Ինքնակենսագրություն

Մաքսիմիլիան Վոլոշին (1925թ.) 49 տարեկան եմ դառնում: Կյանքիս յոթերորդ յոթնամյակն եմ ապրում, որ ճշգրիտ տրոհվում է հետևյալ փուլերի. 1-ին յոթնամյակ. ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ (1877-1884) Կիրիենկո-Վոլոշինները Զապորոժյեի կազակներ էին. մայրական կողմից` գերմանացիներ, ռուսացած` XVII դարից2: Ծնվել եմ 1877թ. մայիսի 16-ին Կիևում, Ամենայն Սրբոց օրը: Վաղ տպավորություններս` Տագանրոգ, Սեվաստոպոլ: Վերջինս` փլատակներում, պաշարումից հետո, փլված տների պիրանեզիական ծառեր, Պետրոպավլովյան տաճարի …

Սոնետների պսակ

Մաքսիմիլիան Վոլոշին LUNARIA1 1 Ոլորտներում երկնային դու` մարգարիտ լռության– Բքահարված աստղերի ծովախորշում հեռավոր, Քո լույսի տակ` գունաթափ, պաղ դեմքերը բոլոր, Ծաղիկներն են կլանում քո շողերը թմրության. Ով թմրաբեր ծաղիկներ, ձեր ցողունով են հոսում Նրա շողերն` անձկությամբ թերթեր փակող ու բացող– Ծաղկաթերթեր, որ անցյալ լուսիններ են ծփացող Երազների նախշերին հավերժորեն ներհյուսում: Քո խոնավ լույսն ու աղոտ …

Հարցազրույց Յոզեֆ Բոյսի հետ

1981-ի մարտի  16-ին հարցազրույց Յոզեֆ Բոյսի հետ Դյուսելդորֆ-Վերին-Կասսելում,  1973-ին լույս տեսած իր կենսագրության վերահրատարակման առիթով: Հարց – Քաղաքականության հասկացությունը Դուք փոխարինում եք արվեստի Ձեր սեփական հասկա­ցությամբ՝ «Սոցիալական պլաստիկայով» և պրակ­տիկ քաղաքականություն եք անում «Կանաչների» մոտ։ Դա հակասությո՞ւն է։ Բոյս – Նախ պետք է ասել, որ ես դա այժմ անում եմ ոչ միայն «Կանաչների» մոտ, այլև ասել այն, …

Բանավեճ

Յոզեֆ Բոյս Ունկնդիրներից մեկը հարցնում է լուսավորության ժամանակաշրջանի սկզբի մասին և թե ինչպիսի ազդեցություն է այն ունեցել Մարքսի ի հայտ գալու վրա, և վերջապես թե դրա շնորհիվ ինչ հակադրություններ են գոյացել միապետության ե կայսրության հանդեպ։ «Նախ սա հսկայական մի փաթեթ է, որ պետք է մշակվի շատ հանգիստ ու երկար զրույցներում։ Բայց լուսավորության մասին թերևս պետք …

Ակտիվ չեզոքություն – Կապիտալիզմի և կոմունիզմի հաղթահարումը

Յոզեֆ Բոյս Յոզեֆ Բոյսը XX դարի երկրորդ կեսի գերմանացի այն արվեստագետն է, որը մեծ ալեկոծումներ առաջ բերեց համաշխարհային մշակույթի հետպատերազ­մյան փուլում, շրջանառության մեջ մտցնելով ար­վեստի ընդլայնված հասկացությունն ու «յուրաքան­չյուր մարդ արվեստագետ է» կարգախոսը։ Նա գեղարվեստական-աշխարհայացքային բոլորովին նոր մոտեցումների եզրերին իր գործով ու կեցվածքով մինչև վերջ պայքարեց այդ գաղափարների իրա­գործման համար, արևմտյան նյութապաշտական աշխարհում նոր ձևերով …

Գաղափարների պրոբլեմատիկան Լոկի, Լայբնիցի և Կանտի իմացաբանության մեջ (վերլուծական ակնարկ)

Սերգեյ Ստեփանյան Ճանաչողության տեսությունը, այն թափով և վեճերի այն բազմազանությամբ, որով ժառանգվել է մեզ այսօր, նոր ժամանակներում, իբրև պրոբլեմ հարուց­վել է այն բանից հետո, երբ դեկարտյան իշխող ուսմունքին Ջոն Լոկը հակադրեց իր «Փորձ մարդ­կային ըմբռնողության մասին» աշխատությունը։ Այս վերջինը ոչ թե ուսմունք էր, այլ ավելի շուտ հետևյալ հարցի մանրակրկիտ քննություն, ի՞նչ և որտեղի՞ց կարող է …

Գաղափարների մասին ընդհանրապես

Իմմանուել Կանտ («Զուտ բանականության քննադատություն», Տրանսցենդենտալ դիալեկտիկա, բաժին առաջին Չնայած մեր լեզվի անսպառ հարստությանը՝ խոր­հող մարդը հաճախ դժվարանում է գտնել մի տեր­մին, որը լրիվ կհամապատասխանի իր հասկացու­թյանը, և այդ բացի հետևանքով հիշյալ տերմինը անհասկանալի է մնում թե՛ իր և թե՛ այլոց համար։ Նոր բառեր հորինել նշանակում է լեզվի մեջ հավակնել օրենսդրի պաշտոնին, ինչը հազվադեպ է …

Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում

Գոտֆրիդ Վիլհելմ Լայբնից Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում «Նոր փորձեր մարդկային ըմբռնողության մասին», գիրք երկրորդ, Գաղափարների մասին, գլուխ առաջին 1. ՖԻԼԱԼԵՏ. – Քննելուց հետո, թե արդյոք գաղա­փարները բնածին են, դիտարկենք նրանց բնու­թյունն ու տարբերությունները։ ճշմարիտ չէ՞, որ գաղափարը մտածողության օբյեկտն է։ ԹԵՈՖԻԼ.– Համամիտ եմ, միայն թե …

Ընդհանրապես գաղափարների և դրանց ծագման մասին

Ջոն Լոկ «Փորձ մարդկային ըմբռնողության մասին», գիրք երկրորդ, բաժին առաջին  Գաղափարը մտածողության օբյեկտ է։ Յուրաքանչյուր մարդ գիտակցում է, որ մտածում է և որ այն, ինչով զբաղված է իր միտքը մտածելիս, գաղափարներ են։ Կասկածից վեր է, որ մարդիկ իրենց մտքում մի շարք գաղափարներ ու­նեն, ինչպես օրինակ, հետևյալ բառերով արտա­հայտվածները՝ ճերմակություն, կարծրություն, քաղցրություն, մտածողություն, շարժում, մարդ, փիղ, զորք, հարբեցում և այլն, հետևապես նախ …

Անանուն գրիչ

Վարդան Ֆերեշեթյան 618-րդ ձեռագիրը (մութ, իսկ դրսից լուսաշող ու մամռոտ այրեր, փշեր, կապտաբիլ մի անծանոթ ու փոքր ծաղիկ, մողեսներ, մորեխներ, տատասկներ) արտագրելիս դու արթնացար, ձեռքդ դեռ շարժվում էր թևաբեկ թռչնի նվաղկոտ սարսուռներով, բայց բառերն այլևս չէին ծաղկում շուրթերիդ վրա (դառնահամը թմրած ու գոլ ջրի հետ կլլելով զգացիր, որ դա վերջն է և կամ թե վերջինը, …