Գրիգոր Պըլտեան Չեմ գիտեր ի՞նչ պատահեցաւ, տարիներ ետք, օր մը, բայց ե՞րբ էր իսկապէս, ելեր էի դուրս, լուսանկարները մնացեր էին բաց, լոյսին ու փոշիին, այդպես եղած էր միշտ, երբ միասին էինք, դրած էինք տան պատերուն, գնդասեղով մը ամրացուցեր էինք, դիտեր, մոռցեր էինք անոնց գոյութիւնը. ջերմութիւնը, քաղաքին խոնաւութիւնը, միջատներու կեղտն ու բիժերը, խախոտը, տնային բոլոր ապականութիւնները …
Author Archives: Admin
Բանաստեղծություններ
Հրաչյա Բեյլերյան *** Մահը բնակվում է մեր ոսկրածուծերում, Այնտեղ գիշերային աստեղ կան ուշաթափ, Որ մեզ այլաշխարհիկ ճառագում են բերում – Խինդ հարբած հրեշտակի ու հայհոյանք սթափ: Լուսնոտ քարանձավում մի արծաթե չղջիկ Լափում է կտրված կաթը լիալուսնի: Գամվում է գիշերով շան կաղկանձը խաչին – Թե երբ պիտի լուսինն իր լրմանը հասնի: Գամվում է գիշերով ճռինչը ճռիկի …
Մշակութային մոտեցում կոմունիկացիային
Ջեյմս Վ. Քյարի Երբ տարիներ առաջ որոշեցի լրջորեն զբաղվել կոմունիկացիայի մասին գրականությամբ, մի խելոք մարդ ինձ խորհուրդ տվեց սկսել Ջոն Դյուիից: Այդ խորհրդին հետևելու համար երբեք չեմ զղջացել: Թեև Դյուին իր թերություններն ունի (Ուիլիամ Ջեյմսի նկարագրությամբ` նրա գրական ոճը անտանելի է), սակայն նրա աշխատությունն ունի մի խորություն, մտածողությանը զարկ տվող բնատուր օժտվածություն, որ անընդհատ գլուխկոտրուկներ …
Թեոդոր Ադորնոյի նեգատիվ դիալեկտիկական և երաժշտության փիլիսոփայությունը
Իվան Մելիքսեթյան 20-րդ դարի հոգևոր մթնոլորտում Ֆրանկֆուրտյան փիլիսոփայական-սոցիոլոգիական դպրոցի գրաված տեղը, թերևս, չի կարելի առանցքային համարել, չնայած որ դրա քաղաքական, սոցիալական և մշակութաբանական գաղափարների ազդեցությունը առայսօր բավականին մեծ է: Լինելով հոգեհարազատ ժամանակակից էլիտար շատ ուսմունքների ճանաչողական մեթոդաբանության հիմնական ներվին` ֆրանկֆուրտյան դպրոցի «քննադատական տեսության» մեթոդներն, այնուհանդերձ, զիջում են թե՛ անձի «ճակատագրայնության» նուրբ տեխնիկային` էկզիստենցիալիզմում, թե՛ «իրադրությունը …
Continue reading “Թեոդոր Ադորնոյի նեգատիվ դիալեկտիկական և երաժշտության փիլիսոփայությունը”
Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը (մաս 2)
Գրիգոր Բրուտեան Գ. Հայոց Փոքր թուական: Ինչպէս արդէն նշուեց, Հայոց Մեծ թուականը կիրառւում է զուգահեռաբար երկու ձեւերով. ըստ աւանդական ձեւի (Աթանասի սահմանածի) եւ ըստ Անանիայի բարեփոխութեան: Աւանդական ձեւով կիրառութիւնը արդէն Հայոց ՆԾԲ (452) թուին յառաջ է բերում մի շատ լուրջ տոմարական թիւրիմացութիւն: Բանն այն է, որ ըստ սուրբգրային աւանդութեան, տարուայ սկիզբ պիտի դիտուէր գարնանամուտը: Գարնանամուտին էր համարւում ե՛ւ աշխարհի …
Continue reading “Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը (մաս 2)”
Ազատություն տալ աշխարհին
