Ռալֆ Ուոլդո Էմերսըն Օղերն անհամար իրար են հաջորդում, Նրբահյուս ու կուռ է շարանն անհատնում: Աչքն ամենուր նշաններ է վերծանում. Թարգմանի պետք չունի վարդի լեզուն. Կյանքի կերպերը գալար առ գալար փորսող անցնելով, Մարդ է փափագում դառնալ թրթուրն անոսկոր: ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Մեր դարաշրջանը հետահայաց է: Այն հուշարձաններ է կանգնեցնում հայրերի գերեզմանների վրա: Կենսագրություններ, պատմական ու քննական աշխատություններ է …