Հայաստանի ճարտարապետության պատմության շուրջ

Հայնց Թիրշ Հայկական ճարտարապետական հուշարձանները մեզ են հասել հրաշալի ավարտունությամբ: Նրանց մեծ խտությունը հետազոտողներին գայթակղում է տրվելու ոճահամեմատական վերլուծությունների և մնալու այն գիտակցության, թե դրանով ինչ-որ էական բան է արվել: Պետք է կասկածել, թե դա այդպես է: Հենց այն պատճառով, որ 19-րդ դարը մեզ շատ է զրկել ձևերի համեմատությամբ չտարվելու համար անհրաժեշտ հողից: Քանզի տարվելով …

Պասկալ

Մաքս Պիկարդ Մաքս Պիկարդը (Max Picard) XX դարի ամենազարմանալի ու գաղտնի մտածողներից մեկն է: Այսօր գրեթե մոռացության տրված նրա գրական ժառանգությունը Կենտրոնական Եվրոպայի ոգեղենության ամենանրբագույն գոյացություններից է: Ծնվել է 1888-ին Շոփֆհայմում (Բադեն), ապրել և ստեղծագործել է Գերմանիայի և Շվեյցարիայի տարբեր քաղաքներում, Բեռլինից մինչև Լուգանո: Մահացել է 1961-ին Շվեյցարիայում: Բազմաթիվ գրքերի հեղինակ է` «Վերջին մարդը» (1921), …

Մտքեր

Պասկալ 1 Սաղմոսներ էր երգում արար աշխարհ: Ո՞վ է վկայություն տալիս Մուհամմեդի մասին. հենց ինքը: Հիսուս Քրիստոսն ուզում է, որ իր վկայությունը ոչինչ չնշանակի: Վկայությունների արժանիքն այն է, որ դրանք լինեն միշտ և ամենուր, իսկ նա` այս խեղճը, մենակ է: 10 Կարգ: Մարդիկ արհամարհել են կրոնը: Նրանք ատում են այն` երկյուղ կրելով, թե այդ կրոնը …

Վարիացիա ըստ մի «Մտքի»*

Պոլ Վալերի Անհուն տարածությունների հավիտենական լռությունը սարսափեցնում է ինձ: – Ի՜նչ մեղմանուշ ու զորեղ հնչյուններ, – դիմում է Էվստաթիոսը Պյութագորասին, – և արտասովոր մաքրության ի~նչ ներդաշնակություն, որ ականջիս է կարծես հասնում մեզ շրջապատող գիշերվա խորքերից: Հոգիս` համակ լսողություն, զարմանքով է ընկալում հեռու-հեռավոր ելևէջները: Այն ձգվում է հույսի նման մինչև զգայությանս սահմանները` որսալու համար ինձ հիացնող այս բյուրեղյա սարսուռներն ու …

Վերջին բաների մասին

Օտտո Վայնինգեր Ժամանակի անընդմեջ հոսքը` իբրև ներկայում կանգ առած պահ, կյանքը որպես արվեստ վերապրելու ֆաուստյան այս խնդրի մտապատկերները և խորապես ապրված այլ խնդիրների շուրջ մտորումները պատկանում են Օտտո Վայնինգերի (1880-1903 թթ.) գրչին ու քաղված են նրա հետմահու տպագրված «Վերջին բաների մասին» (Otto Weininger, Über die letzten Dinge, Wien, Leipzig, 1907) խորագրով գրքից: Եղերական և առեղծվածային …

Հիշողություններ Ռայներ Մարիա Ռիլկեի մասին (1926)

Ռուդոլֆ Կասսներ Հունիս 1914: Մենք երկուսով հյուր էինք Դուինոյում, Ադրիատիկ ծովի ափին գտնվող այն ամրոցում, որտեղ Ռիլկեն երեք տարի առաջ գրել էր իր առաջին «Դուինյան էլեգիաները»: Այդ ընթացքում ամրոցն ավերվել էր իտալական նռնակներից և նորից վերակառուցվել սեփականատիրոջ կողմից: Մի օր կեսօրից հետո այսպես կոչված կենդանաբանական այգում` շատ հին կաղնիների և դափնեթփերի պարսպապատ հողակտորում, որոնց սաղարթից …

Ռայներ Մարիա Ռիլկե, Նրա ծննդյան վաթսունամյակի կապակցությամբ, 4.XII.1935

Ռուդոլֆ Կասսներ Մի քանի շաբաթից կլրանա ինը տարին, երբ ես նրա մահվան անմիջական ազդեցության տակ հրապարակեցի իմ հիշողությունները նրա մասին, որոնցում փորձ էր արվում նաև, նման պարագաներում հնարավոր հակիրճությամբ, վեր հանել նրա անձնավորության և ստեղծագործության հիմնարար ճշմարտությունը: Այսօր, վաթսուն տարի է, ինչ նա աշխարհ եկավ Պրահայում, երևի թե ամենամեծ որդին այդ քաղաքի, ուր նա հազվադեպ …

Ռուդոլֆ Կասսներ

Մաքս Ռյուխներ «Երկրորդ ուղևորությունը» ինքնակենսագրական հատորում Ռուդոլֆ Կասսները նկարագրում է Մորավիայում իր մանկությունը` ընդգծելով, սակայն, որ ընտանիքը ներգաղթել է Շլեզիայից: Նշանակալի է այն, որ նա Սիլեզիացի է (Silesius), – Յակոբ Բյոմեն էլ էր իրականում շլեզիացի, – և մեծացել է այն հողի վրա, որում բոհեմիական կամ մորավիական Եղբայրները ձեռնարկեցին կյանքը խիստ քրիստոնեական ոգով հիմնովին կարգավորելու գործը, …

Մաքս Պիկարդ . Ատոմականացումը ժամանակակից արվեստում

Մաքս Պիկարդ Այդ պատճառով էլ զանազան Մուսաների և այլ պաշտոնների բարձրացրած աղմուկը օբյեկտիվության հասնելու համար զուր է և անօգուտ` բարձունքներ նվաճելու առումով, քանզի օբյեկտիվությանը միայն օբյեկտներն են պատկանում, վերջիններս, սակայն, նոր ժամանակներին մասամբ պակասում են, մասամբ էլ ձուլվել-կորել են Ես-ում: Ժան Պոլ Ընկերոջս` Բեննո Ռայֆենբերգին Նկարների ասպեկտը Երբ ամիսներ առաջ ցուցահանդեսներից մեկում կուբիստական, աբստրակտ, սյուրռեալիստական նկարներ տեսա, ինձ թվաց, թե …

Մուշի բանալի

Արա Գուրզադյան …բանալի ու բանալիություն է փնտրում… Ի՞նչ ես փակել և ի՞նչ ես բացել դու, երբ Հայրենիքի մարմինը դեռ կաթվածահար չէր իր ոգեզարկերակը արձանագրող վանքերում: Երբ Երկինքը դեռ մուտք ուներ Երկիր մարդիրեղենության բոլոր մանրուքներում: Քեզ վստահված դռան ետևում մեր նախնիների խնամած տարածությունն իր աղոթքներով ու դպրությամբ դեռ զրնգում եր ոգեբերքահավաքի երկնակամարում: Այնուհետև սկսվեց ջարդն ու …