Իմմանուել Կանտ («Զուտ բանականության քննադատություն», Տրանսցենդենտալ դիալեկտիկա, բաժին առաջին Չնայած մեր լեզվի անսպառ հարստությանը՝ խորհող մարդը հաճախ դժվարանում է գտնել մի տերմին, որը լրիվ կհամապատասխանի իր հասկացությանը, և այդ բացի հետևանքով հիշյալ տերմինը անհասկանալի է մնում թե՛ իր և թե՛ այլոց համար։ Նոր բառեր հորինել նշանակում է լեզվի մեջ հավակնել օրենսդրի պաշտոնին, ինչը հազվադեպ է …
Category Archives: Փիլիսոփայություն
Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում
Գոտֆրիդ Վիլհելմ Լայբնից Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում «Նոր փորձեր մարդկային ըմբռնողության մասին», գիրք երկրորդ, Գաղափարների մասին, գլուխ առաջին 1. ՖԻԼԱԼԵՏ. – Քննելուց հետո, թե արդյոք գաղափարները բնածին են, դիտարկենք նրանց բնությունն ու տարբերությունները։ ճշմարիտ չէ՞, որ գաղափարը մտածողության օբյեկտն է։ ԹԵՈՖԻԼ.– Համամիտ եմ, միայն թե …
Ընդհանրապես գաղափարների և դրանց ծագման մասին
Ջոն Լոկ «Փորձ մարդկային ըմբռնողության մասին», գիրք երկրորդ, բաժին առաջին Գաղափարը մտածողության օբյեկտ է։ Յուրաքանչյուր մարդ գիտակցում է, որ մտածում է և որ այն, ինչով զբաղված է իր միտքը մտածելիս, գաղափարներ են։ Կասկածից վեր է, որ մարդիկ իրենց մտքում մի շարք գաղափարներ ունեն, ինչպես օրինակ, հետևյալ բառերով արտահայտվածները՝ ճերմակություն, կարծրություն, քաղցրություն, մտածողություն, շարժում, մարդ, փիղ, զորք, հարբեցում և այլն, հետևապես նախ …
Continue reading “Ընդհանրապես գաղափարների և դրանց ծագման մասին”
Բնություն
Ռալֆ Ուոլդո Էմերսըն Օղերն անհամար իրար են հաջորդում, Նրբահյուս ու կուռ է շարանն անհատնում: Աչքն ամենուր նշաններ է վերծանում. Թարգմանի պետք չունի վարդի լեզուն. Կյանքի կերպերը գալար առ գալար փորսող անցնելով, Մարդ է փափագում դառնալ թրթուրն անոսկոր: ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Մեր դարաշրջանը հետահայաց է: Այն հուշարձաններ է կանգնեցնում հայրերի գերեզմանների վրա: Կենսագրություններ, պատմական ու քննական աշխատություններ է …
Գյոթե (Ասում են Գյոթե, ինչպես կասեին Օրփեոս)
Պոլ Վալերի Ես արդեն խոսել եմ ոգու ինչ-ինչ քաղաքականության մասին: Ես ստեղծեցի բավականաչափ անորոշ և խորհրդավոր այս արտահայտությունը, որն ինձ համար նշանակում է մեզնից յուրաքանչյուրի, ամեն անհատի և մեր մեջ եղած ցանկությունների, հուշերի, կանխատեսումների, առասպելների ու արժեքների աշխարհի հարաբերությունների միասնություն, երևակայական ուժերի նկատմամբ ունեցած մեր հակումների ու դիմակայությունների ամբողջություն, ուժեր, որոնցով ներթափանցված է և որոնցով …
Continue reading “Գյոթե (Ասում են Գյոթե, ինչպես կասեին Օրփեոս)”
Գյոթեի լռության մասին
Յոզեֆ Փիփեր Մարդիկ մեր վարդապետներն են խոսքի մեջ, աստվածները` լռության: Պլուտարքոս Կան, ինչպես երևում է, բաներ, որոնք մեզ, ինչ ինտեսիվությամբ էլ դրանք շարունակ ծրագրենք ու նպատակադրենք, այնուամենայնիվ, հաջողվում են միայն այն դեպքում, երբ մեզ, առանց մեր հոժարության, կամ նույնիսկ ուժ գործադրելով, ազատում են դրանց համար, երբ մեզ, ինչպես մի ընկերս էր սիրում ասել, փակում են …
Գյոթեն որպես նոր գեղագիտության հայր
Ռուդոլֆ Շտայներ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄՈՐՖՈԼՈԳԻԱՆ Մեծ անհատականությունների կայացման առեղծվածն իր ուրույն տրամաբանությամբ, մշակութային ժամանակի ելևէջներին թողած իր հետագծերով, աստիճանաբար ուրվագծում է պեղումնաբանական այնպիսի քարտեզներ, որոնք ակամայից դառնում են նոր նավագնացությունների շարժառիթ, անհայտ մայրցամաքների ուղղությամբ: Հոգևոր նոր մայրցամաքների հայտնագործման աշխարհայացքային նավագնացության տարերքում անհրաժեշտ են կողմնացույցեր և փարոսներ, որոնց կերտումը ստեղծագործաբար հարստացնում է քարտեզների պայմանական կյանքը: Ռուդոլֆ Շտայների …
Փորձ և գիտություն (1798)
Գյոթե Ֆենոմենները, որոնք մենք նաև փաստեր ենք անվանում, իրենց բնույթով ստույգ և որոշակի են, սակայն դրան հակառակ` հաճախ անորոշ և երերուն, քանզի հանդես են գալիս իբրև երևույթ: Բնախույզը ձգտում է բռնել և ամուր պահել որոշակին երևույթների մեջ: Առանձին դեպքերում նա ուշադրություն է դարձնում ոչ միայն այն բանի վրա, թե ֆենոմենները ինչպես են դրսևորվում, այլև` ինչպես …
Ինդուկցիա (1829)
Գյոթե Ինդուկցիա ես ինձ երբեք թույլ չեմ տվել, անգամ իմ նկատմամբ: Փաստերը ես միշտ մեկուսացված եմ թողել: Սակայն որոնել եմ համաբանականը: Եվ այդ ճանապարհին հասել եմ, օրինակ, բույսերի մետամորֆոզի հասկացությանը: Ինդուկցիան օգտակար է միայն նրան, ով ուզում է դիմացինին խոսքախեղդ անել: Բավական է, որ համաձայնվես երկու-երեք դրույթների և մի քանի եզրակացությունների հետ, և կորած ես: …
Դոգմատիզմ և սկեպտիցիզմ (1829)
Գյոթե Բնության օբյեկտների վերաբերյալ տեսական հայացքների յուրաքանչյուր փոփոխություն պետք է գնահատել մի որևէ ավելի բարձր փիլիսոփայական տեսակետից: Վերների ուսմունքը իսկական դոգմատիզմ էր: Ջրաբերուկներից ու ողողատներից գնացին դեպի լեռնաշերտեր և ավելի հեռու` դեպի հիմքեր, և, քանի որ վերջապես եկան գրանիտին և միաժամանակ այն գտան ամենաբարձր լեռներում, ապա և ընդունեցին այն իբրև Երկրի հիմք ու կմախք և …