Հրաչյա Բեյլերյան *** Մահը բնակվում է մեր ոսկրածուծերում, Այնտեղ գիշերային աստեղ կան ուշաթափ, Որ մեզ այլաշխարհիկ ճառագում են բերում – Խինդ հարբած հրեշտակի ու հայհոյանք սթափ: Լուսնոտ քարանձավում մի արծաթե չղջիկ Լափում է կտրված կաթը լիալուսնի: Գամվում է գիշերով շան կաղկանձը խաչին – Թե երբ պիտի լուսինն իր լրմանը հասնի: Գամվում է գիշերով ճռինչը ճռիկի …