ՈՒԽՏԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, կամ կոլեկտիվ ներկայության պարադոքսները

Աշոտ Ոսկանյան Ներածություն. ՄԵԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «Հայերին Լեոն է հնարել: Մինչև Լեոն, սուտ է, հայեր չեն եղել: …Մերանը Լեոն գցեց: Մածունը ոնց են սարքում, կաթի մեջ մերան են գցում, դառնում է մածուն, Լեոն հայերին այդպես է հնարել:» «Թուրքերն եկան, ասում էր ձիապանը: Չկային, է, չկային: Քսան թվին ստեղծվեցին: Սերգեյ Միրոնովիչ Կիրով, ասում էր  ձիապանը: Երեսուն տարում …

Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը և Պատմության գոյավորության առանձնահատկությունները1

Ռոմիկ Քոչարյան «Եւ հասարակաց յոյսն մի շահ է. զի առաջինքն ուրախ լինին ի վերջնոցն բարեգործութիւնս. եւ վերջինքս հաստատին յառաջնոցն կատարելութիւն յուսոյն: Եւ առաքինութիւնք առաջնոցն ժառանգութիւն առնի վերջնոցս. զի մնացուածք բարի գործոց առաջնոցն առնու լրումն՝ ի վերջնոց աստի»: Ս. Գրիգոր Լուսավորիչ «Յաճախապատում» «… Իւրին գիտաստ լինելով՝ Հայը պիտի զինքն ճանաչէ եւ այդ գիտաստութեամբ է՝ որ Հայը պիտի կարենայ …

Պատմության մեկնողականությունը եվ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» աշխատության իմաստասիրող առանձնահատկությունը1

Ռոմիկ Քոչարյան «Ճշմարտութիւն հաւատոյ լոյս է աչաց մտացն, շարժմանցն խորհրդոց, յիշատակացն զգացեալ զլոյսն գիտութեան եւ զիմաստութեան շնորհաց Հոգւոյն Սրբոյ»: /Ս. Գրիգոր Լուսավորիչ «Յաճախապատում»/ «Պատմական անցեալն իւրաքանչիւր ազգի վեհագոյն հարստութիւնն է, իսկ ամենայն ազգ կայուն է, եթե նորա անդամները գիտաստ են իւրեանց պատմական անցեալին և շարունակում է մեկ անընդհատութիւն պահպանել անցեալը ներկայով ապագային թողնելու»: /Արշակ Տեր-Միքելեան «Հայաստանեայց Եկեղեցին …

Բեռլին՝ քաղաք և խորհրդանիշ

Սիրանույշ Գալստյան Ըստ Եվա Մազյերսկայի և Լաուրա Ռասկարոլլի «Մոսվայից մինչև Մադրիդ. Պոստմոդեռն քաղաքները և եվրոպական կինոն» (Լոնդոն – Նյու Յորք, 2003) Թեև կինոգիտական մի շարք ուսումնասիրություններ են նվիրվել քաղաքի և կինոյի՝ ուրբանիստական և կինեմատոգրաֆիական տարածությունների փոխհարաբերությունների վերլուծությանը, էկրանային այս լեզվի զարգացման պատմությունն, այնուամենայնիվ, մեծավ մասամբ դեռ գրվա չէ: «Մոսկվայից մինչ Մադրիդ: Պոստմոդեռն քաղաքները և եվրոպական կինոն» աշխատության …

Հանդիպումներ Պիեռ Բուլեզին (fragments pour un portrait)

Արթուր Ավանեսով Բուլեզի մասին դժվար է գրել: Ինձ համար‚ դժվար է երիցս, քանի որ երեք անգամ առիթ եմ ունեցել աշխատելու նրա  ղեկավարությամբ, ուստի նաև‚ երեք անգամ հոգուս խորքում հերքելու այն ամենը, ինչ սովորել էի նրա մասին դասախոսություններից ու գրքերից: Ընդ որում, այժմ արդեն կարող եմ հետին թվով պնդել, որ նրա մասին պատկերացումներս երբեք թյուր չէին: …