Արա Գուրզադյան Տրոհվող մի բնակչություն իր առօրյա անդունդի առաձգական հատակին, որ պիտի մխիթարվի պապանձված ըմբռնումի իր առաքինությամբ այդ առաձգականության գործակցի ամենօրյա չափումներով: Մեր պատմությունը կարծես սպառել է իր էթնիկական պատկանելիության պաշարները: Մենք կանգնած ենք մարդու պատմության հերթական Ռուբիկոնին: Հիշենք մի հատված Չժուան Ցզիից (մ.թ.ա. IV դար). Ազատություն տալ աշխարհին Ես լսել եմ, որ Երկնատակի աշխարհին պետք է …
Պիկասսոյի ստեղծագործությունը ծածկագրված օրագիր է՝ մեջը լիքը սուտ
Ջոն Ռիչարդսոն Ջոն Ռիչարդսոն, 74 տարեկան, կազմում է Պիկասսոյի երբևէ գրված ամենամանրամասն և ամենաճշգրիտ կենսագրականը: Իր գրքի և արվեստագետի հետ իր հանդիպումների մասին է պատմում նա Նյու Յորքում ART-ի խմբագիր Ալֆրեդ Վելթիի հետ զրույցի ժամանակ: ART Պարոն Ռիչարդսոն, Պիկասսոյի մասին գրած ձեր մենագրությունը քննադատների և գիտնականների կողմից հռչակվել է գլուխգործոց, հերոսական ձեռնարկում: Դուք ձեզ հերոս համարու ՞մ եք: Ռ. Հերոսության մասին խոսք չի կարող լինել: Ինձ բախտ է վիճակվել երկար տարիներ շատ …
Continue reading “Պիկասսոյի ստեղծագործությունը ծածկագրված օրագիր է՝ մեջը լիքը սուտ”
Խուան Միռոյի ժառանգությունը
ART ամսագիր «Նրա աշխարհում տեղ ունեն ոչ միայն ուրախությունը, հեգնանքն ու բանաստեղծությունը, այլև երազները, վախն ու ագրեսիան: Միռոյի իրականությունը տեսանելիի իրականությունը չէ. այն թաքուցյալի, մոգականի և միստիկականի իրականությունն է»: Վալտեր Էռբեն «Միռոն ինձ համար ազատության էությունն է: Ավելի օդային, տարրալույծ, թեթև, քան այն ամենը, ինչ ես երբևէ տեսել էի: Ինչ-որ առումով նա կատարյալ է …»: Ալբերտո Ջակոմետտի «Պարե°ք լեռներ: Միռոյ մասին մտածելիս ոգեկան ծանր սարսուռի պատկերում իսկույն անթիվ ճեղքվածքներ են բացվում, առանց աշխարհի չնչին իսկ մասնիկի տարրալուծման: Նավաբեկության դղրդացող բեկորները, քանդակված արձանն ու խաղաղ կտավն այլևս չեն սահում ետ՝ դեպի հեռուներ: Դրանք բացվածքի …
Մերկ պատը
Վասիլի Կանդինսկի «Ռուսսոն ասել է՝ գեղեցիկ է այն, ինչը չկա: Դա չի նշանակում, որ գեղեցիկ է միայն այն, ինչ գոյություն չունի: Գեղեցիկը գոյություն ունի, բայց չկա, քանզի այն երևութանում է, որ անհետանա, որ կենդանացնե՛նք, վերակենդանացնենք մեր հոգիները, բայց այն պահել, ճանաչել, ըմբռնել մենք չենք կարող»: Պուշկին 1834, Սևագրության տետր N 2837 Մերկ պատ… Իդեալական պատ, որի վրա ոչինչ …
Կանդինսկի և Պիկասսո – երկու հակապատկեր
Դիտեր Ռուդլոֆ Նկարել Սուրբ Ոգու շնչով Նկարիչ, դերասան և գրող Լոթար Շրայերը 1921-ից մինչև 1923թ. աշխատում էր Վայմարում որպես Bauhaus-ի ձևի վարպետ (Formmeister): Նա “Sturm”-ի և “Bauhaus”-ի մասին իր հիշողություններում, «Իկոնա» հատկանշական խորագրի ներքո, պատմում է իր վայմարյան արվեստանոց Վասիլի Կանդինսկու կատարած այցի մասին: Անառարկայական նկարչության հիմնադիրն այնտեղ տեսնում է Շրայերի «Մեռյալների մենաստան»՝ տարօրինակ եգիպտական …