Homo Trickster կամ էսթետիզմի ծուղակները

Աշոտ Ոսկանյան Քանի որ էսթետիզմը, վերջին հաշվով, միայն սեփական ուժերին ապավինել է նշանակում… ՄՈՒՏՔԻ ՓՈԽԱՐԵՆ Այն, ինչ փորձում եմ անել այժմ, պարաբոլ պետք է կոչվեր, եթե մնայի մյութոսի տարածքում, ընտրածս ժանրի կանոնները պահպանելով և էսթետիկի ինքնագոհությամբ ինքնաբավ հայեցողության առարկա դարձնեի Նիցշե-Կաֆկա-Փոքր Մհեր ձգող համադրության որոգայթները: Սակայն նյութը պայթեց ներսից. վերլուծությունը ճեղքում է մյութոսի կեղևը, և արձանագրածս ծուղակները այլ բան չեն, քան մտքումս …

Բառի մոգականությունը (հատվածներ գրքից)

Պավել Ֆլորենսկի I. Մենք վարժվել ենք բառը դիտել իբրև իմաստի դրսևորում և այն ճշտորեն նույնացնում ենք իմաստի հետ: Սակայն միաժամանակ հաճախ մոռանում ենք բառի` հենց իբրև իմաստի դրսևորման մասին, մինչդեռ վերը նշված նույնացմանը զուգահեռ հնարավոր է և մեկ այլ նույնացում` բառի և դրսևորման: Չէ՞ որ բառը նույնքան մեր ներսում է, որքան և մեզնից դուրս, և …

Երկու խոսք Մաքս Պիկարդի դիմագիտական տեսողության մասին (վարիացիա)

Սերգեյ Ստեփանյան «Երիտասարդ տարիներին լույս տեսած իր գրքում («Կործանված և անկործան աշխարհը») նա ներկայացնում է շրջապտույտի մի տեսակ, որն ասես լանդշաֆտի դիմագիտություն լինի: Նա կարդում է մի երկրի, ավելի ճիշտ Իտալիայի դեմքը, ինչպես մարդկային դեմքը, այդ քաղաքների և գյուղերի, մարդկանց և պատկերների տեսարանից ճանաչում է երիտասարդությունն ու ծերությունը, հիվանդությունն ու ավերումը, վիշտն ու հարստությունը, տենդն …

Մաքս Պիկարդ . Լռության աշխարհը (հատվածներ գրքից)

Մաքս Պիկարդ Ներածություն Լռությունը սոսկ այն չէ, որ մարդը դադարում է խոսել: Լռությունն ավելին է, քան լոկ հրաժարում բառից, այն ավելին է, քան սոսկ վիճակ, որի մեջ մարդը կարող է տեղափոխվել, եթե դա իրեն հարմար է: Այնտեղ, որտեղ բառն ընդհատվում է, սկսվում է լռությունը: Բայց այն սկսվում է ոչ այն պատճառով, որ բառն ընդհատվում է: …

Երեք արքայությունները Աշխարհի ֆիզիոգնոմիկ (դիմագիտական) պատկերի փորձ

Ռուդոլֆ Կասսներ Նախևառաջ պետք է ֆիքսել, որ ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) մեր ըմբռնմամբ գիտություն չէ և այդպիսին չի էլ կարող լինել կամ չպետք է լինի: Բացատրել ցանկացող յուրաքանչյուր գիտություն գործում է հասկացություններով: Ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) ոչ թե բացատրում է, այլ` մեկնում: Ճշտի և սխալի փոխարեն այն ներմուծում է խորն ու տափակը, իսկ հասկացությունների փոխարեն` պատկերը: Եվ որքան ավելի …

Պասկալ

Մաքս Պիկարդ Մաքս Պիկարդը (Max Picard) XX դարի ամենազարմանալի ու գաղտնի մտածողներից մեկն է: Այսօր գրեթե մոռացության տրված նրա գրական ժառանգությունը Կենտրոնական Եվրոպայի ոգեղենության ամենանրբագույն գոյացություններից է: Ծնվել է 1888-ին Շոփֆհայմում (Բադեն), ապրել և ստեղծագործել է Գերմանիայի և Շվեյցարիայի տարբեր քաղաքներում, Բեռլինից մինչև Լուգանո: Մահացել է 1961-ին Շվեյցարիայում: Բազմաթիվ գրքերի հեղինակ է` «Վերջին մարդը» (1921), …

Մտքեր

Պասկալ 1 Սաղմոսներ էր երգում արար աշխարհ: Ո՞վ է վկայություն տալիս Մուհամմեդի մասին. հենց ինքը: Հիսուս Քրիստոսն ուզում է, որ իր վկայությունը ոչինչ չնշանակի: Վկայությունների արժանիքն այն է, որ դրանք լինեն միշտ և ամենուր, իսկ նա` այս խեղճը, մենակ է: 10 Կարգ: Մարդիկ արհամարհել են կրոնը: Նրանք ատում են այն` երկյուղ կրելով, թե այդ կրոնը …

Վերջին բաների մասին

Օտտո Վայնինգեր Ժամանակի անընդմեջ հոսքը` իբրև ներկայում կանգ առած պահ, կյանքը որպես արվեստ վերապրելու ֆաուստյան այս խնդրի մտապատկերները և խորապես ապրված այլ խնդիրների շուրջ մտորումները պատկանում են Օտտո Վայնինգերի (1880-1903 թթ.) գրչին ու քաղված են նրա հետմահու տպագրված «Վերջին բաների մասին» (Otto Weininger, Über die letzten Dinge, Wien, Leipzig, 1907) խորագրով գրքից: Եղերական և առեղծվածային …

Թե ինչպես է ամենայն ինչ աշխարհում հավասարեցվում

Չժուան-ցզի Ցզի-Ցին Հարավային արվարձանից, սեղանին կռթնած նստած էր ու շնչում էր, անսալով երկնքին, ասես ինքնամոռաց: Նրան ծառայող Յանչեն Յանը ակնածալի կանգնած էր կողքին: –Ինչ եմ տեսնում, – բացականչեց Յանչեն Յանը, – Մարմինն, անշուշտ, կարող է դառնալ հանց չորացած ծառ, բայց կարո՞ղ է արդյոք սիրտը նմանվել հանգած մոխրի: Չէ որ, նա, ով նստած է այժմ իմ …

Գաղափարների պրոբլեմատիկան Լոկի, Լայբնիցի և Կանտի իմացաբանության մեջ (վերլուծական ակնարկ)

Սերգեյ Ստեփանյան Ճանաչողության տեսությունը, այն թափով և վեճերի այն բազմազանությամբ, որով ժառանգվել է մեզ այսօր, նոր ժամանակներում, իբրև պրոբլեմ հարուց­վել է այն բանից հետո, երբ դեկարտյան իշխող ուսմունքին Ջոն Լոկը հակադրեց իր «Փորձ մարդ­կային ըմբռնողության մասին» աշխատությունը։ Այս վերջինը ոչ թե ուսմունք էր, այլ ավելի շուտ հետևյալ հարցի մանրակրկիտ քննություն, ի՞նչ և որտեղի՞ց կարող է …