Համակ սեր եմ սիրելիս, համակ սեր եմ նաև ատելիս

Տիգրան Մանսուրյան – Հովհաննես Այվազյան ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ.– Դու համե՞ստ մարդ ես: Եվ, առհասարակ, ինչ է համեստությունը քո ըմբռնմամբ… Իմ հարցերից ցանկացածին կարող ես չպատասխանել՝ նկատի ունենալով այն հանրահայտ ճշմարտությունը, թե ինչը քո մասին չես ասի դու, ոչ ոք չի կարողանա կրկնել: ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ.– Այս կարգի ածականներով իմ անձը քննարկելու պատրաստ չեմ եղել երբեք: Ի՞նչ նկատի ունես այդ բառի տակ, – համեստ: Ինքս ինձ …

Մոդեռն երաժշտության փիլիսոփան

Հարցազրույց Պիեռ Բուլեզի հետ Շաբաթ օրը Վիեննայի թատրոնում Պիեռ Բուլեզը վարեց Լեոշ Յանաչեկի «Մեռյալների տնից» օպերան: Ռեժիսորն էր Պատրիս Շերոն: Դանիել Էնդերը զրույց ունեցավ ֆրանսիացի կոմպոզիտորի և դիրիժորի հետ: «Ստանդարտ». Պարոն Բուլեզ, դուք հայտնի եք որպես առաջընթացի անզիջում պաշտպան և այդուհանդերձ շատ մեծ համարում ունեք նաև ավանդապաշտ շրջանակներում: Դիմո՞ւմ եք արդյոք կոմպրոմիսների: Պիեռ Բուլեզ. Ոչ, ես կարծում եմ՝ …

Պենդերեցկու օրերը Հայաստանում. եզրակացության փորձեր

Արթուր Ավանեսով Քշիշտոֆ Պենդերեցկու մասին գրելը գուցե ավելի դյուրին է, քան ժամանակակից որևիցե մի այլ կոմպոզիտորի: Նրա ստեղծագործությունները, մանավանդ նախկին սոցիալիստական ճամբարի երկրներում, ժամանակին խորհրդանշում էին այն նորը և գրավիչը, ինչով լի էր ժամանակակից երաժշտարվեստը, ուստի բազմիցս հնչում և քննարկվում էին, և նրանց շուրջ վաղուց հասցրել է ձևավորվել քիչ թե շատ միասնական մի կարծիք: «Բարեկամական» Լեհաստանում 1950-ականների վերջում ի …

Երաժշտական ստեղծագործության ամբողջականության և ընկալման մի քանի հարցերի մասին

Նովալիս Դերոյան Նովալիս Դերոյանը (1925-1995)` թարգմանիչ, փիլիսոփա Վարազդատ Տերոյանի որդին, 1962-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, եղել է գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Հեղինակն է «Երաժշտական ստեղծագործության վերլուծություն» բուհական դասագրքի (1985) և մի շարք գիտական հոդվածների: Տեսական մի քանի դրույթների և ֆիզիկական օրինաչափությունների մոդելավորումը երաժշտության մեջ Կոմպոզիտորական հնարների վերլուծության հարցերում տեսական երաժշտության մեջ կարելի է …

Նամակներ

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ [Քրոջը]1 [Միլան, 26 հունվարի 1770թ.] Իսկապես, սրտանց ուրախ եմ, որ սահնակով ուղևորությանդ ժամանակ դու այդքան շատ ես զվարճացել, և ուզում եմ, որ զվարճանալու հազար հնարավորություն ունենաս, որպեսզի կարողանաս իրոք կյանքդ ուրախ անցկացնել: Բայց ինձ տխրեցնում է, որ դու այդպիսով ստիպում ես պր. ֆոն Մյոլկին2 անվերջ հոգոցներ հանել ու տառապել և որ նրա հետ …

