Արա Խզմալյան Արիստոտելի միմեսիսը վիճահարույց, հակասական մեկնությունների առիթ տվող էսթետիկական տերմիններից է, որ վաղուց հեռացել է իր նախնական իմաստից ու նշանակությունից: Հասկացությունը թարգմանվել է որպես ընդօրինակում, որը, ինչպես գրում են անտիկ էսթետիկայի պատմաբաններն ու տեսաբանները (Ա.Լոսև, Պ.Ռիկյոր), անստույգ է, չի արտահայտում mimesis-ի բոլոր երանգներն ու նրբիմաստները: Բնությունը դիտվել է որպես գերագույն ու կատարյալ իրականություն, և, …
Category Archives: Արվեստ
Բեռլին՝ քաղաք և խորհրդանիշ
Սիրանույշ Գալստյան Ըստ Եվա Մազյերսկայի և Լաուրա Ռասկարոլլի «Մոսվայից մինչև Մադրիդ. Պոստմոդեռն քաղաքները և եվրոպական կինոն» (Լոնդոն – Նյու Յորք, 2003) Թեև կինոգիտական մի շարք ուսումնասիրություններ են նվիրվել քաղաքի և կինոյի՝ ուրբանիստական և կինեմատոգրաֆիական տարածությունների փոխհարաբերությունների վերլուծությանը, էկրանային այս լեզվի զարգացման պատմությունն, այնուամենայնիվ, մեծավ մասամբ դեռ գրվա չէ: «Մոսկվայից մինչ Մադրիդ: Պոստմոդեռն քաղաքները և եվրոպական կինոն» աշխատության …
Պիկասսոն խոսում է
Պիկասսո Պիկասսոն խոսում է, 1923 Լավ չեմ հասկանում, թե ինչու են այդքան կարևորում «փնտրտուք» բառը արդի արվեստի մասին խոսելիս: Կարծում եմ, որ նկարչության մեջ փնտրելը ոչինչ չի նշանակում: Էականը գտնելն է: Ոչ ոք ցանկություն չունի հետևելու մեկին, որ հայացքը գետնին հառած անընդհատ փնտրում է երջանիկ պատահականությամբ իր ճանապարհին հայտնվելիք դրամապանակը: Մեր հետաքրքրությունը շարժում, եթե չասենք` …
«Պատկեր և բառ» և «Համր պոեզիա և կույր նկարչություն»
Վ. Յ. Թ. Միթչել Միտթչելը (ծն. 1942) «Critical Inquiry» հանդեսի խմբագիրն է, ղեկավարում է Չիկագոյի համալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը, նույն համալսարանի Արվեստի և դիզայնի կոմիտեի անդամ է: Այս հատվածները քաղված են նրա «Iconology: Image, Text, Ideology» (1986) գրքից: Ուսումնասիրությունն անդրադառնում է եղանակներին, որոնցով մտածվում, գրի են առնվում և խոսվում են պատկերները: Վերբալի կամ վիզուալի …
Continue reading “«Պատկեր և բառ» և «Համր պոեզիա և կույր նկարչություն»”
«Սուպրեմատիզմ, Աշխարհը որպես առարկայազուրկ կամ հավերժական հանդարտություն»
Կազիմիր Մալևիչ Գերշենզոնյան գլուխ (հատված) 8. Բոլոր իրերը գրգիռի նշաններ են՝ մարդու մեջ գրգիռ հարուցող, այսինքն՝ իրեր որպես նշաններ այն բանի, որ նրանցում գրգիռը գոյություն ունի որպես առարկայազուրկ վիճակ: Իրից իր, գրգիռից գրգիռ, սկզբից սկիզբ, առարկայազուրկից առարկայազուրկ՝ հավերժական շրջապտույտի լիակատար անիմաստությունն իր վազքը լրում է տարածության օղակների հողմերով: Մարդկային բոլոր իմաստները նույնպես շարժվում են առարկաների հողմապտույտում, առաջ են մղում նրանց …
Continue reading “«Սուպրեմատիզմ, Աշխարհը որպես առարկայազուրկ կամ հավերժական հանդարտություն»”
Միքելանջելո
