Աշխատանք և խոսք «Պատմություն և ճշմարտություն» գրքից

Պոլ Ռիկյոր Պոլ Ռիկյորը ծնվել է 1913 թ. Վալանսում: Փիլիսոփայություն է ուսումնասիրել Ռենի և Սորբոնի համալսարաններում: Ֆենոմենոլոգիական հերմենևտիկայի առաջատար ներկայացուցիչներից է: Ոգեշնչվել է Է. Հուսսեռլի, Գ. Մարսելի և Կ. Յասպերսի գաղափարներից: Հակառակ Ֆ. Շլայերմախերի և Վ. Դիլթայի, որոնք մեկնաբանում էին հերմենևտիկան պսիխոլոգիզմի տերմիններով և համադրում այն իմացաբանության հետ, Ռիկյորը տեղափոխում է հերմենևտիկայի խնդիրը գոյաբանության ոլորտ: …

Երևակայություն, ստեղծագործություն, ազատություն

Արա Գուրզադյան Ազատության ճակատագիրն ու կուրության գեղագիտության ֆենոմենոլոգիան Մենք ճզմված ենք դարավերջի ծանրությունից: Մահվան և ծնունդի ուժերը մեզ փորձադաշտ դարձրած իրենց ուղին են հարթում «լինել, թե չլինել»-ու անդունդի եզրին: Դարը վիթխարի էր ներսի, խորքային ունկնդրի համար, չնչին` մակերեսից, «պատանի հանդիսատեսների» հայացքին: Հսկայական հակասությունների և աննախադեպ խմորումների մի դարաշրջան, որը մեծ արագությամբ սլացավ մեր կարճատես հայացքի …

Գիտություն և կրոն

Ալբերտ Այնշտայն Մաս I Պրինստոնի աստվածաբանական դպրոցում ելույթից 1939թ, մայիսի 19, հրապարակվել է Out of My Later Years-ում, Նյու-Յորք, Փիլիսոփայության գրադարան, 1950: Մաս II՝ Science, Philosophy and Religion: Գիտության վերաբերյալ կոնֆերանսի հրապարակած ժողովածու, Փիլիսոփայությունը և Կրոնը դրանց՝ ժողովրդավարական ապրելակերպի նկատմամբ փոխհարաբերության մեջ, ինկորպ., Նյու-Յորք, 1941: I Անցյալ և դրան նախորդող դարի մի մասի ընթացքում լայնորեն …

Հատվածներ «Գոյություն ունենալու գայթակղությունը» էսսեից

Էմիլ Սիորան Մտածել ինքդ քո դեմ Մեր գրեթե բոլոր հայտնագործությունների համար պարտական ենք մեր իսկ մոլեգնումներին ու անհավասարակշռության սրացմանը: Նույնիսկ Աստծուն, որքան էլ Նա մեզ հետաքրքրի, հայտնաբերում ենք ոչ թե ներանձնականի խորքերում, այլ սեփական տենդի արտաքին սահմանին, ճիշտ այն կետում, որտեղ մեր ու Իր կատաղության բախումից ծնվում է մի կաթված` և՛ մեր, և՛ Իր համար ավերիչ մի հանդիպում: …

Տրամաբանա-փիլիսոփայական տրակտակ (Tractatus logico-philosophicus) (հատվածներ)

Լյուդվիգ Վիտգենշտայն 1          Աշխարհն այն ամենն է, ինչ տեղի է ունենում: 1.1       Աշխարհը փաստերի ամբողջությունն է, ոչ իրերի: 1.11      Աշխարհը որոշարկված է փաստերով և նրանով, որ դրանք բոլորը փաստեր են: 1.12      Քանի որ փաստերի ամբողջությունը որոշարկում է այն, ինչը տեղի է ունենում, ինչպես նաև ամեն բան, որ տեղի չի ունենում: 1.13      Աշխարհը փաստերն են տրամաբանական տարածության մեջ: 1.2       Աշխարհը տարբաժանվում  է փաստերի: 1.21      Մի բան կարող է տեղի ունենալ կամ տեղի չունենալ, իսկ մնացած ամեն բան կմնա նույնը: …

