Ալբրեխտ Դյուրեր … Թող Աստված զորացնի մեզ մեր բարի գործերում և թող լուսավորի մեր հակառակորդներին, խեղճուկրակ կույր մարդկանց, որ չկործանվեն իրենց կուրության մեջ: Ապավինենք Աստծուն: Եվ ով իր փնտրտուքի մեջ իմ օգնությանը դիմել ցանկանա, նշանակում է այս արվեստի նկատմամբ հակում ունի և թերևս հետագայում կարողանա իմ միջոցով հասնել այս ոլորտում առավել բարձր ճանաչողության: Եվ ով …
Category Archives: Արվեստ
Հայաստանի ճարտարապետության պատմության շուրջ
Հայնց Թիրշ Հայկական ճարտարապետական հուշարձանները մեզ են հասել հրաշալի ավարտունությամբ: Նրանց մեծ խտությունը հետազոտողներին գայթակղում է տրվելու ոճահամեմատական վերլուծությունների և մնալու այն գիտակցության, թե դրանով ինչ-որ էական բան է արվել: Պետք է կասկածել, թե դա այդպես է: Հենց այն պատճառով, որ 19-րդ դարը մեզ շատ է զրկել ձևերի համեմատությամբ չտարվելու համար անհրաժեշտ հողից: Քանզի տարվելով …
Continue reading “Հայաստանի ճարտարապետության պատմության շուրջ”
Մաքս Պիկարդ . Ատոմականացումը ժամանակակից արվեստում
Մաքս Պիկարդ Այդ պատճառով էլ զանազան Մուսաների և այլ պաշտոնների բարձրացրած աղմուկը օբյեկտիվության հասնելու համար զուր է և անօգուտ` բարձունքներ նվաճելու առումով, քանզի օբյեկտիվությանը միայն օբյեկտներն են պատկանում, վերջիններս, սակայն, նոր ժամանակներին մասամբ պակասում են, մասամբ էլ ձուլվել-կորել են Ես-ում: Ժան Պոլ Ընկերոջս` Բեննո Ռայֆենբերգին Նկարների ասպեկտը Երբ ամիսներ առաջ ցուցահանդեսներից մեկում կուբիստական, աբստրակտ, սյուրռեալիստական նկարներ տեսա, ինձ թվաց, թե …
Continue reading “Մաքս Պիկարդ . Ատոմականացումը ժամանակակից արվեստում”
Մատիս Պիկասսո ազնիվ մրցակցություն (հարցացրույց)
Լինդա Նոքլին և Իվ-Ալեն Բուա 1999-ի փետրվարին Քիմբելի արվեստի թանգարանում (Տեխաս) բացված «Մատիս և Պիկասսո. ազնիվ մրցակցություն» խորագրով ցուցահանդեսի վերջին նախապատրաստական աշխատանքների ընթացքում, արվեստի պատմաբան Լինդա Նոքլինը հանդիպում ունեցավ ցուցահանդեսի համադրող Իվ-Ալեն Բուայի հետ` զրուցելու համար այս երկու հիմնական մոդեռնիստ կերպարների փոխադարձ կապի նկատմամբ նրա ունեցած ռևիզիոնիստական մոտեցման մասին: Բուայի հետ ունեցած զրույցի ծաղրական, տանջալի և …
Continue reading “Մատիս Պիկասսո ազնիվ մրցակցություն (հարցացրույց)”
Իմ կյանքը
Մարկ Շագալ * * * Հինգերորդ դասարանում ահա թե ինչ պատահեց ինձ նկարչության դասին: Առաջին նստարանին նստող երկտարեցին, որ ամենից հաճախ էր ինձ կսմթում, հանկարծ ցույց տվեց ծխախոտաթերթի վրա արված մի նկար` «Նիվայից» կատարված մի պատճեն. «Ծխողը»: Խե՜լքս գնաց: Թողե՜ք ինձ, մեռա՜: Լավ չեմ հիշում, բայց այն միտքը, թե նկարը ոչ թե ես էի արել, …
