Գրիգոր Բաբայան Ինչո՞ւ «հակաժողովրդական», քանզի նորիցնոր պիտի ասենք. «Ափսոս էս ազգը, որ էս ժողովրդի ձեռքն է ընկել»: Հայ Ազգագրության և բանահյուսության նախշակար հանդերձանքի ծոպերից կառչած` շատերը մոռանում են, որ աշխարհիկի և հոգևորի մոտավոր ու կցկտուր կապը անապատ է ստեղծում: Քանի որ ոչ մի աշխարհամաս քեզ ոչինչ չի ասում, եթե դու անհաղորդ ես նրա հոգևոր կենսագրությանը, ապա մեր մշտատև ու մշտանորոգ մաքառումներից մեկն էլ պիտի …
Author Archives: Admin
Թե ինչպես է ամենայն ինչ աշխարհում հավասարեցվում
Չժուան-ցզի Ցզի-Ցին Հարավային արվարձանից, սեղանին կռթնած նստած էր ու շնչում էր, անսալով երկնքին, ասես ինքնամոռաց: Նրան ծառայող Յանչեն Յանը ակնածալի կանգնած էր կողքին: –Ինչ եմ տեսնում, – բացականչեց Յանչեն Յանը, – Մարմինն, անշուշտ, կարող է դառնալ հանց չորացած ծառ, բայց կարո՞ղ է արդյոք սիրտը նմանվել հանգած մոխրի: Չէ որ, նա, ով նստած է այժմ իմ …
Continue reading “Թե ինչպես է ամենայն ինչ աշխարհում հավասարեցվում”
Բերկրանքի հայտնությունը
Վլադիմիր Մալյավին Արդի քաղաքակրթությամբ սնված մարդը այնչափ երկար էր տարված աշխարհին տիրելու իր պայքարով, որ թվում է, գրեթե տարավարժվել է կյանքով զվարճանալուց: Եվ ովքե՞ր են Արևմուտքի հերոսները: Իր անհեռատես բարյացակամության համար պատժված Պրոմեթև՞սը: Սեփական հետաքրքրասիրության զոհը դարձած Ֆաո՞ւստը: Իր նողկանքն առ կյանքը կենսասերի դիմակի տակ թաքցրած Դոն Ժուա՞նը: Չին իմաստուններն ապրում էին աշխարհի միանգամայն այլ …
Մատիս Պիկասսո ազնիվ մրցակցություն (հարցացրույց)
Լինդա Նոքլին և Իվ-Ալեն Բուա 1999-ի փետրվարին Քիմբելի արվեստի թանգարանում (Տեխաս) բացված «Մատիս և Պիկասսո. ազնիվ մրցակցություն» խորագրով ցուցահանդեսի վերջին նախապատրաստական աշխատանքների ընթացքում, արվեստի պատմաբան Լինդա Նոքլինը հանդիպում ունեցավ ցուցահանդեսի համադրող Իվ-Ալեն Բուայի հետ` զրուցելու համար այս երկու հիմնական մոդեռնիստ կերպարների փոխադարձ կապի նկատմամբ նրա ունեցած ռևիզիոնիստական մոտեցման մասին: Բուայի հետ ունեցած զրույցի ծաղրական, տանջալի և …
Continue reading “Մատիս Պիկասսո ազնիվ մրցակցություն (հարցացրույց)”
Իմ կյանքը
Մարկ Շագալ * * * Հինգերորդ դասարանում ահա թե ինչ պատահեց ինձ նկարչության դասին: Առաջին նստարանին նստող երկտարեցին, որ ամենից հաճախ էր ինձ կսմթում, հանկարծ ցույց տվեց ծխախոտաթերթի վրա արված մի նկար` «Նիվայից» կատարված մի պատճեն. «Ծխողը»: Խե՜լքս գնաց: Թողե՜ք ինձ, մեռա՜: Լավ չեմ հիշում, բայց այն միտքը, թե նկարը ոչ թե ես էի արել, …
