Պետեր Սլոտերդայկ. Զիգմունդ Ֆրոյդ և Դերրիդա

Ստորև ներկայացնում ենք մեկ գլուխ գերմանացի փիլիսոփա, Կալսռուեյի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Պետեր Սլոտերդայկի (ծնվ. 1947) «Դերրիդա. եգիպտացի» գրքից: Աղբյուրը՝ Peter Sloterdijk, Derrida, ein Ägypter. Über das Problem der jüdischen Pyramide, Suhrkamp, Frankfurt am Main, 2007. Հարցերը, որոնց ճշմարտությունը կապված է ինսպիրացիաների հետ, ստեղծում են երազային տրամադրություն: Դրանց ներքին խմորման մեջ, ասես զուգորդության ճնշմամբ, վերստին առաջ …

Պաուլ Ցելան. Միջօրեականը

Բանախոսություն` Գեորգ Բյուխների անվան մրցանակի ստացման առիթով (հոկտեմբեր 22, 1960 թ.)։ Աղբյուրը՝ Paul Celan, Der Meridian und andere Prosa, Frankfurt am Main, 2010: Տիկնայք և պարոնայք, Արվեստը, դուք սա հիշում եք, խամաճիկանման, հնգոտնյա-յամբային և,- այս հատկությունը դիցաբանորեն հղում է Պիգմալիոնին և նրա ստեղծագործությանը,- անզավակ էություն է: Այս տեսքով արվեստը զրույցի առարկա է դառնում սենյակում և …

Ջոն Դրայդեն. Հատվածներ «Օվիդիուսի նամակների նախաբանից»

Ստորև ներկայացնում ենք հատվածներ անգիացի բանաստեղծ, դրամատուրգ, կլասիցիզմի տեսաբան Ջոն Դրայդենի  (1631-1700) Օվիդիուսի նամակների իր թարգմանությանը կցված նախաբանից, որտեղ հեղինակը քննում է թարգմանական արվեստին առնչվող հարցեր: Աղբյուրը՝ John Dryden, Preface to Ovid’s Epistles (1680): I …Ինձ մնում է մի քանի խոսք ասել բանաստեղծական թարգմանությունների մասին ընդհանրապես և կարծիք հայտնել (իհարկե, ընդունելով, որ կարող են լինել նաև …

Մարտին Հայդեգգեր. Գերմանական համալսարանի ինքնահաստատումը

Մարտին Հայդեգգեր Մարտին Հայդեգգերն ասել է այս ճառը 1933 թվականին, Ֆրայբուրգի համալսարանի ռեկտորի պաշտոնը ստանձնելու կապացությամբ: Աղբյուրը՝ Heidegger, Martin; Die Selbstbehauptung der deutschen Universität; Breisgau, 1934 2 ; S. 5 – 22: Ռեկտորության ստանձնումը այս բարձրագույն դպրոցի հոգևոր առաջնորդության պարտավորություն է: Ուսուցիչների և աշակերտների փոխհաջորդումը արթնանում և ամրանում է գերմանական համալսարանի էության մեջ ճշմարիտ և …

Կյանքիս ուղին (հատվածներ գրքից)

Ռուդոլֆ Շտայներ Տ. 39,40. Ինցերսդորֆ գալուց հետո Վիենի իմ առաջին այցելությունը ես օգտագործեցի մեծ քանակությամբ փիլիսոփայական գրքեր գնելու համար: Ես առանձին սիրով էի վերաբերվում Ֆիխտեի «Գիտաբանության» առաջին ակնարկին: Կանտի ընթերցումը բերեց նրան, որ ես ինձ համար մի պատկերացում կազմեցի, թերևս ոչ հասուն, այն մասին, որ Ֆիխտեն ցանկացել է մի քայլ առաջ գնալ: Սակայն դա ինձ …

Նկարչի տեքստը, Աստիճաններ

Վասիլի Կանդինսկի ՏԵՍՆԵԼ Կապույտ, կապույտն է բարձրացել,  բարձրացել է և ընկել:  Սրածայր, բարալիկ սուլոցով խփվել է,  բայց չի խոցել:  Որոտն է պատել ամենուր: Թանձր դարչնագույնն է կախվել կարծես ընդմիշտ: Կարծես: Կարծես:  Լայն բաց արա թևերդ: Լայն: Լայն: Եվ ծածկիր դեմքդ ալ գլխաշորով: Եվ գուցե այն չի շարժվել տեղից, շարժվել ես միայն ինքդ:  Ճերմակ թռիչք, ճերմակ …

Շարժում դեպի հավասարակշռություն

Հենրիկ Էդոյան (Գրական ժանրերը XVII-­XIX դդ. գրականության մեջ)  «Ոմանց անհատականությունը ավելի տարածական է, մյուսներինը` ավելի ժամանակային: Արդյոք դա չէ՞, որ պիտի լինի տարբերությունը հերոսների ու արվեստագետների միջև»,– գրում է Նովալիսը: Հերոսներն, ըստ էության, միշտ «ծավալվում» են դեպի տարածականությունը (թերևս սրանով կարելի է բացատրել նրանց նվաճողական ձգտումները, քանի որ նրանք, ի վերջո, կապված են տարածության նվաճումների …

Հարցազրույց Ջեքսոն Պոլոքի հետ

Ուիլլիամ Ռայթ Սփրինգս, Լոնգ Այլնդ, Նյու Յորք, 1950թ. վերջ: Ռադիո հաղորդում «Ուերի  ռադիոալիքով, Ուեսթերլի, Ռոդ Այլնդ, 1951թ.: ՈՒ.Ր. Պրն. Պոլլոք, Ձեր կարծիքով, ի՞նչ է ժամանակակից արվեստը: Ջ.Պ. Ըստ իս, ժամանակակից արվեստը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր դարաշրջանի արդիական նպատակների դրսևորում: ՈՒ.Ր. Դասական արվեստագետներն ունեցե՞լ են իրենց դարաշրջանն արտացոլելու միջոցներ: Ջ. Պ. Այո, նրանք դա լավ էին անում: …

Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ

Ջորջ Սանտայանա ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Գեղեցիկի զգացողությունը շատ ավելի կարևոր տեղ ունի կյանքում, քան էսթետիկայի տեսությունը երբևէ ունեցել է փիլիսոփայության մեջ: Պլաստիկ արվեստները, պոեզիայի և երաժշտության հետ միասին մարդկային սույն հետաքրքրության ամենից ակնառու հուշարձաններն են, քանի որ դիմել են միայն հայեցողությանը, ընդ որում, բոլոր քաղաքակիրթ դարերում ի սպաս են դրել հսկայական ջանք, հանճար ու փառք, և այդուհանդերձ, …

«Իմ կյանքի ժամանակագրությունը» հատվածներ գրքից

Իգոր Ստրավինսկի 1.          Ռուսաստանից Վարշավայով, Բեռլինով ու Բազելով վերադառնալիս Կենտրոնական Եվրոպայում տիրող ջղագրգիռ վիճակից ես պարզորոշ զգացի, որ մենք լուրջ իրադարձությունների նախաշեմին ենք: Երկու շաբաթ անց հայտարարվեց պատերազմ: Ես ազատված էի զինծառայությունից և պարտավոր չէի հայրենիք վերադառնալ, թեև հեռու էի այն մտքից, որ այն այլևս չեմ տեսնելու առնվազն այնպես, ինչպես թողել էի: Պատերազմական լուրերը խորապես …