Ոգեգիտությունը և լեզուն

Ռուդոլֆ Շտայներ Անչափ հետաքրքիր է ոգեգիտության տեսանկյունից դիտարկել մարդկային էության տարբեր դրսևորումները՝ այնպես, ինչպես այստեղ նկատի ունի ոգեգիտությունը: Դիտարկելով մարդկային կյանքը, ինչպես որ եղել է այս զեկուցումների  ընթացքում, տարբեր կողմերից, մենք կարող ենք մի ընդհանուր տպավորություն ստանալ այդ մասին: Այսօր կխոսենք մարդկային ոգու այն ունիվերսալ դրսևորման մասին, որը տեսնում ենք լեզվի մեջ, իսկ հաջորդ անգամ «Ծիծաղ և լաց» խորագրի տակ կքննենք մարդկային, այսպես ասած, արտահայտչականակության մի տարատեսակ, որը թեև կապված է …

Պիկասսոն խոսում է

Պիկասսո Պիկասսոն խոսում է, 1923 Լավ չեմ հասկանում, թե ինչու են այդքան կարևորում «փնտրտուք» բառը արդի արվեստի մասին խոսելիս: Կարծում եմ, որ նկարչության մեջ փնտրելը ոչինչ չի նշանակում: Էականը գտնելն է: Ոչ ոք ցանկություն չունի հետևելու մեկին, որ հայացքը գետնին հառած անընդհատ փնտրում է երջանիկ պատահականությամբ իր ճանապարհին հայտնվելիք դրամապանակը: Մեր հետաքրքրությունը շարժում, եթե չասենք` …

«Պատկեր և բառ» և «Համր պոեզիա և կույր նկարչություն»

Վ. Յ. Թ. Միթչել Միտթչելը (ծն. 1942) «Critical Inquiry» հանդեսի խմբագիրն է, ղեկավարում է Չիկագոյի համալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը, նույն համալսարանի Արվեստի և դիզայնի կոմիտեի անդամ է: Այս հատվածները քաղված են նրա «Iconology: Image, Text, Ideology» (1986) գրքից: Ուսումնասիրությունն անդրադառնում է եղանակներին, որոնցով մտածվում, գրի են առնվում և խոսվում են պատկերները: Վերբալի կամ վիզուալի …

«Սուպրեմատիզմ, Աշխարհը որպես առարկայազուրկ կամ հավերժական հանդարտություն»

Կազիմիր Մալևիչ Գերշենզոնյան գլուխ (հատված)  8.         Բոլոր իրերը գրգիռի նշաններ են՝ մարդու մեջ գրգիռ հարուցող, այսինքն՝ իրեր որպես նշաններ այն բանի, որ նրանցում գրգիռը գոյություն ունի որպես առարկայազուրկ վիճակ: Իրից իր, գրգիռից գրգիռ, սկզբից սկիզբ, առարկայազուրկից առարկայազուրկ՝ հավերժական շրջապտույտի լիակատար անիմաստությունն իր վազքը լրում է տարածության օղակների հողմերով: Մարդկային բոլոր իմաստները նույնպես շարժվում են առարկաների հողմապտույտում, առաջ են մղում նրանց …

Հատվածներ «Գոյություն ունենալու գայթակղությունը» էսսեից

Էմիլ Սիորան Մտածել ինքդ քո դեմ Մեր գրեթե բոլոր հայտնագործությունների համար պարտական ենք մեր իսկ մոլեգնումներին ու անհավասարակշռության սրացմանը: Նույնիսկ Աստծուն, որքան էլ Նա մեզ հետաքրքրի, հայտնաբերում ենք ոչ թե ներանձնականի խորքերում, այլ սեփական տենդի արտաքին սահմանին, ճիշտ այն կետում, որտեղ մեր ու Իր կատաղության բախումից ծնվում է մի կաթված` և՛ մեր, և՛ Իր համար ավերիչ մի հանդիպում: …