Ձերբակալվածի անկետա Ազգանուն — Չարենց Անուն, հայրանուն — Եղիշե Աբգարի Ծննդյան թվականը, թիվը… ամիսը — 1897 թիվ Ծննդավայրը— Կարս Բնակության վայրը (հասցեն) — Երևան, Սունդուկյան, 6 Զբաղմունքը, մասնագիտությունը – գրող Ծառայության վայրը և պարտականությունը կամ զբաղմունքի ձևը — չի ծառայում Անձնագիրը — <ոչինչ նշված չէ> Սոցիալական ծագումը — մանր բուրժուական ընտանիք Սոցիալական դրությունը — ծառայող, …
Author Archives: Admin
Ասույթներ
Ֆրիդրիխ Շիլլեր Տիեզերքը Աստծո մտահղումն է: Եվ իդեալական այդ ոգեպատկերի իրականություն մուտք գործելուց հետո, բոլոր մտածող էակների կոչումն է, առկա այդ ամբողջի մեջ վերագտնել նախնական ուրվապատկերը` Երևույթի մեջ փնտրել օրենքը: Ամեն բան ինձնում սոսկ հիերոգլիֆն է ուժի, որ նմանակերպ է ինձ: Ես խոսակցում եմ անսահմանության հետ բնության գործիքի միջոցով, համաշխարհային պատմության միջոցով: Մարդկային հոգու յուրաքանչյուր …
Գիրք, որին սպասում էինք վաղուց
Պողոս Հայթայան 20-րդ դարի հայ մեծագույն արվեստագետներից մեկի` Երվանդ Քոչարի ճակատագիրը մնայուն հաղթանակներով և դրամատիկ իրադարձություններով է բնութագրվում: Տարիներ շարունակ, տոտալիտար համակարգի մեղքով նրա կյանքի և ստեղծագործության տարբեր շրջանների իրական բովանդակությունը անծանոթ է մնացել արվեստասեր հասարակայնությանը, որի պատճառով նրա մեծ ժառանգության հավաքական պատկերը չի ամբողջականացել մեկ ընդհանուր ժողովածուում: Նույնիսկ Մաեստրոյին մոտ կանգնած մարդկանց դժվարամատչելի էին …
Բնություն
Ռալֆ Ուոլդո Էմերսըն Օղերն անհամար իրար են հաջորդում, Նրբահյուս ու կուռ է շարանն անհատնում: Աչքն ամենուր նշաններ է վերծանում. Թարգմանի պետք չունի վարդի լեզուն. Կյանքի կերպերը գալար առ գալար փորսող անցնելով, Մարդ է փափագում դառնալ թրթուրն անոսկոր: ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Մեր դարաշրջանը հետահայաց է: Այն հուշարձաններ է կանգնեցնում հայրերի գերեզմանների վրա: Կենսագրություններ, պատմական ու քննական աշխատություններ է …
Զարմանահրաշ և աններհայելի
Նիկոլա Բոյլ (հարցազրույց) Կենսագիր Նիկոլա Բոյլը այսօր Գյոթեի շանսերի մասին Բոյլ, 53 տարեկան, դասավանդում է գերմանական գրականություն Քեմբրիջի Մագդալենա քոլեջում: Վերջերս C.H.Beck հրատարակչությունում լույս տեսավ Գյոթեի կենսագրությունը ներկայացնող նրա երկրորդ մոնումենտալ աշխատությունը: Շպիգել – Պարոն պրոֆ. Բոյլ, ինչո՞ւմ է Գյոթեի նշանակությունն այսօր: Բոյլ – Ի տարբերություն Գերմանիայի, աշխարհի համար Գյոթեն նախևառաջ բանաստեղծ է: Նա համաշխարհային …
Գյոթե (Ասում են Գյոթե, ինչպես կասեին Օրփեոս)
Պոլ Վալերի Ես արդեն խոսել եմ ոգու ինչ-ինչ քաղաքականության մասին: Ես ստեղծեցի բավականաչափ անորոշ և խորհրդավոր այս արտահայտությունը, որն ինձ համար նշանակում է մեզնից յուրաքանչյուրի, ամեն անհատի և մեր մեջ եղած ցանկությունների, հուշերի, կանխատեսումների, առասպելների ու արժեքների աշխարհի հարաբերությունների միասնություն, երևակայական ուժերի նկատմամբ ունեցած մեր հակումների ու դիմակայությունների ամբողջություն, ուժեր, որոնցով ներթափանցված է և որոնցով …
Continue reading “Գյոթե (Ասում են Գյոթե, ինչպես կասեին Օրփեոս)”
Բանաստեղծություններ
Գագիկ Կիլիկյան «Տեսեալ որդւոցն Աստուծոյ զդստերան մարդկան զի գեղեցիկ էին, առին իւրեւանց կանայս յամենեցունց զոր ընտրեցին»: «Եւ սկայք էին ի վերայ երկրի յաւուրսն յայնոսիկ, եւ յետ այնորիկ իբրեւ մտանէին որդիքն Աստուծոյ առ դստերսն մարդկան եւ ծնան իւրեաց որդիս: Նոքա էին սակայքն, որ յավիտենից արք անուանիք»: Գիրք ծննդոց գլ. Զ2 եւ 4 Երկնի որդիներ, մի՞թե անհունը սահմանազատվեց, Եւ ինչո՞ւ դարձաք …
Գյոթեի լռության մասին
Յոզեֆ Փիփեր Մարդիկ մեր վարդապետներն են խոսքի մեջ, աստվածները` լռության: Պլուտարքոս Կան, ինչպես երևում է, բաներ, որոնք մեզ, ինչ ինտեսիվությամբ էլ դրանք շարունակ ծրագրենք ու նպատակադրենք, այնուամենայնիվ, հաջողվում են միայն այն դեպքում, երբ մեզ, առանց մեր հոժարության, կամ նույնիսկ ուժ գործադրելով, ազատում են դրանց համար, երբ մեզ, ինչպես մի ընկերս էր սիրում ասել, փակում են …
Գյոթեն որպես նոր գեղագիտության հայր
Ռուդոլֆ Շտայներ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄՈՐՖՈԼՈԳԻԱՆ Մեծ անհատականությունների կայացման առեղծվածն իր ուրույն տրամաբանությամբ, մշակութային ժամանակի ելևէջներին թողած իր հետագծերով, աստիճանաբար ուրվագծում է պեղումնաբանական այնպիսի քարտեզներ, որոնք ակամայից դառնում են նոր նավագնացությունների շարժառիթ, անհայտ մայրցամաքների ուղղությամբ: Հոգևոր նոր մայրցամաքների հայտնագործման աշխարհայացքային նավագնացության տարերքում անհրաժեշտ են կողմնացույցեր և փարոսներ, որոնց կերտումը ստեղծագործաբար հարստացնում է քարտեզների պայմանական կյանքը: Ռուդոլֆ Շտայների …
Փորձ և գիտություն (1798)
Գյոթե Ֆենոմենները, որոնք մենք նաև փաստեր ենք անվանում, իրենց բնույթով ստույգ և որոշակի են, սակայն դրան հակառակ` հաճախ անորոշ և երերուն, քանզի հանդես են գալիս իբրև երևույթ: Բնախույզը ձգտում է բռնել և ամուր պահել որոշակին երևույթների մեջ: Առանձին դեպքերում նա ուշադրություն է դարձնում ոչ միայն այն բանի վրա, թե ֆենոմենները ինչպես են դրսևորվում, այլև` ինչպես …