Տրամաբանա-փիլիսոփայական տրակտակ (Tractatus logico-philosophicus) (հատվածներ)

Լյուդվիգ Վիտգենշտայն 1          Աշխարհն այն ամենն է, ինչ տեղի է ունենում: 1.1       Աշխարհը փաստերի ամբողջությունն է, ոչ իրերի: 1.11      Աշխարհը որոշարկված է փաստերով և նրանով, որ դրանք բոլորը փաստեր են: 1.12      Քանի որ փաստերի ամբողջությունը որոշարկում է այն, ինչը տեղի է ունենում, ինչպես նաև ամեն բան, որ տեղի չի ունենում: 1.13      Աշխարհը փաստերն են տրամաբանական տարածության մեջ: 1.2       Աշխարհը տարբաժանվում  է փաստերի: 1.21      Մի բան կարող է տեղի ունենալ կամ տեղի չունենալ, իսկ մնացած ամեն բան կմնա նույնը: …

Վաղ Վիտգենշտայնը և իր «Տրակտատը»

Սերգեյ Ստեփանյան Լյուդվիգ Վիտգենշտայնը (1889-1951թթ.) XX դարի ամենաազդեցիկ և ամենախորհրդավոր մտածողներից է: Կենսագրական վայրիվերումները, գրվածքների խիստ գիտականից մինչև միստիկական հասնող ձևակերպումները, վաղ և ուշ շրջանի հակասականորեն միավորվող կոնցեպցիաները և իր փիլիսոփայությանը տրված գնահատականների ու մեկնաբանությունների բազմազանությունը (այդ փիլիսոփայության ներքին մեծ պոտենցիալի վկայություն) մեր առաջ գծում են պարադոքսալ, բայց իր որոնումների ու հետևությունների մեջ չափազանց ազնիվ հոգու պատկեր: Ծնունդով Վիտգենշտայնը Ավստրիայից է: Նրա վառ երևակայությունը սնվել է դարասկզբին …

Միքելանջելո

Էժեն Դելակրուա «Տխրության մեջ լինելով՝ ունեմ գեթ այն երջանկությունը, որ ոչ ոք դեմքիս վրա չի կարդում ո՛չ իմ ցավերը, ո՛չ իմ իղձերը: Այլևս չեմ երկնչում նախանձից, ինչպես և չեմ ընդունում տգետ ամբոխի սին գովեստները… և միայնակ քայլում եմ անհարթ ճամփաներով»: Միքելանջելո  Io del mio duol quest’ uno effetto ho caro  Ch ‘alcun di fuor non …

Նյութեր «Ideas and Opinions» գրքից

Ալբերտ Այնշտայն Այս տարի լրանում է մեր ժամանակների մեծագույն մտածող, ֆիզիկոս Ալբերտ Այնշտայնի մահվան 50 տարին և նրա գլուխգործոցներից մեկի՝ հարաբերա­կանության հատուկ տեսության ստեղծման 100 տարին։ Այդ կապակցությամբ այս տարին հայտարար­ված է Ֆիզիկայի տարի։ Այնշտայնը այն գործիչ­ներից է, որոնց հարկ չկա ներկայացնել։ Նրա անունը XX դարի առասպելներից է։ Միայն 1905 թվականին նա Annalen der Physik …

Ստեղծագործություն և ճշմարտություն

Մարտին Հայդեգգեր Հատված «Գեղարվեստական ստեղծագործության ակունքը» գրքից  Գեղարվեստական ստեղծագործության ակունքը արվեստն է: Բայց ի՞նչ է արվեստը: Այն իրական է ստեղծագործության մեջ: Ահա ինչու մենք նախ և առաջ փնտրում ենք ստեղծագործության իրականությունը: Ո՞րն է այն: Գեղարվեստական ստեղծագործությունները մշտապես, թեև տարբեր կերպ, իրեղեն են: Ստեղծագործության այս իրեղեն բնույթը իրերի մասին սովորական հասկացություններով ըմբռնելու փորձը անհաջողության մատնվեց: Ոչ …