Ձեն բուդդիզմի փիլիսոփայությունը ժամանակակից երաժշտության մեջ

Արթուր Ավանեսով Ձեն ասելիս հաճախ հասկանում ե փակ աչքերով մեդիտացիա, այնինչ ինձ համար ձենը կիրք է, թեպետ առանց տառապանքի: Կունսու Շիմ Մասն առաջին. Ձեն բուդդիզմը և Արևմուտքի երաժշտությունը Ձեն բուդդիզմի փիլիսոփայությունը հսկայական նշանակություն ունեցավ XX  դարի երկրորդ կեսի երաժշտարվեստի համար՝ կյանքի կոչելով, առաջին հերթին, նոր ստեղծագործական տրամաբանություն և դառնալով արվեստի ազատագրման խորհրդանիշներից մեկը: Քաջ գիտակցելով ուսումնասիրվող թեմայի ծավալն ու բազմակողմանիությունը՝ …

«Ապրել, նշանակում է կարծել…»

Մարսել Դյուշան «Ապրել եմ միանգամայն հրաշալի կյանք»: Մարսել Դյուշան Անդրե Բրետոնի վկայությամբ «Մարսել Դյուշանը քսաներորդ դարի ամենախելացի մարդն է»: Նա ծնվել է 1887թ. Բլենվիլ-Կրևոնում՝ նոտարի ընտանիքում, մահացել Նյոյի-սյուր Սենում՝ 1968թ.: Նկարիչ Ժակ Վիյոնի և քանդակագործ Ռեյմոն Դյուշան-Վիյոնի եղբայրն է: Հաճախել է Փարիզի Ժուլիան ակադեմիան, ծաղրանկարներ տվել «Կուրիեր ֆրանսեին», գրադարանավար աշխատել Սենթ-Ժընևիևում: Դյուշանի առաջին կտավների՝ բնապատկերների հիմքում մասամբ իմպրեսիոնիզմն է: «Ջահել քրոջ մասին», «Բզկտված Իվոննան ու Մագդալենան», …

Արդի բեմական արվեստի որոշ միտումներ

Արա Խզմալյան Ինչպիսի՞ն է լինելու թատրոնը 21-րդ դարում: Սա մի հարց է, որով մտահոգ է թատրոնով տեսականորեն և գործնականորեն զբաղվող ամեն ոք: Ակնհայտ է, որ բեմական արվեստի ավանդական ձևերն սպառվել են, բայց նոր ձևերի մասին խոսելը վաղ է: Հետարդյունաբերական կամ գերարդյունաբերական շրջանում բոլոր չափանիշները շրջվում են, փոխվում են գեղարվեստական ընկալումները, կյանքի ռիթմն ու ժամանակի զգացողությունը: Ինչպե՞ս է կողմնորոշվելու թատրոնը հարափոփոխ …

Ազատ ժամանակի արարումը և զբաղված ժամանակի ֆենոմենոլոգիան (վարիացիա)

Սերգեյ Ստեփանյան Պլատոնի «Թեետետոսում» կա դրվագ, երբ Սոկրատեսը, հավանաբար վախենալով, որ չափազանց երկարած խորհրդածությունը կարող է շեղել ու խճճել զրուցակցին, ասում է. «… սակայն տեսնո՞ւմ ես, Թեոդորոս, թե մի բառը ելնելով մյուսից և փոքրից դառնալով մեծ, ինչպես է կլանում մեզ»: Այդ հարցին Թեոդորոսը պատասխանում հարցով, նա ասում է այսպես. «Բայց չէ՞ որ մենք ազատ ժամանակի …

Մարդն ըմբոստացած

Ալբեր Կամյու I ՄԱՐԴՆ ԸՄԲՈՍՏԱՑԱԾ Ի՞նչ է ըմբոստացած մարդը: Մարդ, որ ասում է` ոչ: Բայց եթե նա մերժում է, ապա չի հրաժարվում. սա նաև այն մարդն է, որ իր այդ առաջին մղումով ասում է` «այո»: Ողջ կյանքում կարգադրություններ ստացած ստրուկը հանկարծ անընդունելի է համարում նոր հրամանը: Ո՞րն է այդ «ոչ»-ի բովանդակությունը: Օրինակ, այն նշանակում է. …