Արվեստի ընդհանուր իմաստը (1890)
Վլադիմիր Սոլովյով I Բնության մեջ գեղեցիկ աճող ծառը և նույն այդ ծառը` գեղեցիկ պատկերված կտավի վրա, գործում են միատեսակ էսթետիկական տպավորություն, ենթակա են միանման էսթետիկական գնահատանքի,– իզուր չէ, որ երկու դեպքերում էլ գործածվում է նույն բառը: Բայց եթե ամեն ինչ սահմանափակվեր այդպիսի առերևույթ, մակերեսային միատեսակությամբ, ապա կարելի կլիներ հարցնել և իսկապես հարցնում էին` ինչի՞ է …
Նկարազարդված ձեռագրեր
Լյուկ Վեզեն* (* Լրագրող, դասավանդում է արվեստի պատմություն Մանի և Ռեննի Գեղարվեստի շրջանային դպրոցներում։ 1990թ. հրատարակել է “Les artistes au Jardin des Plantes” (éd. Herscher) և Աննեթ վեզենի հետ “Kandinsky et le cavalier bleu” (éd. Terrail ))։ 1980 թ. հունվար-մարտ ամիսներին Ազգային գրադարանում տեղի ունեցավ «Ռընե Շառ. XX դարի գեղանկարիչների նկարազարդած ձեռագրեր» խորագրով ցուցահանդեսը։ Խորագիր, …
Երկխոսություն գեղանկարիչների հետ
Կորին Հյուբներ-Բեյլ* (* Դասավանդում է Բրեստի համալսարանում։ Հրատարակել է Պիեռ Ռևերդիի մասին աշխատություն՝ “Une poétique de la marge”, éd. Champion-Slatkine, 1993) Բանաստեղծի մշտական երկխոսությունը ամենամեծ արվեստագետների հետ նրա ստեղծագործությունը վերածում է արարման հասկացության վերաբերյալ իր համարժեքը չունեցող խորհրդածության վայրի։ Թվում է, թե գեղանկարիչների ու բանաստեղծների երկխոսությունը XX դարի էսթետիկայի ամենանշանակալի երևույթն է, բայց թերևս նման …
Գիրք, որին սպասում էինք վաղուց
Պողոս Հայթայան 20-րդ դարի հայ մեծագույն արվեստագետներից մեկի` Երվանդ Քոչարի ճակատագիրը մնայուն հաղթանակներով և դրամատիկ իրադարձություններով է բնութագրվում: Տարիներ շարունակ, տոտալիտար համակարգի մեղքով նրա կյանքի և ստեղծագործության տարբեր շրջանների իրական բովանդակությունը անծանոթ է մնացել արվեստասեր հասարակայնությանը, որի պատճառով նրա մեծ ժառանգության հավաքական պատկերը չի ամբողջականացել մեկ ընդհանուր ժողովածուում: Նույնիսկ Մաեստրոյին մոտ կանգնած մարդկանց դժվարամատչելի էին …
Մոնդրիան և Մալևիչ. արևելք-արևմուտք հակադրության հաղթահարումը
Դիտեր Ռուդլոֆ Ինչպես որ Եվրոպան աշխարհագրապես դեպի արևմուտք միտվածության մեջ ավելի ու ավելի է դիֆերենցվում և անհատականանում, բյուրեղանում կոշտ ձևերում, իսկ դեպի արևելք ընդհակառակը, ավելի ու ավելի է ինտեգրացվում, աստիճանաբար տարրալուծում բոլոր ֆիքսված ձևերն ու սահմանները, այնպես էլ 1945 թվականին «միջինի կորստի» շնորհիվ, այդ հակադրությունները քաղաքականորեն շատ ցայտուն կերպով բացահայտվում են որպես II Աշխարհամարտի հետևանք …
Continue reading “Մոնդրիան և Մալևիչ. արևելք-արևմուտք հակադրության հաղթահարումը”