Արվեստի ընդհանուր իմաստը (1890)
Վլադիմիր Սոլովյով I Բնության մեջ գեղեցիկ աճող ծառը և նույն այդ ծառը` գեղեցիկ պատկերված կտավի վրա, գործում են միատեսակ էսթետիկական տպավորություն, ենթակա են միանման էսթետիկական գնահատանքի,– իզուր չէ, որ երկու դեպքերում էլ գործածվում է նույն բառը: Բայց եթե ամեն ինչ սահմանափակվեր այդպիսի առերևույթ, մակերեսային միատեսակությամբ, ապա կարելի կլիներ հարցնել և իսկապես հարցնում էին` ինչի՞ է …
Վլադիմիր Սոլովյով
Դանիիլ Անդրեև (հատված «Աշխարհի վարդը»1 գրքից) Գրքի հեղինակի ճակատագիրը ողբերգական է, ինչպես շատերինը այդ ժամանակաշրջանում: Դանիիլ Անդրեևը նախահեղափոխական շրջանի հայտնի ռուս գրող Լեոնիդ Անդրեևի որդին է: Ծնվել է 1906թ. Բեռլինում: Որպես ոչ պրոլետար գրողի որդի, չկարողնալով սովորել համալսարանում, նրան հաջողվեց այնուհանդերձ ավարտել բարձրագույն գրականագիտական կուրսերը: 1942-ի ձմռանը զորակոչվեց ռազմաճակատ, 1947-ին ձերբակալվեց և դատապարտվեց 25 տարվա կալանքի: …
Սկրյաբինը և քրիստոնեությունը (հատված)
Օսիպ Մանդելշտամ …Քրիստոնեական արվեստը միշտ քավության մեծ գաղափարի վրա խարսխված գործողություն է: Դա իր դրսևորումներում անսահմանորեն բազմազան «Քրիստոսի համահետևում է», հավերժ վերադարձ մեր պատմական դարաշրջանի սկիզբը դնող միակ ստեղծագործական ակտին: Քրիստոնեական արվեստն ազատ է: Դա բառիս բուն իմաստով «արվեստ է արվեստի համար»: Ոչ մի անհրաժեշտություն, նույնիսկ վեհագույնը, չի մթագնում նրա պայծառ ներքին ազատությունը, քանզի նրա …
Հուշեր
Մաքսիմիլիան Վոլոշին Հիշում եմ 1919-1920թ.թ. ձմեռը (գրառված է 18.04.1932թ.): Հիշողություններ Մանդելշտամի մասին: Երբ նա ժամանեց Կոկտեբել, ես Ռուսաստանում չէի, Փարիզում էի և հիշում եմ մորս նամակը. «Հիմա քո սենյակում ապրում է երիտասարդ պոետ Մանդելշտամը: Դու հանդիպել ես նրան ինչ-որ ժամանակ Պետերբուրգում»: Հիշում եմ այդ հանդիպումը Զինաիդա Վենգերովայի քրոջ` երգչուհի Իզաբելլա Աֆանասևնայի տանը: Այնտեղ անվանական հրավերի …
Մաքսիմիլիան Վոլոշինի տուն-թանգարանը
Անդրեյ Բելի Այցելելով տունը, որտեղ երկար տարիներ ապրել, աշխատել, մտածել և ստեղծագործել է Մ.Ա. Վոլոշինը, ես լեցուն էի պայծառ տրտմության միջից շողարձակող բերկրալի տպավորություններով. տրտում` այն բանից, որ հեռացել է շատ մեծ մարդու նշանակալից կյանքը. սակայն այդ կյանքի հետքն առկայծում է նրա ստեղծած առօրյայի ամենայն մանրուքներում: Ուստիև` խնդություն: Ոչ թե տուն, այլ` թանգարան: Սովորական թանգարաններում …