Պողոս Հայթայան 20-րդ դարի հայ մեծագույն արվեստագետներից մեկի` Երվանդ Քոչարի ճակատագիրը մնայուն հաղթանակներով և դրամատիկ իրադարձություններով է բնութագրվում: Տարիներ շարունակ, տոտալիտար համակարգի մեղքով նրա կյանքի և ստեղծագործության տարբեր շրջանների իրական բովանդակությունը անծանոթ է մնացել արվեստասեր հասարակայնությանը, որի պատճառով նրա մեծ ժառանգության հավաքական պատկերը չի ամբողջականացել մեկ ընդհանուր ժողովածուում: Նույնիսկ Մաեստրոյին մոտ կանգնած մարդկանց դժվարամատչելի էին …