Հերմենևտիկայի ծագումը

Վիլհելմ Դիլթայ Ավելի վաղ գրված մի աշխատության մեջ ես քննարկել եմ անհատականացման կերպավորումը մարդկային աշխարհում իր այն ձևով, որով այն իրագործվում է արվեստում, հատկապես պոեզիայում: Այժմ առաջ է գալիս առանձին անձնավորությունների, դրանով իսկ‚ ընդհանրապես մարդկային եզակի կեցության մեծագույն ձևերի գիտական իմացության մասին հարցը: Արդյո՞ք այդպիսի իմացությունը հնարավոր է, և ի՞նչ միջոցներ ունենք դրան հասնելու համար: Մեծագույն նշանակության …

Homo Trickster կամ էսթետիզմի ծուղակները

Աշոտ Ոսկանյան Քանի որ էսթետիզմը, վերջին հաշվով, միայն սեփական ուժերին ապավինել է նշանակում… ՄՈՒՏՔԻ ՓՈԽԱՐԵՆ Այն, ինչ փորձում եմ անել այժմ, պարաբոլ պետք է կոչվեր, եթե մնայի մյութոսի տարածքում, ընտրածս ժանրի կանոնները պահպանելով և էսթետիկի ինքնագոհությամբ ինքնաբավ հայեցողության առարկա դարձնեի Նիցշե-Կաֆկա-Փոքր Մհեր ձգող համադրության որոգայթները: Սակայն նյութը պայթեց ներսից. վերլուծությունը ճեղքում է մյութոսի կեղևը, և արձանագրածս ծուղակները այլ բան չեն, քան մտքումս …

Հատվածներ «Գրվածքներ և նամակներ» գրքից

Ալբրեխտ Դյուրեր … Թող Աստված զորացնի մեզ մեր բարի գործերում և թող լուսավորի մեր հակառակորդներին, խեղճուկրակ կույր մարդկանց, որ չկործանվեն իրենց կուրության մեջ: Ապավինենք Աստծուն: Եվ ով իր փնտրտուքի մեջ իմ օգնությանը դիմել ցանկանա, նշանակում է այս արվեստի նկատմամբ հակում ունի և թերևս հետագայում կարողանա իմ միջոցով հասնել այս ոլորտում առավել բարձր ճանաչողության: Եվ ով …

Բանավորություն և գրագիտություն. բառի տեխնոլոգիականացում (հատվածներ գրքից)

Վալտեր Օնգ Լեզվի բանավորությունը1 Գրագետ մտածելակերպը և բանավոր անցյալը  Անցյալ մի քանի տասնամյակի ընթացքում գիտնականների շրջանում վերստին հետաքրքրություն արթնացավ լեզվի բանավոր բնույթի և բանավորության ու գրության միջև հակադրության խորին նշանակությունների նկատմամբ: Հրապարակվեցին զեկուցումներ մարդաբանների, ընկերաբանների և հոգեբանների` բանավոր հասարակություններում կատարած դաշտային աշխատանքների մասին: Մշակույթի պատմաբաններն իրենց որոնումներն ավելի ու ավելի ուղղեցին դեպի մարդու գոյության նախապատմական ժամանակաշրջանը, …

Վալտեր Օնգը և մեդիումի տեսությունը

Հրաչ Բայադյան Իր աշխատությունը Վ. Օնգը խիստ ընդհանուր և համառոտ ձևով բնութագրում է այսպես. «Այս գրքի առարկան բանավորության և գրագիտության միջև եղած տարբերությունն է»*: Այս խնդրի նկատմամբ ուշադրության առաջացումը և հետազոտական ավանդության ձևավորումը տևական պատմություն ունի, իսկ այդ տարբերության ըմբռնումը, ինչպես ընդգծում է նա, կատարվեց էլեկտրոնային հաղորդակցության դարաշրջանում, երբ աստիճանաբար ակնառու դարձան տպագրության և էլեկտրոնային …

Բառի մոգականությունը (հատվածներ գրքից)

Պավել Ֆլորենսկի I. Մենք վարժվել ենք բառը դիտել իբրև իմաստի դրսևորում և այն ճշտորեն նույնացնում ենք իմաստի հետ: Սակայն միաժամանակ հաճախ մոռանում ենք բառի` հենց իբրև իմաստի դրսևորման մասին, մինչդեռ վերը նշված նույնացմանը զուգահեռ հնարավոր է և մեկ այլ նույնացում` բառի և դրսևորման: Չէ՞ որ բառը նույնքան մեր ներսում է, որքան և մեզնից դուրս, և …

Երկու խոսք Մաքս Պիկարդի դիմագիտական տեսողության մասին (վարիացիա)

Սերգեյ Ստեփանյան «Երիտասարդ տարիներին լույս տեսած իր գրքում («Կործանված և անկործան աշխարհը») նա ներկայացնում է շրջապտույտի մի տեսակ, որն ասես լանդշաֆտի դիմագիտություն լինի: Նա կարդում է մի երկրի, ավելի ճիշտ Իտալիայի դեմքը, ինչպես մարդկային դեմքը, այդ քաղաքների և գյուղերի, մարդկանց և պատկերների տեսարանից ճանաչում է երիտասարդությունն ու ծերությունը, հիվանդությունն ու ավերումը, վիշտն ու հարստությունը, տենդն …

Մաքս Պիկարդ . Լռության աշխարհը (հատվածներ գրքից)

Մաքս Պիկարդ Ներածություն Լռությունը սոսկ այն չէ, որ մարդը դադարում է խոսել: Լռությունն ավելին է, քան լոկ հրաժարում բառից, այն ավելին է, քան սոսկ վիճակ, որի մեջ մարդը կարող է տեղափոխվել, եթե դա իրեն հարմար է: Այնտեղ, որտեղ բառն ընդհատվում է, սկսվում է լռությունը: Բայց այն սկսվում է ոչ այն պատճառով, որ բառն ընդհատվում է: …

Երեք արքայությունները Աշխարհի ֆիզիոգնոմիկ (դիմագիտական) պատկերի փորձ

Ռուդոլֆ Կասսներ Նախևառաջ պետք է ֆիքսել, որ ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) մեր ըմբռնմամբ գիտություն չէ և այդպիսին չի էլ կարող լինել կամ չպետք է լինի: Բացատրել ցանկացող յուրաքանչյուր գիտություն գործում է հասկացություններով: Ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) ոչ թե բացատրում է, այլ` մեկնում: Ճշտի և սխալի փոխարեն այն ներմուծում է խորն ու տափակը, իսկ հասկացությունների փոխարեն` պատկերը: Եվ որքան ավելի …

Մեկ ժամ Ժակ Լը Գոֆֆի հետ

Շուշան Մակարյան  – Բարև Ձեզ, պարոն Լը Գոֆֆ: – Բարև ձեզ, տիկնայք: Համեցե՛ք: Եթե դեմ չեք, կզրուցենք իմ աշխատասենյակում: Գրքեր, ամենուր գրքեր. պատերին` հատակից մինչև առաստաղ, սեղանին, սեղանի տակ, պատուհանի գոգին, անկյուններում, անկանոն, խիտ շարքերով կամ իրար վրա կիտված: Ես և գործընկերուհիս` Սուսաննա Խաչատրյանը, ում հետ կիսում էի փարիզյան գործուղման բերկրանքն ու դժվարությունները, այդ օրը` …