Անդրե Ժիդ Տիկնայք և Պարոնայք*, Եթե եկել եմ այստեղ խոսելու արվեստի սահմանների մասին, նախապես համոզված եղեք, բնավ ոչ այն պատճառով, որ այդ սահմանները ընդարձակելու կամ նեղացնելու որևէ մտադրություն ունեմ այս զրույցի ընթացքում: Եվ եթե տվյալ վերնագիրը կթվա բավականաչափ ընդհանուր, վստահեցնում եմ՝ իմ հանդգնությունը ամենևին դրա ընտրության մեջ չէ, այլ՝ նկարիչների մասին խոսելու: Մենք այլևս չենք …
Author Archives: Admin
Ասույթներ
Ջինո Դե Դոմինիցիս Նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Ջինո Դե Դոմինիցիսը ծնվել է Անկոնայում 1947 թվականին: Նրա ստեղծագործությունը ետպատերազմյան շրջանից ի վեր բացարձակապես զերծ է այլազան գեղարվեստական ազդեցություններից: Առաջին անգամ ցուցադրվել է 1966 թվականին, որից հետո նրա ստեղծագործությունները ցուցադրվել են թե Իտալիայում, թե արտասահմանում: Ջինոյի ստեղծագործությունների մասին ոչ ժողովածուներ են հրատարակվել, ոչ գրքեր: Նա համարում է, որ …
Վենետիկի Բիեննալեի քաղաքակրթական նշանակությունը
Գերմանո Ցելանտ Վենետիկի մշակութային նշանակությունն աշխարհում ամբողջական է դառնում նաև իր երկամյա միջազգային ցուցահանդեսներով՝ Բիեննալեներով: 1995, 1997 և 1999 թվականներին այդ Բիեննալեներին մասնակցեց նաև Հայաստանը: Մոտավոր պատկերացում կազմելու համար 1997թ. Վենետիկի XLVII միջազգային Բիեննալեի կոնցեպտուալ և կազմակերպչական ենթատեքստի մասին, ստորև բերում ենք 97-ի Բիեննալեի կուրատոր Գերմանո Ցելանտի հետ հարցազրույցն ամբողջությամբ (որը տպագրված է ցուցահանդեսի մեծ …
Continue reading “Վենետիկի Բիեննալեի քաղաքակրթական նշանակությունը”
Հայրենիք կոչվող վերապրումից
Վացլավ Հավել ՆԵՐԱԾԱԿԱՆ «Ազատությունը, բառիս ամենախորը իմաստով, թերևս նշանակում է ավելին, քան առանց այլևայլության իմ մտածածն ասելը: Ազատություն նշանակում է նաև տեսնել ուրիշին, կարողանալ լինել նրա վիճակում, ներզգայել նրա փորձը, ներհայել նրա հոգին և ի վիճակի լինել զանազան բաների զգայունակ ըմբռնումով ընդլայնել իմ ազատությունը: Քանզի ի՞նչ է փոխադարձ ըմբռնումը, եթե ոչ ազատության ընդլայնում և ճշմարտության …
Նամակներ գերմանացի բարեկամին
Ալբեր Կամյու Ռընե Լեյնոյին ՆԱԽԱԲԱՆ ԻՏԱԼԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ «Նամակներ գերմանացի բարեկամին»-ը լույս է տեսել Ֆրանսիայում ազատագրումից հետո փոքր տպաքանակով և երբեք չի վերահրատարակվել: Ես միշտ դեմ եմ եղել դրանց հրատարակմանը արտասահմանում ՝ ելնելով այն պատճառներից, որ կներկայացնեմ ստորև: Առաջին անգամն է, որ այդ նամակները լույս են տեսնում Ֆրանսիայի տարածքից դուրս: Նման վճիռ կայացնելու համար պակաս …
Հայ. ընկոյզ բառի տոհմածառը
Վահան Սարգսյան Ի տարբերություն այլ լեզուների, հայերենում «ընկույզ» իմաստը նշանակելու համար գոյություն ունեն զգալի քանակությամբ հոմանիշ ձևեր, գրական և բարբառային զանազան տարբերակներ՝ ընկոյզ, կաղին, կակալ, պոպոկ, ճղոպուր, նուշ և այլն: Նույնիմաստ բառերի նման առատությունը պատահական չի կարող լինել և, անտարակույս, արդյունք է այն բանի, որ դեռևս անհիշելի ժամանակներից հայերն ունեցել են բնությունից իրենց տրված ընկույզի մշակույթ, որի լեզվական դրսևորումներն էլ հասել …
Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը
Գրիգոր Բրուտեան Հայոց պատմութեան հնագոյն շրջանը ներկայումս հարուստ է տակաւին չլուսաբանուած շատ հարցերով: Այս շրջանին վերաբերող բազմաթիւ հարցեր այսօր կամ բնաւ պատասխան չունեն, եւ կամ էլ ունեն իրար հակասող՝ մէկից աւելի պատասխաններ: Այս կարգի հարցերի թուում են հայկական հնագոյն օրացոյցին (կամ օրացոյցներին) վերաբերող հարցերը: Հայոց հնագոյն օրացոյցի մասին մեր ներկայ իմացութեան թերի լինելը պայմանաւորուած է …
Continue reading “Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը”
Ասույթներ Նիցշեի ոճով
Հովնաթան Ադամյան Քանի ապրում ես՝ ոչինչ էլ չունես, Քանզի կամ լցվում կամ դատարկվում ես: Ուր սիրելու էլ բան չկա՝ Մի վարանիր, թող ու գնա: Ով քիչը տալիս ու շատն է առնում, Հոգու պարտքերի գերին է դառնում: Թե չկամեցար արծվի պես ճախրել, Գոնե կամեցիր քարի պես ընկնել: Կյանք սիրելուն դարձանք սովոր, Բայց բուն կյանքին՝ դեռ անսովոր: …
«Երկնագույն տետրակ N 10» …
Դանիիլ Խարմս Դանիիլ Խարմսը (Դանիիլ Իվանովիչ Յուվաչով) ծնվել է Պետերբուրգում 1905 թ. դեկտեմբերի 30-ին: 1941 թ. օգոստոսին ձերբակալվեց երրորդ անգամ և մահացավ բանտային հիվանդանոցում 1942 թ. փետրվարին: «Ինձ, – գրում է Խարմսը 1937 թվականին, – հետաքրքրում է միայն «տխմարությունը», միայն այն, որ չունի ոչ մի պրակտիկ իմաստ: Ինձ հետաքրքրում է կյանքը միայն իր անհեթեթ դրսևորմամբ»: …
«Պարականոն» շարքից
Վարդան Ֆերեշեթյան Գիտեմն ու Չգիտեմը Ոմն այր երկու զավակ է ունենում` Գիտեմն ու Չգիտեմը, որոնց մայրը մահանում է: Հայրը խորթ մայր է բերում տուն (հետևելով հեքիաթների տխուր իրողությանը): Գիտեմը, որ ամեն ինչ գիտեր, մեղադրում է հորը և տանից վտարվում: Չգիտեմը, որ ոչինչ չգիտեր, մեղադրում է հորը և վտարվում: Գիտեմն ու Չգիտեմը երկար դեգերելուց հետո հայտնվում …