Վարդան Անեցի Վարդան Անեցին մեր բանաստեղծության ամենաանհայտ, սակայն Անիից մեզ հայտնի թերևս ամենամեծ բանաստեղծներից է, ումից պահպանվել է մի բացառիկ ստեղծագործություն «Վասն կառաց աստվածությանն ներբող» երկը: Առաջին անգամ, 1800 թվականին այն նկատել և ընդօրինակել է Մ. Չամչյանը Պոլսո պատրիարքարանի մի ձեռագրից։ Ներբողից հատվածներ է հրատարակել Ղևոնդ Ալիշանը, 1873-ին, «Շնորհալի և պարագայ իւր» գրքում՝ հետևյալ գնահատանքով. – …