Գյոթե Ինդուկցիա ես ինձ երբեք թույլ չեմ տվել, անգամ իմ նկատմամբ: Փաստերը ես միշտ մեկուսացված եմ թողել: Սակայն որոնել եմ համաբանականը: Եվ այդ ճանապարհին հասել եմ, օրինակ, բույսերի մետամորֆոզի հասկացությանը: Ինդուկցիան օգտակար է միայն նրան, ով ուզում է դիմացինին խոսքախեղդ անել: Բավական է, որ համաձայնվես երկու-երեք դրույթների և մի քանի եզրակացությունների հետ, և կորած ես: …
Author Archives: Admin
Դոգմատիզմ և սկեպտիցիզմ (1829)
Գյոթե Բնության օբյեկտների վերաբերյալ տեսական հայացքների յուրաքանչյուր փոփոխություն պետք է գնահատել մի որևէ ավելի բարձր փիլիսոփայական տեսակետից: Վերների ուսմունքը իսկական դոգմատիզմ էր: Ջրաբերուկներից ու ողողատներից գնացին դեպի լեռնաշերտեր և ավելի հեռու` դեպի հիմքեր, և, քանի որ վերջապես եկան գրանիտին և միաժամանակ այն գտան ամենաբարձր լեռներում, ապա և ընդունեցին այն իբրև Երկրի հիմք ու կմախք և …
Փորձն իբրև օբյեկտի և սուբյեկտի միջնորդ (1792)
Գյոթե Հենց որ մարդ սկսում է իր շուրջը առարկաներ նկատել, նա դիտում է դրանք իր անձի վերաբերմամբ, և, իհարկե, իրավացի է: Քանզի իր ողջ ճակատագիրը կախված է այն բանից, թե արդյոք դրանք դուր են գալիս նրան, թե ոչ, ձգում են, թե վանում, օգտակար են, թե վնասակար: Առարկաներ դիտելու ու դատելու այդ միանգամայն բնական ձևը թվում …
Continue reading “Փորձն իբրև օբյեկտի և սուբյեկտի միջնորդ (1792)”
Փիլիսոփայական էտյուդ
Գյոթե Կեցության և կատարելության հասկացությունը միևնույնն է: Երբ մենք հետևում ենք այդ հասկացությանն այնքան հեռու, որքան դա մեզ համար հնարավոր է, ապա ասում ենք, թե պատկերացնում ենք անվերջը: Սակայն անվերջը կամ լիակատար գոյությունը մենք ի վիճակի չենք պատկերացնելու: Մենք կարող ենք խորհել միայն այնպիսի բաների մասին, որոնք կամ սահմանափակ են, կամ էլ սահմանափակվում են մեր …
Բնություն (դրվագ)
Գյոթե Բնությո՜ւն: Մենք շրջապատված ու պարուրված ենք նրանով` անկարող նրանից դուրս գալու և անկարող նրա մեջ ավելի խորը թափանցելու: Անկոչ ու անսպասելի նա տանում է մեզ իր բուռն պարի հորձանուտը և սլանում է մեզ հետ, մինչև որ մենք, ուժասպառ կպոկվենք նրա ձեռքերից: Նա ստեղծում է հավերժ նոր կերպարներ. այն, ինչ կա այստեղ, դեռ երբեք չի …
Ասույթներ
Գյոթե «Զարմանահրաշն այն է, որ մեր համոզմունքների լավագույն մասը անհնար է բառերով ընդգրկել: Լեզուն հարմարեցված չէ ամեն բանի, և հաճախ մենք բնավ չգիտենք` ի վերջո տեսնո՞ւմ, հայո՞ւմ, մտածո՞ւմ, հիշո՞ւմ, երևակայո՞ւմ թե հավատո՞ւմ ենք մենք»: «Մենք պետք է սովորենք գիտակցել, որ այն, ինչ տեսնում ու ճանաչում ենք պարզագույնում, պիտի ենթադրենք ու հավատանք համադրվածում (բարդում): Քանզի պարզը …
Մոնդրիան և Մալևիչ. արևելք-արևմուտք հակադրության հաղթահարումը
Դիտեր Ռուդլոֆ Ինչպես որ Եվրոպան աշխարհագրապես դեպի արևմուտք միտվածության մեջ ավելի ու ավելի է դիֆերենցվում և անհատականանում, բյուրեղանում կոշտ ձևերում, իսկ դեպի արևելք ընդհակառակը, ավելի ու ավելի է ինտեգրացվում, աստիճանաբար տարրալուծում բոլոր ֆիքսված ձևերն ու սահմանները, այնպես էլ 1945 թվականին «միջինի կորստի» շնորհիվ, այդ հակադրությունները քաղաքականորեն շատ ցայտուն կերպով բացահայտվում են որպես II Աշխարհամարտի հետևանք …
Continue reading “Մոնդրիան և Մալևիչ. արևելք-արևմուտք հակադրության հաղթահարումը”
Երկխոսություն
Արա Գուրզադյան -Սերգեյ Խաչիկօղլյան Արա Գուրզադյան. – «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը հետխորհրդային շրջանի նշանակալից մշակութային նախաձեռնություններից է հայ իրականության մեջ: Կարծում եմ, որ աննախադեպ աշխատանք է տարվել և տարվում է այսօր, պետական և հասարակական անտարբերության պայմաններում, լրացնելու համար այն ահռելի բացը հայ մշակույթում, որը մենք ժառանգել ենք մեր պատմության խորհրդային ժամանակաշրջանից համաշխարհային քաղաքակրթության շերտերին հայերենով անտեղյակ …
Արվեստի իմաստը
Անդրեյ Բելի Ռուսական սիմվոլիզմի մեծ գաղափարախոս, բանաստեղծ, արձակագիր ու մտածող Անդրեյ Բելիի «Արվեստի իմաստը» հոդվածը գրվել է 1909 թվականի սեպտեմբերին, հեղինակի վկայությամբ՝ Մոսկվայում, Պետերբուրգում և Կիևում կարդացած դասախոսությունների հիման վրա: Հոդվածը հրատարակվել է 1910 թվականին լույս տեսած «Սիմվոլիզմ » գրքում, որն ամփոփում է դարասկզբի գեղարվեստական մտքի յուրօրինակ ասպեկտներից մեկը` խորհրդապաշտությունը և հատկապես դրա ռուսական ու բելիական, անհատական ըմբռնումը: Այսօր, երբ օրակարգում է անդրադարձը դարի ակունքներին, չափազանց …
Ի խոյզ ստեղծանող տրցակի
Գրիգոր Հակոբյան Սոյն գրութիւնն ընդամէնը Գրիգոր Պըլտեանի «Սեմերի» ընթերցումի սկզբնադիր ուրուագիրն է: Այս երկի բազմապարունակութիւնըներբնագրային եւ արտաբնագրային զուգորդութիւններում առկայում է ինչպես իմաստային յոգնակիութիւն` բնագրում ձգուելով, անդրափոխարկուելով տարբեր իմաստների, նշանակութիւնների, այնպես էլ ներբնագրային լեզուակերտութեամբ` նշանաբանում XX դարավերջի արձակի յղացքա-ստեղծաբանական, ձեւաբանական համադրութիւնը, միաժամանակ` XXI դարի գրականութեան/վէպի մշակոյթ ներբերելով: Եօթ հազար ութ հարիւրմէկ տողանոց («Սեմերի» ծաւալը) ստեղծագործութիւնը1 տարողում է հայկական …