Վաղ Վիտգենշտայնը և իր «Տրակտատը»

Սերգեյ Ստեփանյան Լյուդվիգ Վիտգենշտայնը (1889-1951թթ.) XX դարի ամենաազդեցիկ և ամենախորհրդավոր մտածողներից է: Կենսագրական վայրիվերումները, գրվածքների խիստ գիտականից մինչև միստիկական հասնող ձևակերպումները, վաղ և ուշ շրջանի հակասականորեն միավորվող կոնցեպցիաները և իր փիլիսոփայությանը տրված գնահատականների ու մեկնաբանությունների բազմազանությունը (այդ փիլիսոփայության ներքին մեծ պոտենցիալի վկայություն) մեր առաջ գծում են պարադոքսալ, բայց իր որոնումների ու հետևությունների մեջ չափազանց ազնիվ հոգու պատկեր: Ծնունդով Վիտգենշտայնը Ավստրիայից է: Նրա վառ երևակայությունը սնվել է դարասկզբին …

Նյութեր «Ideas and Opinions» գրքից

Ալբերտ Այնշտայն Այս տարի լրանում է մեր ժամանակների մեծագույն մտածող, ֆիզիկոս Ալբերտ Այնշտայնի մահվան 50 տարին և նրա գլուխգործոցներից մեկի՝ հարաբերա­կանության հատուկ տեսության ստեղծման 100 տարին։ Այդ կապակցությամբ այս տարին հայտարար­ված է Ֆիզիկայի տարի։ Այնշտայնը այն գործիչ­ներից է, որոնց հարկ չկա ներկայացնել։ Նրա անունը XX դարի առասպելներից է։ Միայն 1905 թվականին նա Annalen der Physik …

Ստեղծագործություն և ճշմարտություն

Մարտին Հայդեգգեր Հատված «Գեղարվեստական ստեղծագործության ակունքը» գրքից  Գեղարվեստական ստեղծագործության ակունքը արվեստն է: Բայց ի՞նչ է արվեստը: Այն իրական է ստեղծագործության մեջ: Ահա ինչու մենք նախ և առաջ փնտրում ենք ստեղծագործության իրականությունը: Ո՞րն է այն: Գեղարվեստական ստեղծագործությունները մշտապես, թեև տարբեր կերպ, իրեղեն են: Ստեղծագործության այս իրեղեն բնույթը իրերի մասին սովորական հասկացություններով ըմբռնելու փորձը անհաջողության մատնվեց: Ոչ …

Միշել Ֆուկո

Զրույց Մադլեն Շապսալի հետ – Դուք երեսունութ տարեկան եք: Դուք այս սերնդի ամենաերիտասարդ փիլիսոփաներից մեկն եք: Ձեր վերջին գիրքը` «Բառերը և իրերը», փորձում է քննել այն, ինչ քսան տարի ի վեր ամբողջապես փոխվել է մտածողության բնագավառում: Այսպես օրինակ, Ձեր կարծիքով էկզիստենցիալիզմը և Սարտրի տեսությունը շուտով թանգարանային նմուշներ կդառնան: Դուք ապրում եք, – և մենք էլ …

Հերմենևտիկայի ծագումը

Վիլհելմ Դիլթայ Ավելի վաղ գրված մի աշխատության մեջ ես քննարկել եմ անհատականացման կերպավորումը մարդկային աշխարհում իր այն ձևով, որով այն իրագործվում է արվեստում, հատկապես պոեզիայում: Այժմ առաջ է գալիս առանձին անձնավորությունների, դրանով իսկ‚ ընդհանրապես մարդկային եզակի կեցության մեծագույն ձևերի գիտական իմացության մասին հարցը: Արդյո՞ք այդպիսի իմացությունը հնարավոր է, և ի՞նչ միջոցներ ունենք դրան հասնելու համար: Մեծագույն նշանակության …