Ընդհանրապես գաղափարների և դրանց ծագման մասին

Ջոն Լոկ «Փորձ մարդկային ըմբռնողության մասին», գիրք երկրորդ, բաժին առաջին  Գաղափարը մտածողության օբյեկտ է։ Յուրաքանչյուր մարդ գիտակցում է, որ մտածում է և որ այն, ինչով զբաղված է իր միտքը մտածելիս, գաղափարներ են։ Կասկածից վեր է, որ մարդիկ իրենց մտքում մի շարք գաղափարներ ու­նեն, ինչպես օրինակ, հետևյալ բառերով արտա­հայտվածները՝ ճերմակություն, կարծրություն, քաղցրություն, մտածողություն, շարժում, մարդ, փիղ, զորք, հարբեցում և այլն, հետևապես նախ …