Խոսքի «ներքին տեսանելիություն» և «կինեմատոգրաֆիկ բովանդակություն»

Սիրանույշ Գալստյան Ինքնին խոսքն ունի «ներքին տեսանելիություն», որը ծնունդ է առնում գրողի, բանաստեղծի, այնուհետև ընթերցողի մտապատկերում, շնորհիվ այն հիմնարար բանաստեղծական մեթոդի, որը բառերն ազատագրում է իրենց սովորական նշանակությունից: Բառերի ներսում թաքնված տեսանելի որոշակի պատկերի կորզման օրինակները պոեզիայում անվերջ են. «Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կ՛արթըննան. Իրենց խորքեն կը հոսի դող մ՛անսահման» («Ցորյանի ծովեր», Դ.Վարուժան), «Եթե ուզեն` …

Ֆրիդրիխ Հյոլդեռլինի երկու բանաստեղծությունները

Վալտեր Բենյամին Վալտեր Բենյամինը (1892-1940) գերմանացի փիլիսոփա, գրականագետ և մշակույթի տեսաբան է: Փիլիսոփայություն է ուսումնասիրել Բեռլինի, Մյունխենի և Բեռնի համալսարաններում: 1933-ից ապրել և ստեղծագործել է Փարիզում: Սերտորեն համագործակցել է Հորքհայմերի գլխավորած Հասարակական հետազոտությունների ինստիտուտի հետ: Լայն ճանաչման արժանացավ հետմահու, երբ Թեոդոր Ադորնոյի աջակցությամբ լույս տեսավ նրա երկերի համակարգված ժողովածուն: Հիմնական աշխատություններն են «Գերմանական ողբերգական խաղի ծագումը», «Շառլ Բոդլեր. քնարական բանաստեղծը կապիտալիզմի դարաշրջանում», «Պատմության հասկացության շուրջ»: Նրա …

Բնություն և մշակույթ

Հայնրիխ Ռիկկերտ «Մշակութաբանություն և բնագիտություն» գրքից Հայնրիխ Ռիկկերտը (1863-1936) գերմանացի փիլիսոփա է, որը Վ. Վինդելբանդի հետ միասին գլխավորել է նեոկանտականության բադենյան թևը: Փիլիսոփայություն, պատմություն և գրականություն է ուսումնասիրել Բեռլինի, Ստրասբուրգի և Ֆրայբուրգի համալսարաններում: Կարևորագույն աշխատություններն են «Ճանաչողության առարկան», «Փիլիսոփայության համակարգը», «Կյանքի փիլիսոփայությունը»: Գլխավոր խնդիրը, որ հուզել է փիլիսոփային, վերաբերում է պատմական ճանաչողության ինքնավարությանը: Պատմական ճանաչողության առարկան ըստ այդմ մշակույթն է, իսկ արժեքները, որոնց հետ հարաբերակցվում է ճանաչողությունը, մշակութային …

Աշխատանք և խոսք «Պատմություն և ճշմարտություն» գրքից

Պոլ Ռիկյոր Պոլ Ռիկյորը ծնվել է 1913 թ. Վալանսում: Փիլիսոփայություն է ուսումնասիրել Ռենի և Սորբոնի համալսարաններում: Ֆենոմենոլոգիական հերմենևտիկայի առաջատար ներկայացուցիչներից է: Ոգեշնչվել է Է. Հուսսեռլի, Գ. Մարսելի և Կ. Յասպերսի գաղափարներից: Հակառակ Ֆ. Շլայերմախերի և Վ. Դիլթայի, որոնք մեկնաբանում էին հերմենևտիկան պսիխոլոգիզմի տերմիններով և համադրում այն իմացաբանության հետ, Ռիկյորը տեղափոխում է հերմենևտիկայի խնդիրը գոյաբանության ոլորտ: …

