Արվեստի իմաստը

Անդրեյ Բելի Ռուսական սիմվոլիզմի մեծ գաղափարախոս, բանաստեղծ, արձակագիր ու մտածող Անդրեյ Բելիի «Արվեստի իմաստը» հոդվածը գրվել է 1909 թվականի սեպտեմբերին, հեղինակի վկայությամբ՝ Մոսկվայում, Պետերբուրգում և Կիևում կարդացած դասախոսությունների հիման վրա: Հոդվածը հրատարակվել է 1910 թվականին լույս տեսած «Սիմվոլիզմ » գրքում, որն ամփոփում է դարասկզբի գեղարվեստական մտքի յուրօրինակ ասպեկտներից մեկը` խորհրդապաշտությունը և հատկապես դրա ռուսական ու բելիական, անհատական ըմբռնումը: Այսօր, երբ օրակարգում է անդրադարձը դարի ակունքներին, չափազանց …

Պիկասսոյի ստեղծագործությունը ծածկագրված օրագիր է՝ մեջը լիքը սուտ

Ջոն Ռիչարդսոն Ջոն Ռիչարդսոն, 74 տարեկան, կազմում է Պիկասսոյի երբևէ գրված ամենամանրամասն և ամենաճշգրիտ կենսագրականը: Իր գրքի և արվեստագետի հետ իր հանդիպումների մասին է պատմում նա Նյու Յորքում ART-ի խմբագիր Ալֆրեդ Վելթիի հետ զրույցի ժամանակ: ART Պարոն Ռիչարդսոն, Պիկասսոյի մասին գրած ձեր մենագրությունը քննադատների և գիտնականների կողմից հռչակվել է գլուխգործոց, հերոսական ձեռնարկում: Դուք ձեզ հերոս համարու ՞մ եք: Ռ. Հերոսության մասին խոսք չի կարող լինել: Ինձ բախտ է վիճակվել երկար տարիներ շատ …

Խուան Միռոյի ժառանգությունը

ART ամսագիր «Նրա աշխարհում տեղ ունեն ոչ միայն ուրախությունը, հեգնանքն ու բանաստեղծությունը, այլև երազները, վախն ու ագրեսիան: Միռոյի իրականությունը տեսանելիի իրականությունը չէ. այն թաքուցյալի, մոգականի և միստիկականի իրականությունն է»:  Վալտեր Էռբեն «Միռոն ինձ համար ազատության էությունն է: Ավելի օդային, տարրալույծ, թեթև, քան այն ամենը, ինչ ես երբևէ տեսել էի: Ինչ-որ առումով նա կատարյալ է …»: Ալբերտո Ջակոմետտի «Պարե°ք լեռներ: Միռոյ մասին մտածելիս ոգեկան ծանր սարսուռի պատկերում իսկույն անթիվ ճեղքվածքներ են բացվում, առանց աշխարհի չնչին իսկ մասնիկի տարրալուծման: Նավաբեկության դղրդացող բեկորները, քանդակված արձանն ու խաղաղ կտավն այլևս չեն սահում ետ՝ դեպի հեռուներ: Դրանք բացվածքի …

Մերկ պատը

Վասիլի Կանդինսկի «Ռուսսոն ասել է՝ գեղեցիկ է այն, ինչը չկա: Դա չի նշանակում, որ գեղեցիկ է միայն այն, ինչ գոյություն չունի: Գեղեցիկը գոյություն ունի, բայց չկա, քանզի այն երևութանում է, որ անհետանա, որ կենդանացնե՛նք, վերակենդանացնենք մեր հոգիները, բայց այն պահել, ճանաչել, ըմբռնել մենք չենք կարող»: Պուշկին 1834, Սևագրության տետր N 2837 Մերկ պատ… Իդեալական պատ, որի վրա ոչինչ …

Կանդինսկի և Պիկասսո – երկու հակապատկեր

Դիտեր Ռուդլոֆ Նկարել Սուրբ Ոգու շնչով Նկարիչ, դերասան և գրող Լոթար Շրայերը 1921-ից մինչև 1923թ. աշխատում էր Վայմարում որպես Bauhaus-ի ձևի վարպետ (Formmeister): Նա “Sturm”-ի և “Bauhaus”-ի մասին իր հիշողություններում, «Իկոնա» հատկանշական խորագրի ներքո, պատմում է իր վայմարյան արվեստանոց Վասիլի Կանդինսկու կատարած այցի մասին: Անառարկայական նկարչության հիմնադիրն այնտեղ տեսնում է Շրայերի «Մեռյալների մենաստան»՝ տարօրինակ եգիպտական …

Արվեստի սահմանները

Անդրե Ժիդ Տիկնայք և Պարոնայք*, Եթե եկել եմ այստեղ խոսելու արվեստի սահմանների մասին, նախապես համոզված եղեք, բնավ ոչ այն պատճառով, որ այդ սահմանները ընդարձակելու կամ նեղացնելու որևէ մտադրություն ունեմ այս զրույցի ընթացքում: Եվ եթե տվյալ վերնագիրը կթվա բավականաչափ ընդհանուր, վստահեցնում եմ՝ իմ հանդգնությունը ամենևին դրա ընտրության մեջ չէ, այլ՝ նկարիչների մասին խոսելու: Մենք այլևս չենք …

Ասույթներ

Ջինո Դե Դոմինիցիս Նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Ջինո Դե Դոմինիցիսը ծնվել է Անկոնայում 1947 թվականին: Նրա ստեղծագործությունը ետպատերազմյան շրջանից ի վեր բացարձակապես զերծ է այլազան գեղարվեստական ազդեցություններից: Առաջին անգամ ցուցադրվել է 1966 թվականին, որից հետո նրա ստեղծագործությունները ցուցադրվել են թե Իտալիայում, թե արտասահմանում: Ջինոյի ստեղծագործությունների մասին ոչ ժողովածուներ են հրատարակվել, ոչ գրքեր: Նա համարում է, որ …

Վենետիկի Բիեննալեի քաղաքակրթական նշանակությունը

Գերմանո Ցելանտ Վենետիկի մշակութային նշանակությունն աշխարհում ամբողջական է դառնում նաև իր երկամյա միջազգային ցուցահանդեսներով՝ Բիեննալեներով: 1995, 1997 և 1999 թվականներին այդ Բիեննալեներին մասնակցեց նաև Հայաստանը: Մոտավոր պատկերացում կազմելու համար 1997թ. Վենետիկի XLVII միջազգային Բիեննալեի կոնցեպտուալ և կազմակերպչական ենթատեքստի մասին, ստորև բերում ենք 97-ի Բիեննալեի կուրատոր Գերմանո Ցելանտի հետ հարցազրույցն ամբողջությամբ (որը տպագրված է ցուցահանդեսի մեծ …