Հայ. ընկոյզ բառի տոհմածառը

Վահան Սարգսյան Ի տարբերություն այլ լեզուների, հայերենում «ընկույզ» իմաստը նշանակելու համար գոյություն ունեն զգալի քանակությամբ  հոմանիշ  ձևեր,  գրական  և  բարբառային  զանազան տարբերակներ՝ ընկոյզ, կաղին, կակալ, պոպոկ, ճղոպուր, նուշ և այլն: Նույնիմաստ բառերի նման առատությունը պատահական չի կարող լինել և, անտարակույս,  արդյունք է այն բանի, որ դեռևս անհիշելի ժամանակներից հայերն ունեցել են բնությունից իրենց տրված ընկույզի մշակույթ, որի լեզվական դրսևորումներն էլ հասել …