Էժեն Դելակրուա «Տխրության մեջ լինելով՝ ունեմ գեթ այն երջանկությունը, որ ոչ ոք դեմքիս վրա չի կարդում ո՛չ իմ ցավերը, ո՛չ իմ իղձերը: Այլևս չեմ երկնչում նախանձից, ինչպես և չեմ ընդունում տգետ ամբոխի սին գովեստները… և միայնակ քայլում եմ անհարթ ճամփաներով»: Միքելանջելո Io del mio duol quest’ uno effetto ho caro Ch ‘alcun di fuor non …
Եվրոպական մայրցամաքի մշակութա–պատմական ողբերգության մասին
Յոզեֆ Բոյս, Յանիս Կունելիս, Անսելմ Կիֆեր, Էնցո Կուչի Սույն քննարկումը նշում է արդի արվեստաբանական տեսության այն շարքի շարունակությունը, որն ի սկզբանե փորձել է ռադիկալ արվեստը մոտեցնել ռադիկալ քաղակականությանը, սակայն առանց ենթագումարելու արվեստը քաղաքականությանը: Այս պրոյեկտը տարբեր ձևեր ընդունեց, բայց ուտոպիականությունը եղավ նրա մշտական բնութագրումներից մեկը, իսկ մյուսը` գիտակցությունն ու զգացմունքը շեշտելու միտումը, որպես նյութի փոփոխության …
Continue reading “Եվրոպական մայրցամաքի մշակութա–պատմական ողբերգության մասին”
Սիմվոլների բնանկար
Քեննեթ Քլարկ Հատված «Բնանկարն արվեստում» գրքից Անգլիացի խոշորագույն արվեստի տեսաբան և քննադատ Քեննեթ Քլարկը (1903-1983) ծնվել է Լոնդոնում. արվեստաբանություն է ուսումնասիրել Օքսֆորդի Թրինիթի քոլեջում: Առաջին գիրքը` «Գոթական վերածննունդ», գրել է 22 տարեկան հասակում: 1931-ից եղել է Էշմոլեան թանգարանի կերպարվեստի բաժնի հսկիչ: 1934-ից գլխավորել է Լոնդոնի Ազգային պատկերասրահը: 1946 – 1950թթ. զբաղեցրել է Օքսֆորդի համալսարանի Սլեյդի Գեղեցիկ արվեստների դպրոցի պրոֆեսորի պաշտոնը: Քլարկի գրվածքներից շատերը, ինչպես օրինակ` «Բնանկարն արվեստում», «Մերկությունը արվեստում», «Տեսողության պահեր», «Ռեմբրանդտը և իտալական Վերածննունդը», հիմնվում են իր կարդացած դասախոսությունների շարքերի վրա: 1953 – 1960թթ. Քլարկը Անկախ հեռուստաընկերության նախագահն է: Նրա վերջին գրքերից ամենաճանաչվածը` «Քաղաքակրթությունը», գրվել է հեռուստահաղորդումների նյութի հիման վրա: «Բնանկարն արվեստում» աշխատությունը փորձ է լուսաբանելու բնանկարչության, …
Արվեստ և կյանք
Հատված Վ. Ս. Փրիթչետի, Գրեհեմ Սադերլենդի, սըր Քեննեթ Քլարկի և Հենրի Մուրի քննարկումից Վ. Ս. Փրիթչետ – Այս շարքի1 վերջին քննարկման մեջ կա մի կետ, որն ինձ բավական մտածել է տալիս: Բելը կարծես ձգտում է երևալ մի արվեստագետ, որ պատկերում է օդային ռմբակոծության հետևանքները` չդրսևորելով որևիցե մարդկային ապրում, ինչպես Կանալետտոն, որ նկարում էր դարեր առաջ փլված …
Սա ծխամորճ չէ
Միշել Ֆուկո Ահա երկու ծխամորճ Առաջին տարբերակը` կարծեմ 1926 թվականինը, խնամքով նկարված ծխամորճ է, իսկ ներքևում (գրված կանոնավոր, փութաջան, արհեստական ձեռագրով` աշակերտական ձեռագրով, որի նմանը կարելի է գտնել որպես նմուշ, դպրոցական տետրերի վերևում, կամ էլ` գրատախտակին` ուսուցչի տված հանձնարարություններից հետո) հետևյալ նշումը` «Սա ծխամորճ չէ»: Մյուս տարբերակը,– կարծում եմ` վերջինը,– կարելի է գտնել «Aube à …