Եվրոպական մայրցամաքի մշակութա–պատմական ողբերգության մասին

Յոզեֆ Բոյս, Յանիս Կունելիս, Անսելմ Կիֆեր, Էնցո Կուչի Սույն քննարկումը նշում է արդի արվեստաբանական տեսության այն շարքի շարունակությունը, որն ի սկզբանե փորձել է ռադիկալ արվեստը մոտեցնել ռադիկալ քաղակականությանը, սակայն առանց ենթագումարելու արվեստը քաղաքականությանը: Այս պրոյեկտը տարբեր ձևեր ընդունեց, բայց ուտոպիականությունը եղավ նրա մշտական բնութագրումներից մեկը, իսկ մյուսը` գիտակցությունն ու զգացմունքը շեշտելու միտումը, որպես նյութի փոփոխության …

Սիմվոլների բնանկար

Քեննեթ Քլարկ Հատված «Բնանկարն արվեստում» գրքից Անգլիացի խոշորագույն արվեստի տեսաբան և քննադատ Քեննեթ Քլարկը  (1903-1983) ծնվել է Լոնդոնում. արվեստաբանություն է ուսումնասիրել Օքսֆորդի Թրինիթի քոլեջում: Առաջին գիրքը` «Գոթական վերածննունդ», գրել է 22 տարեկան հասակում: 1931-ից եղել է Էշմոլեան թանգարանի կերպարվեստի բաժնի հսկիչ: 1934-ից գլխավորել է Լոնդոնի Ազգային պատկերասրահը: 1946 – 1950թթ. զբաղեցրել է Օքսֆորդի համալսարանի Սլեյդի Գեղեցիկ արվեստների դպրոցի պրոֆեսորի պաշտոնը: Քլարկի գրվածքներից շատերը, ինչպես օրինակ` «Բնանկարն արվեստում», «Մերկությունը արվեստում», «Տեսողության պահեր», «Ռեմբրանդտը և իտալական Վերածննունդը», հիմնվում են իր կարդացած դասախոսությունների շարքերի վրա: 1953 – 1960թթ. Քլարկը Անկախ հեռուստաընկերության նախագահն է: Նրա վերջին գրքերից ամենաճանաչվածը` «Քաղաքակրթությունը», գրվել է հեռուստահաղորդումների նյութի հիման վրա: «Բնանկարն արվեստում» աշխատությունը փորձ է լուսաբանելու բնանկարչության, …

Արվեստ և կյանք

Հատված Վ. Ս. Փրիթչետի, Գրեհեմ Սադերլենդի, սըր Քեննեթ Քլարկի և Հենրի Մուրի քննարկումից Վ. Ս. Փրիթչետ – Այս շարքի1 վերջին քննարկման մեջ կա մի կետ, որն ինձ բավական մտածել է տալիս: Բելը կարծես ձգտում է երևալ մի արվեստագետ, որ պատկերում է օդային ռմբակոծության հետևանքները` չդրսևորելով որևիցե մարդկային ապրում, ինչպես Կանալետտոն, որ նկարում էր դարեր առաջ փլված …

Սա ծխամորճ չէ

Միշել Ֆուկո Ահա երկու ծխամորճ Առաջին տարբերակը` կարծեմ 1926 թվականինը, խնամքով նկարված ծխամորճ է, իսկ ներքևում (գրված կանոնավոր, փութաջան, արհեստական ձեռագրով` աշակերտական ձեռագրով, որի նմանը կարելի է գտնել որպես նմուշ, դպրոցական տետրերի վերևում, կամ էլ` գրատախտակին` ուսուցչի տված հանձնարարություններից հետո) հետևյալ նշումը` «Սա ծխամորճ չէ»: Մյուս տարբերակը,– կարծում եմ` վերջինը,– կարելի է գտնել «Aube à …

Միշել Ֆուկո

Զրույց Մադլեն Շապսալի հետ – Դուք երեսունութ տարեկան եք: Դուք այս սերնդի ամենաերիտասարդ փիլիսոփաներից մեկն եք: Ձեր վերջին գիրքը` «Բառերը և իրերը», փորձում է քննել այն, ինչ քսան տարի ի վեր ամբողջապես փոխվել է մտածողության բնագավառում: Այսպես օրինակ, Ձեր կարծիքով էկզիստենցիալիզմը և Սարտրի տեսությունը շուտով թանգարանային նմուշներ կդառնան: Դուք ապրում եք, – և մենք էլ …