցյալ լուսիններ են ծփացող Երազների նախշերին հավերժորեն ներհյուսում: Քո խոնավ լույսն ու աղոտ …