Մատիտագրեր գերմանական ծոցից. մայրցամաք 93-ի վերջին

Արա Գուրզադյան Չվացուցակներ կազմողի օրագրից գիրք անհայտության Աքսորյալի ծոցատետրից Ապագա կենսաբանության դասագիրք և այլ մոռացված բաներ… Գերմանիա աշուն 1993 Այս ափերին գամված ծաղրածուի կրծքից Տառապանքի հմայքն է վարագույրի պես իջնում Ցրելով մթնշաղն անմահության ողկույզների. Կործանման նոր ներկայացումների նախօրեին Լարախաղացի օրագրում` մերկացող հորիզոններ. Կենդանաբանական անդորր. և մեռյալի ծամածռված ժպիտ անկումի ժայռերին. ծարավի ակնթարթ, մագլցումի դադար, հաղթանակի …

1980-1983 Բառերի բույրը Օրագրեր

Արա Գուրզադյան Մարդը մանկության ներսում Սուր մի ցավ. և փշրվող հայելիների աղմուկ: Այն փոքրիկ այգին իր մեջ պարփակեց քո սիրած բնապատկերի անհասանելի բույրը: մանկությունդ կոտրվեց քո գրկում: այսօր անարդարություն կա այնտեղ: Փշեր աճեցրու: արյուն, անձրև և քամիներ կային: Լճափին դեղին կդառնաս երեխա Այնտեղ, լճափին իր մեջ, նրբորեն կրում է նա իմ մետաղյա ծերության ծանրությունը հին …

Պոեզիայի փոխարեն կամ «աքսորյալի եվրոպական օրագիրը» շարքից.

Արա Գուրզադյան գերմանա-հայկական օրագիր. 92-93 քայքայման տարեգրություն. Գերմանիա 10. X. 92 Լռության փափուկ ծալքերում բազմապատկվող ակնթարթն իր հիշողության ամայի ընդերքից կաթում է անմահության մեջ: Փխրուն բորբոսի երակներով առաքվում է խիղճը: Իսկ խայտաբղետ համբերության հրապարակներում ոմանք բարձրանում են կախաղան, ապրանքափոխանակությունն այստեղ ստորգետնյա էքստազի իր ապոթեզով մահկանացուներ է ապահովագրում անդրշիրիմյան կրքի մութ շտեմարաններում: Աշխարհամասերի ելուստներից կախված մենք …

«Նահանջի ու պարտության աղոթքներ» շարքից 97-98թթ.

Արա Գուրզադյան Պտղատու աղետների ուռկաններով բռնած միամտության գերիներն այս ձկնկուլ ժամանակների եգիպտական վերքերի թաց հիշողություններից զմռսված դեմքերով քանդակում էին տոթ հեղափոխությունն ահագնացող քամու, որի ճեղքերից բացվող անապատն այս հուսահատության դանդաղ կահավորում էին երաշտի ուրվականներն ու ծղրիդները գերության: Մերձարևադարձից չորացած հույսի պեղումներին մասնակցող մտավորականությունը պատրաստվում էր քվեարկության: Շքեղ թաղումների գյուղատնտեսությունը աստիճանաբար փոխակերպվում էր ընդհատակյա արդյունաբերության: Դետալների …

Խուան Միրո

Արա Գուրզադյան XX դարի գեղարվեստական երկնակամարում 60 երկար տարիներ փայլատակած աստղերից մեկի, իսպանացի նկարիչ Խուան Միրոյի մասին դժվար է համապատասխան բառեր գտնելը: Քանի որ նրա ստեղծած արվեստը, իր եզակիության մեջ, ոչ միայն եկավ փոխարինելու բառերին, այլև ստեղծեց այնպիսի արտահայտություններ, բանաստեղծություններ և պատմություններ, որ բառերն անկարող էին: Նա պատմեց գույների և գծերի լեզվով: Ինչ-որ տեղ անգամ …

Հատվածներ օրագրից

Արա Գուրզադյան 23.09.97 Փարիզում եմ: Նոտր-Դամն ու կանացի մարմինների առատությունն իրագործում են այս հպանցիկ ու թեթև թվացող ներկայացման առօրյան, դարերի ծանրության ընդերքից բացելով միապետության ու տիրապետության ձգտող ոգու քարացած ճարտարապետությունը: Երևակայել, թե ինչպիսի մարդիկ են անցել այստեղով և հպվելով այս օդին ընկալել կատարվածի ու կատարվողի անկրկնելիությունը: Էժանագին տուրիզմի ճոխ առավոտներ, որ բացվում եք այս թանկարժեք …